Բհայրոն Սինգհ Շեկհավատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բհայրոն Սինգհ Շեկհավատ
Bhairon Singh Shekhawat.jpg
 
Կուսակցություն՝ BJP?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր հոկտեմբերի 23, 1923(1923-10-23)
Ծննդավայր Sikar district, Jaipur division, Rajputana Agency, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր մայիսի 15, 2010(2010-05-15)[1] (86 տարեկանում)
Վախճանի վայր Ջայպուր, Հնդկաստան
Քաղաքացիություն British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան և Flag of India.svg Հնդկաստան
 
Ինքնագիր Signature of Bhairon Singh Shekhawat.svg

Բհայրոն Սինգհ Շեկհավատ[2] (հինդի՝ भैरो सिंह शेखावत, հոկտեմբերի 23, 1923(1923-10-23), Sikar district, Jaipur division, Rajputana Agency, Բրիտանական Հնդկաստան - մայիսի 15, 2010(2010-05-15)[1], Ջայպուր, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 2002-2007 թվականներին եղել է Հնդկաստանի նահանգների խորհրդի նախագահ (փոխնախագահ)[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բհայրոն Սինգհ Շեկհավատը ծնվել է 1923 թվականի հոկտեմբերի 23-ին Կհաչարիավաս գյուղում, Բրիտանական Հնդկաստան։ Ստացել է չավարտված բարձրագույն գյուղատնտեսական կրթություն։ Բհայրոնը քաղաքականությամբ սկսել է զբաղվել 1952 թվականից։ 1952 թվականից մինչև 1972 թվականը եղել է Ռաջաստհանի օրենսդրական ասամբլեայի պատգամավոր[4]։ 1972 թվականին ձերբակալվել է և ուղարկվել Ռոհտակի բանտ։ 1974 թվականին դառնում է Հնդկաստանի նահանգների խորհրդի անդամ և ծառայում է այդտեղ մինչև 1977 թվականը[5]։ 1977 թվականից մինչև 1980 թվականը եղել է Ռաջաստհանի գլխավոր նախարարը։ Այդ պաշտոնում իրականացրել է մի շարք բարենորոգումներ, որոնք ուղղված են եղել աղքատության դեմ պայքարին, գյուղատնտեսության և ինֆռակառուցվածքի զարգացմանը, կրթության համակարգի զարգացմանը, կանանց, կրոնական փոքրամասնությունների, ստորին շերտերի ներկայացուցիչների վիճակի լավացմանը[6]:

1980 թվականից մինչև 1990 թվականը Ռաջաստհանի օրենսդրական ասամբելայում եղել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդ[7]։ 1990-1992 և 1993-1998 թվականներին կրկին եղել է Ռաջաստհանի գլխավոր նախարար։ 1998-2002 թվականներին Ռաջաստհանի օրենսդրական ասամբելայում եղել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդ։ 2002 թվականին կայացած ընտրությունների արդդյունքում Բհայրոնը դարձել է Հնդկաստանի փոխնախագահ և Հնդկաստանի խորհրդարանի Ռաջյա սաբհայի՝ Նահանգների խորհրդի նախագահ[8][9]։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2007 թվականը[10]:

Բհայրոն Սինգհ Շեկհավատը 2010 թվականի մայիսի 15-ին Ջայպուրում սրտի հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց և այդ նույն օրը, 86 տարեկան հասակում, մահացել[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.hindustantimes.com/rssfeed/jaipur/Former-VP-Bhairon-Singh-Shekhawat-passes-away/Article1-543908.aspx
  2. «Thousands bid farewell to Shekhawat - IBNLive»։ Ibnlive.in.com։ Վերցված է 2014-07-12 
  3. «Former»։ Vice President of India։ Արխիվացված է օրիգինալից 28 February 2014-ին։ Վերցված է 2014-07-12 
  4. Bhairon Singh Shekhawat edited by Rabul Singhal։ 2007։ էջ 106 
  5. The Hindu Nationalist Movement and Indian Politics: 1925 to the 1990s ... By Christophe Jaffrelot։ 1999։ էջ 277 
  6. «Former Vice-President Bhairon Singh Shekhawat dead»։ The Times of India։ PTI։ 15 May 2010։ Վերցված է 2014-02-06 
  7. «Opposition Leader - RLA»։ Rajassembly.nic.in։ Արխիվացված է օրիգինալից 2 September 2014-ին։ Վերցված է 2014-07-12 
  8. «Press Information Bureau English Releases»։ Pib.nic.in։ Վերցված է 2014-07-12 
  9. Name:*։ «Bhairon Singh Shekhawat - Former Vice President of India»։ Shekhawat.Com։ Վերցված է 2014-07-12 
  10. «Bhairon Singh Shekhawat uses political skills to win vice-presidential polls : INDIASCOPE - India Today»։ Indiatoday.intoday.in։ 26 August 2002։ Վերցված է 2014-07-12 
  11. «Thousands bid farewell to Shekhawat»։ The Hindu։ 17 May 2010։ Վերցված է 2014-02-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]