Բլոգերների միջազգային ֆորում Արցախում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Human-user-trash.svg    Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակալի
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Ջնջման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։
Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։

Ջնջման ներկայացնողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Ջնջման առաջարկ|Բլոգերների միջազգային ֆորում Արցախում|Ոչ նշանակալի}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդված ստեղծողի կամ հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի քննարկման էջում։

Բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցները կլոր սեղանի շուրջ

Բլոգերների միջազգային ֆորում Արցախում, տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 19-20-ին, Արցախում, Ստեփանակերտում, որին մասնակցում էր շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից։ Միջոցառումը կազմակերպել է «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը և Արցախի ժուռնալիստների միությունը։ Կազմակերպիչների հաղորդմամբ, ֆորումի գլխավոր թեման է հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլատ Հալպերնը, Անտոն Նոսիկը, Անտոն Մերկուրովը բլոգերների միջազգային ֆորումի ընթացքում

Բլոգերների միջազգային ֆորումը Արցախում նախաձեռնվել է «Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության կողմից[2]։ Ֆորումի գլխավոր թեմաներն էին հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների  ազատությունների ապահովումը։ ֆորումին մասնակցում էր շուրջ 30 բլոգեր 11 երկրից, մասնավորապես՝

և շուրջ 20 մասնակից Հայաստանի և Արցախի հանրապետություններից[4]։

Ֆորումի շրջանակներում տեղի են ունեցել ելույթներ, քննարկումներ, շրջայց առաջնագիծ, Թալիշ, Շուշի և մի շարք այլ վայրեր։

Ընդունված հայտարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորումի վերջում մասնակիցները հայտարարություն են ընդունել համաձայն որի միջազգային ֆորումի մասնակից բլոգերները կարևորում են ազատ արտահայտվելու և ազատ տեղաշարժի իրավունքները և դատապարտում դրանք սահմանափակելուն ուղղված փորձերը։

Aquote1.png Մենք՝ Արցախում տեղի ունեցող Բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցներս,

Կարևորելով մարդու հիմնարար իրավունքների, հատկապես արտահայտման ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների իրացումն ու պաշտպանությունը,

Շեշտելով այդ հարցում միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունը,

Հաշվի առնելով տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների անփոխարինելի դերակատարությունն անաչառ տեղեկատվության տրամադրման գործում,

Լիակատար աջակցություն հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին՝

Համոզմունք ենք հայտնում, որ ցանկացած իշխանության քայլերը՝ ուղղված տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների ազատ արտահայտվելու և տեղաշարժվելու իրավունքների սահմանափակմանը, ինչպես նաև այդ իրավունքների իրացման համար հետապնդումների քաղաքականությունը, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպտագույն ոտնահարումներ են,

Դատապարտում ենք արտահայտման և տեղաշարժման ազատությունների հանդեպ բոլոր ոտնձգությունները և սահմանափակումները,

Փաստում ենք, որ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող այս միջազգային ֆորումը լավագույն պատասխանն է արտահայտման ու տեղաշարժման ազատությունների սահմանափակման և ոտնահարման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերին,

Հավաստիացնում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը հաստատակամ է՝ ներդրում ունենալու Մարդու հիմնարար իրավունքների իրացման, ինչպես նաև խաղաղության քարոզման գործում[5]

Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]