Բլեքի Լոուլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլեքի Լոուլես
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 4, 1956(1956-09-04)[1][2] (67 տարեկան)
Ֆլորիդա, ԱՄՆ
ԵրկիրԱՄՆ
Ժանրերheavy-metal, glam-metal, hard-rock
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, կիթառահար, երգերի հեղինակ, բասկիթառահար, երաժիշտ և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներվոկալ, կիթառ և բաս կիթառ
ԼեյբլCapitol Records, EMI Records Japan?, JVC, Castle Communications?, CMC International?, Sanctuary Records, Noise Records?, Demolition Records?, Napalm Records և Parlophone
ԱնդամակցությունW.A.S.P.?
 Blackie Lawless Վիքիպահեստում

Բլեքի Լոուլես (անգլ.՝ Blackie Lowless, ծննդյան անունը՝ Սթիվեն Էդուարդ Դյուրեն (անգլ.՝ Steven Edward Duren), սեպտեմբերի 4, 1956(1956-09-04)[1][2], Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի կիթառահար, ավելի շատ ճանաչված որպես W.A.S.P. ռոք խմբի գլխավոր, ռիթմիկ (նախկինում՝ բաս) կիթառահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրենը ծնվել է Ֆլորիդայում, բայց մեծացել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում (Սթեյթեն-Այլենդ)։ Նա ստացել է հիմնավոր բողոքական կրթություն, բայց ուներ նաև հրեական արմատներ։ Իսկ բացի հրեական արմատներից, սերում է նաև իռլանդական, ֆրանսիական և բնիկ ամերիկյան նախնիներից։ Դեռ փոքր տարիքից նա աչքի էր ընկնում խուլիգանական արարքներով, հաճախ կռվում էր, ավտոմեքենաներ կոտրում, պատուհանների ապակիներ փշրում։ Բայց միաժամանակ, իր խոսքով՝ պատանի հասակում շատ ակտիվ էր եկեղեցում և կրկին ծնվել էր (այսինքն դարձի էր եկել) 11 տարեկանում՝ կարծես հրաժարվելով նման արարքներից։ Թվում էր, թե ամեն ինչ հարթվել էր, սակայն 13 տարեկանում փողոցային կռվի ժամանակ Դյուրենը դանակի հարված ստացավ։ Դրանից մեկ տարի անց ընդունվեց զինվորական ուսումնարան, բայց այստեղ էլ երկար չմնաց և կես տարի անց հեռացվեց՝ մի ավագ-սերժանտի ծեծի ենթարկելու համար։ Այդպիսով, նա հեռացավ նաև եկեղեցուց՝ հետաքրքրություն ցուցաբերելով գաղտնի հավաքների հանդեպ։ Միայն վերջին տարիներին Դյուրենը վերադարձել է իր քրիստոնեական արմատներին։ Երաժշտության հանդեպ Դյուրենը հետաքրքրություն էր ցուցաբերել դեռ 9 տարեկանից։ Կիթառի հետ ծանոթանալու համար նա պարտական է եղբորը։ Այդ շրջանում նրա վրա, ինչպես մյուս հասակակիցների, մեծ ազդեցություն ուներ Էլվիս Փրեսլին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր երաժշտական գործունեությունը Դյուրենը սկսել է Black Rabbit և Orfax Rainbow խմբերի կազմում։ 1975 թվականին, այն բանից հետո, երբ գլեմ-ռոք ժանրին պատկանող New York Dolls խմբի կիթառահար Ջոննի Թանդերը լքեց խումբը Ֆլորիդայում ընթացող հյուրախաղերի կեսից, խումբն անհապաղ սկսեց նոր կիթառահար որոնել՝ կազմակերպելով ցանկացողների կատարողականության լսումներ։ Խմբի երաժիշտները լսեցին նաև Դյուրենին և ընտրեցին նրան, բայց միայն հյուրախաղերի ժամանակահատվածի համար։ Հյուրախաղերից հետո նա մեկնեց Կալիֆորնիա՝ բաս-կիթառահար Արթուր Քեյնի հետ։ Այդ շրջանում Դյուրենը բեմական անուն էր ընտրել Naughty Blackie Nogood-ը։ Մոտ մեկ տարի անց Քեյնը վերադարձավ Նյու Յորք, իսկ Դյուրենը որոշեց մնալ Արևմտյան Լոս Անջելեսում։ 1976 թվականին նա հիմնադրեց Sister խումբը, որի կազմում նվագում էր նաև Ռենդի Փայփերը՝ ապագայում ստեղծվելիք W.A.S.P. խմբի կիթառահարը։ Մոտ 1978 թվականին նրանց միացավ Նիկի Սիքսը (անգլ.՝ Nikki Sixx)` որպես բաս-կիթառահար և կիթառահար Լիզի Գրեյը անգլ.՝ Lizzie Grey: Ավելի ուշ միացավ նաև Քրիս Հոլմսը (անգլ.՝ Chris Holmes): Այդպես ստեղծվեց Sister խումբը։

W.A.S.P.[խմբագրել | խմբագրել կոդը]

Sister խմբի ձախողումից հետո՝ 1982 թվականին, Դյուրենը, որ բեմում արդեն հայտնի էր Բլեքի Լոուլես անունով, որոշեց նոր խումբ հավաքել։ Նոր կազմում մեկտեղ հավաքվեցին Բլեքին, Ռենդին, Դոն Կոստան և Թոնի Ռիչարդսը։ Սակայն քիչ ուշ տարաձայնություններ ծագեցին Բլեքիի և Ռենդիի միջև և վերջինս հեռացավ խմբից, ում փոխարեն էլ Բլեքին խումբ հրավիրեց իր հին ծանոթներից Քրիս Հոլմսին։ Այս խումբը հայտնի դարձավ W.A.S.P. անունով և 1982-ի վերջերին սկսեց իր առաջին համերգները։ Հաջորդ տարի կազմակերպված համերգի համար W.A.S.P.-ը կարողացավ վաճառել 3000 տոմս, որ կայացավ «Santa Monica Civic Hall» դահլիճում։ Առաջին իսկ համերգից հետո Բլեքին հեռացրեց Դոն Կոստային՝ չափից դուրս ոչ ադեկվատ պահվածքի պատճառով, որից զայրացել էին խմբի բոլոր մյուս անդամները։ Բլեքին քիչ մտածելուց հետո զանգահարեց Ռենդիին և կրկին հրավիրեց W.A.S.P.։ 1984 թվականին պայմանագիր կնքվեց Capitol Records ընկերության հետ և W.A.S.P. խումբը ձայնագրեց իր առաջին համանուն W.A.S.P. ալբոմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.