Jump to content

Բլեք Հիլզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլեք Հիլզ
Տեսակլեռնաշղթա և սրբատեղի
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքՀարավային Դակոթա, Վայոմինգ և Լոուրենս շրջան[1]
Ամենաբարձր կետBlack Elk Peak?
ԲԾՄ2210 մետր
Մակերես5000 քառակուսի մղոն
Նյութնստվածքային ապար, shale?, ավազաքար, կրաքար, թերթաքար, Քվարցիտ և գրանիտ
Մասն էBadlands and Black Hills?
ԼեռնաշղթաԺայռոտ լեռներ
Քարտեզ
Քարտեզ

Բլեք Հիլզ (անգլ.՝ Black Hills[2]՝ «սև բլուրներ»), լեռներ[3][4] (լեռնաշղթա[5]), գտնվում է Միացյալ Նահանգների միջին արևմուտքում գտնվող Մեծ հարթավայրերի հյուսիսային մասում՝ Հարավային Դակոտա նահանգի հարավ-արևմուտքում և Վայոմինգ նահանգի հյուսիս-արևելքում: Լեռնազանգվածի ամենաբարձր կետը Հարնի Պիկ լեռն է (2208 մ):

Բլեք Հիլզ անունը տվել են լակոտա հնդկացիները, նրանց լեզվով՝ Պահա-Սապա նշանակում է սև բլուր։ Բնիկ ամերիկյան լակոտա և չեյեն ցեղերի համար դրանք սրբություն են:

1874 թվականին Ջորջ Արմսթրոնգ Կաստերի գլխավորած արշավախումբը հայտնաբերել է ոսկի։ ԱՄՆ կառավարությունը վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով, որ այստեղ բնակվող հնդկացիները մինչև 1876 թվականի փետրվարի 1-ը ներկայանան հատուկ գործակալություններ, որոնց նրանք գրանցված են, որպեսզի հետագայում ուղարկվեն ռեզերվացիա: Այս պահանջը հիմնված էր այն համաձայնագրի վրա, որը հայտնի է որպես Ֆորտ Լարամիի պայմանագիր (1868), որով Սև բլուրները դառնում են հնդկական ռեզերվացիայի մաս և օգտագործման են հանձնվում բացառապես հնդկացիներին:

Լակոտաները վրդովված էին իրենց սրբազան վայրերի պղծումից։ 1876-1877 թվականներին այս բոլոր իրադարձությունները հանգեցրել են Բլեք Հիլզի լայնածավալ պատերազմին, որը ղեկավարում էր գեներալ Ֆիլիպ Շերիդանը[6]։ Առաջնորդ Sitting Bull-ը հայտարարել է․ «Բլեք Հիլզը մեզ է պատկանում, եթե սպիտակ մարդը ցանկանա վերցնել այն, ես կպայքարեմ»[7]։

Բլեք Հիլզի լեռներում են գտնվում Ռաշմոր լեռը և Կատաղի ձիու հուշահամալիրը: Նաև Բլեք Հիլզ թաղամասում ամեն տարի տեղի է ունենում մոտոցիկլետների ամառային ռալի ամբողջ աշխարհում, որը հայտնի է որպես Sturgis մոտոցիկլետների ռալի[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.
  2. Կաղապար:GNIS
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 52.
  4. «Топокарты Генштаба». Արխիվացված է օրիգինալից 2022-04-21-ին. Վերցված է 2022-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. ВЕЛИ́КИЕ РАВНИ́НЫ // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  6. Andersson, Rani-Henrik, Henriksson, Markku Intiaanit: Pohjois-Amerikan alkuperäiskansojen historia. — Gaudeamus, 2010. — С. 227, 368. — ISBN 978-952-495-162-3
  7. Dr. Mark Hollabaugh A Brief History of the Lakota People // Ethnoastronomy of the Lakota. — Bloomington, Minnesota: Normandale Community College (Department of Physics and Astronomy). Архивировано из первоисточника 13 հունիսի 2023.
  8. Joe Berk. «Riding the Black Hills». Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին. Վերցված է 2010-10-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեք Հիլզ» հոդվածին։