Բլիդինիեի արգելոց
Բլիդինիեի արգելոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Մակերես | 364 կմ² և 35 800 հեկտար[1] |
Լեռնաշղթա | Դինարյան բարձրավանդակ |
Ձևավորում | ապրիլի 30, 1995 և 1995[1] |
![]() | |
![]() |
Բլիդինիեի արգելոց (բոսնիերեն՝ Park prirode Blidinje[2][3] ), բնության պահպանվող տարածք Բոսնիա և Հերցեգովինայում[4][5], որն ազգային պարկի կարգավիճակ է ստացել 1995 թվականի ապրիլի 30-ին[4]։
Գտնվում է Դինարյան Ալպերի կենտրոնական մասում և իրենից ներկայացնում է ջրաերկրաբանական բնական և անչափ կարևոր պահպանվածք՝ մշակութային ու պատմական նշանակալի ժառանգությամբ։ Ազգային պարկի մեջ ներառված են Դինարյան Ալպերի լեռնաշղթաները, Դուգոպոլիե սարահարթը, Բլիդինիե լիճը...
Բաց ու անպտղաբեր հովիտը կազմավորվել է Չվերսնիցա սարի հալվող սառցադաշտերի ազդեցությամբ։ Պարկի հիմքը կազմում է 3-5 կիլոմետր ձգվածություն ունեցող սարահարթը, որն ընկած է Չվերսնիցա ու Վռան սարերի միջև, զբաղեցնում է 364 քառակուսի կիլոմետր տարածք և գտնվում է ծովի մակերևույթից 1150-ից 1300 մետր բարձրության վրա։ Երկրաբանաձևաբանական տեսակետից լինելով միասնական՝ սարահարթը բաժանվում է աշխարհագրական ու տեղագրական առումով միմյանցից զանազանվող երկու մասի՝ ստորին՝ հարավային մասը՝ Բլիդինիե լճով ու նրա շրջակայքով և վերին՝ հյուսիսային մասը՝ Դուգոպոլիեով։ Այն բաժանված է նաև Բոսնիայի չորս համայնքների՝ Պոսուշիեի, Տոմիսլովգրադի, Մոստարի և Յաբլանիցայի միջև։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Nationally designated areas (CDDA)
- ↑ http://www.tel.net.ba/blidinje/index_eng.htm |título=Información sobre el sitio |fechaacceso=5 de abril de 2016 |apellido= |nombre= |enlaceautor= |coautores= |fecha= |año= |mes= |formato= |obra= |editor= |editorial= |ubicación= |página= |páginas= |idioma=inglés |doi= |urlarchivo=https://web.archive.org/web/20060616152252/http://www.tel.net.ba/blidinje/index_eng.htm |fechaarchivo=16 de junio de 2006 |cita= }}
- ↑ |apellidos=Policy|nombre=United Nations Economic Commission for Europe Committee on Environmental|título=Environmental Performance Reviews: Bosnia and Herzegovina|url=https://books.google.com/books?id=vcJ_m6P0v7AC%7Cfechaacceso=5(չաշխատող հղում) de abril de 2016|fecha=1 de enero de 2004|editorial=United Nations Publications|isbn=9789211169157|idioma=en}}
- ↑ 4,0 4,1 |apellidos=Efe|nombre=Recep|título=Tourism, Environment and Ecology in the Mediterranean Region|url=https://books.google.com/books?id=IihQBwAAQBAJ%7Cfechaacceso=5(չաշխատող հղում) de abril de 2016|fecha=26 de septiembre de 2014|editorial=Cambridge Scholars Publishing|isbn=9781443868006|idioma=en|apellidos2=Öztürk|nombre2=Münir}}
- ↑ |apellidos=Clancy|nombre=Tim|título=Bosnia and Herzegovina|url=https://books.google.co.ve/books?id=vWP1Ss-rrkMC&pg=PA211&dq=Blidinje+nature+park&hl=es&sa=X&ved=0ahUKEwjGq5KTzPfLAhVIqh4KHfsgAfEQ6AEIIzAA#v=onepage&q=Blidinje%2520nature%2520park&f=false%7Cfechaacceso=5 de abril de 2016|fecha=1 de enero de 2013|editorial=Bradt Travel Guides|isbn=9781841624495|idioma=en}}
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բլիդինիեի արգելոց Վիքիպահեստում |
---|
|