Բլաս Պերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Բլաս Պերես
Blas Pérez FC Dallas.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Panama.svg Պանամա
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1981(1981-03-13)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր պանամացի
Հասակ 187 սմ
Քաշ 79 կգ
Դիրք հարձակող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մունիսիպալ
Համար 7
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998-2000 Պանամա Պանամա Վիեխո 56 (27)
2001-2002 Պանամա Արաբե Ունիդո 36 (10)
2002 Ուրուգվայ Նասիոնալ 2 (0)
2003 Կոլումբիա Էնվիգադո 29 (6)
2004 Կոլումբիա Սոնտաուրոս Վիլյավիսենսիո 37 (29)
2005-2006 Կոլումբիա Դեպորտիվո Կալի 54 (20)
2006-2007 Կոլումբիա Կուկուտա Դեպորտիվո 33 (15)
2007 Իսպանիա Էրկուլես 16 (4)
2008-2012 Մեքսիկա ՈՒԱՆԼ Տիգրես 31 (8)
2009  Մեքսիկա Պաչուկա 15 (8)
2009  ԱՄԷ Ալ-Վասլ 8 (4)
2010  Մեքսիկա Սան-Լուիս 16 (5)
2010-2011  Մեքսիկա Լեոն 28 (19)
2011  Մեքսիկա Ինդիոս 12 (3)
2012-2015 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալլաս 103 (37)
2016 Կանադա Վանկուվեր Ուայթքեփս 22 (2)
2017 Պանամա Արաբե Ունիդո 2 (2)
2017 Բոլիվիա Բլումինգ 10 (4)
2017—այժմ Գվատեմալա Մունիսիպալ 39 (15)
Ազգային հավաքական
2001—այժմ Պանամա Պանամա 122 (42)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բլաս Անտոնիո Միգել Պերես Օրտեգա (իսպ.՝ Blas Antonio Miguel Pérez Ortega, մարտի 13, 1981(1981-03-13)[1][2][3], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Մունիսիպալ» ակումբի և Պանամայի հավաքականի հարձակվող։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերեսը Պանամայի հավաքականի կազմում

Պերեսն իր կարիերան սկսել է «Պանամա Վիեխո» ակումբում։ 1998 թվականին նա կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում. հետագայում նա թիմի կազմում մասնակցել է 56 խաղի և խփել 27 գոլ։ 2001/2002 թվականների մրցաշրջանը նա անցկացրել է «Արաբե Ունիդո» ակումբի կազմում։ 2002 թվականին տեղափոխվել է ուրուգվայական «Նասիոնալ» ակումբ, որից հետո հինգ տարի խաղացել է Կոլումբիայի «Էնվիգադո», «Սանտաուրոս Վիլյավիսենսիո», «Դեպորտիվո Կալի» և «Կուկուտա Դեպորտիվո» ակումբներում՝ դրանցից յուրաքանչյուրում ցուցադրելով տպավորիչ արդյունավետություն։ 2004 թվականին դարձել է Կոլումբիայի երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու՝ «Սանտաուրոս Վիլյավիսենսիո» ակումբի կազմում խփելով 29 գոլ։ 2006 թվականին «Կուկուտա Դեպորտիվո» ակումբի կազմում նա դարձել է Կոլումբիայի չեմպիոն, հաջորդ տարի կատարել է իր նորամուտը Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում, որտեղ խփել է 8 գնդակ և զբաղեցրել երկրորդ տեղը առաջնության լավագույն ռմբարկուների շարքում։

2007 թվականի մայիսի 29-ին Բլաս Պերեսը տեղափոխվել է իսպանական «Էրկուլես» ակումբ, որը ձեռք է բերել ֆուտբոլիստի իրավունքների 50%-ը և պայմանագիր կնքել 4 տարի ժամկետով[4]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2,7 միլիոն դոլար։ Պերեսն իսպանական ակումբում անցկացրել է 1 մրցաշրջան, որտեղ նա մասնակցել է 16 խաղի և խփել 4 գոլ։

2008 թվականի հունվարի 18-ին Բլասը պայմանագիր է կնքել մեքսիկական «ՈՒԱՆԼ Տիգրես» ակումբի հետ[5]։ Ակումբի կազմում նա անցկացրել է 1 մրցաշրջան, որից հետո մինչև պայամանագրի ավարտը նա վարձավճարով հանդես է եկել տարբեր ակումբներում։ 2009 թվականի հունվարի 19-ին՝ «ՈՒԱՆԼ Տիգրես» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը «Պաչուկա» ակումբի կազմում[6]։ Նույն խաղի ընթացքում նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում և մասնակցել է «վագրերի» ջախջախմանը։ Նա «Պաչուկա» ակումբի կազմում անցկացրած ամեն երկրորդ խաղի ժամանակ գոլ է խփել, սակայն առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը զիջել է Միգել Սաբային[7]։

2009 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությունում հանդես գալուց հետո Բլաս Պերեսը վարձավճարով տեղափոխվել է Դուբայի «Ալ-Վասլ» ակումբ[8]։ Էմիրություններում նա անցկացրել է կես մրցաշրջան, որից հետո վերադարձել է Մեքսիկա՝ խաղալով «Սան-Լուիս»[9], «Լեոն»[10] և «Ինդիոս» ակումբներում։

2012 թվականին Պերեսը տեղափոխվել է MLS-ի «Դալլաս» ակումբ[11]։ Մարտի 11-ին «Նյու-Յորք Ռեդ Բուլզ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[12]։ Մարտի 18-ին՝ «Պորտլենդ Թիմբերս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Դալլաս» ակումբի կազմում[13]։

2016 թվականի սկզբին Պերեսը տեղափոխվել է կանադական «Վանկուվեր Ուայթքեփս» ակումբ՝ փոխարինվելով Մաուրո Ռոսալեսին[14]։ Մարտի 6-ին «Մոնրեալ Իմպակտ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Կիանցա Ֆրոուզին[15]։ Մայիսի 12-ին՝ «Չիկագո Ֆայր» ակումբի դեմ խաղի ժամանակ Պերեսը ձևակերպել է «դուբլ»՝ խփելով իր առաջին գոլերը նոր թիմի կազմում[16]։

2017 թվականի փետրվարի սկզբին Պերեսը վերադարձել է հայրենիք և միացել «Արաբե Ունիդո» ակումբին, որտեղ հանդես էր եկել 15 տարի առաջ[17]։ Նույն ամսում նա տեղափոխվել է բոլիվիական «Բլումինգ» ակումբ[18]։ Փետրվարի 19-ին՝ «Խորխե Վիլստերման» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Բոլիվիայի առաջնությունում[19]։ Մարտի 16-ին՝ «Սան-Խոսե Օրուրո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Բլումինգ» ակումբի կազմում[20]։

2017 թվականի հունիսի 26-ին Պերեսը տեղափոխվել է գվատեմալական «Մունիսիպալ» ակումբ[21]։ Հուլիսի 30-ին «Շելախու» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Գվատեմալայի առաջնությունում[22]։ Օգոստոսի 6-ին՝ «Դեպորտիվո Սանարատե» ակումբի դեմ խաղի ժամանակ Պերեսը խփել է իր առաջին գոլը «Մունիսիպալ» ակումբի կազմում[23]։

Կարիերան հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերեսը Պանամայի հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2010 թվականին՝ Գվատեմալայի հավաքականի դեմ խաղի ժամանակ։ Նույն թվականի սեպտեմբերի 6-ին՝ Գվատեմալայի հավաքականի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում։ 2007 թվականին Պերեսը Պանամայի հավաքականի կազմում մասնակցել է ԱՄՆ-ում կայացած ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Հոնդուրասի[24], Կուբայի[25], Մեքսիկայի[26] և ԱՄՆ-ի[27] հավաքականների դեմ խաղերին։ Հոնդուրասի, ԱՄՆ-ի և Կուբայի հավաքականների դեմ խաղերում նա դարձել է երեք գոլի հեղինակ։

2009 թվականին Պերեսը երկրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին։ Մրցաշարում նա մասնակցել է Նիկարագուայի[28], Գվադելուպայի[29], Մեքսիկայի[30] և ԱՄՆ-ի[31] հավաքականների դեմ խաղերին։ Ինչպես երկու տարի առաջ, այս անգամ ևս նա խփել է երեք գնդակ՝ գրավելով ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Նիկարագուայի հավաքականների դարպասները։

2011 թվականին Պերեսը երրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին, որտեղ նա մասնակցել է Գվատեմալայի[32], ԱՄՆ-ի[33], Կանադայի[34] և Սալվադորի[35] հավաքականների դեմ խաղերին։ Գվատեմալայի հավաքականի դեմ խաղի ժամանակ նա դարձել է գոլի հեղինակ։

2013 թվականին Բլաս Պերեսն իր թիմին օգնել է հասնել մինչև ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի եզրափակիչ։ Մրցաշարում նա մասնակցել է Մեքսիկայի[36], Մարտինիկայի[37], Կանադայի[38], ԱՄՆ-ի[39] և Կուբայի[40] հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականին Պերեսը դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի բրոնզե մեդալակիր՝ մրցաշարի ընթացքում մասնակցելով Հայիթի[41], Հոնդուրասի[42], Տրինիդադ և Տոբագոյի[43] և ԱՄՆ-ի[44] հավաքականների դեմ խաղերին։ ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղի ժամանակ Պերեսը դարձել է գոլի հեղինակ։

2016 թվականին Բլասը Պանամայի հավաքականի կազմում մասնակցել է ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Բոլիվիայի[45] և Արգենտինայի[46] հավաքականների դեմ խաղերին։ Բոլիվիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ Պերեսը ձևակերպել է «դուբլ»։

2018 թվականին Պերեսը մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Բելգիայի[47] և Անգլիայի[48] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերը Պանամայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերեսի մտերիմ ընկերներն են Պանամայի հավաքականում նրա հետ միասին հանդես եկող Գաբրիել Գոմեսը և Ֆելիպե Բալոյը։

2009 թվականի հուլիսի 23-ին երկու մեքենաներ հետևել են Պերեսի ավտոմեքենային, երբ նա վաղ առավոտյան գնում էր մայրուղով Լա-Չորրերի մոտ։ Ավտոմեքենաները խանգարել են Պերեսի Nissan 350Z մեքենայի ընթացքը՝ նրան ստիպելով կանգ առնել։ Պերեսին հաջողվել է փախչել հետապնդումից, սակայն նրա մեքենան բավականին վնասվել է[49]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Կոլումբիա «Կուկուտա Դոպորտիվո»

  • 1st Կոլումբիայի ֆուտբոլի առաջնություն – 2006

Միջազգային Պանամա Պանամա

Անհատական

  • Պրիմերա Բ-ի լավագույն ռմբարկու (29 գոլ) – 2004
  • Ասենսո Լիգայի լավագույն ռմբարկու (15 գոլ) – 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Blas: A Panamanian trailblazer»։ FIFA.com։ օգոստոսի 2, 2007։ Արխիվացված օրիգինալից 2013-04-08-ին։ Վերցված է 2018-09-04 
  5. «Blas Pérez es Tigre»։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-21-ին։ Վերցված է 2018-09-04 
  6. Пачука VS. УАНЛ Тигрес 4:1
  7. Miguel Sabah ya no irá a Pachuca, Blas Pérez es el bueno
  8. «Blas Pérez Moves to AlWasl»։ Tanto Futbol (Spanish)։ 2009-07-17։ Արխիվացված օրիգինալից 2013-04-08-ին։ Վերցված է 2018-09-04 
  9. «Blas Pérez fue dado de baja por el San Luis»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին։ Վերցված է 2018-09-04 
  10. Blas Pérez y Juan Roldán, nuevos jugadores esmeraldas
  11. «Blas Pérez jugará con el FC Dallas» (իսպաներեն)։ MedioTiempo։ 3 de enero de 2012։ Վերցված է 2018-02-17 
  12. «Даллас VS. Нью-Йорк Ред Буллз 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-03-11 
  13. «Даллас VS. Портленд Тимберс 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-03-18 
  14. «Whitecaps FC acquire striker Blas Pérez from FC Dallas» (անգլերեն)։ Vancouver Whitecaps FC։ February 16, 2016։ Վերցված է 2018-02-17 
  15. «Ванкувер Уайткэпс VS. Монреаль Импакт 2:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-03-06 
  16. «Ванкувер Уайткэпс VS. Чикаго Файр 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-05-12 
  17. Henry Cárdenas P. (02 feb 2017)։ «Blas Pérez es presentado por el Árabe Unido» (իսպաներեն)։ Noticias de Panamá - prensa.com։ Վերցված է 2017-02-05 
  18. Henry Cárdenas P. (10 feb 2017)։ «Blas Pérez, al Blooming de Bolivia» (իսպաներեն)։ Noticias de Panamá - prensa.com։ Վերցված է 2018-02-17 
  19. «Блуминг VS. Хорхе Вильстерманн 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-19 
  20. «Блуминг VS. Сан-Хосе Оруро 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-03-16 
  21. «Municipal confirma a Blas Pérez como su nuevo jugador» (իսպաներեն)։ Prensa Libre։ 26 de Junio de 2017։ Վերցված է 2018-02-17 
  22. «Мунисипаль VS. Шелаху 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-30 
  23. «Депортиво Санарате VS. Мунисипаль 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-08-06 
  24. «Պանամա VS. Հոնդուրաս 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2007-06-08 
  25. «Պանամա VS. Կուբա 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2007-06-10 
  26. «Մեքսիկա VS. Պանամա 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2007-06-13 
  27. «ԱՄՆ VS. Պանամա 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2007-06-16 
  28. «Պանամա VS. Նիկարագուա 4:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-07-12 
  29. «Պանամա VS. Գվադելուպա 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-07-05 
  30. «Մեքսիկա VS. Պանամա 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-07-10 
  31. «ԱՄՆ VS. Պանամա 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-07-19 
  32. «Պանամա VS. Գվադելուպա 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-06-08 
  33. «ԱՄՆ VS. Պանամա 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-06-12 
  34. «Կանադա VS. Պանամա 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-06-15 
  35. «Պանամա VS. Սալվադոր 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-06-20 
  36. «Мексика VS. Պանամա 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-07-08 
  37. «Պանամա VS. Մարտինիկա 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-07-12 
  38. «Պանամա VS. Կանադա 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-07-14 
  39. «ԱՄՆ VS. Պանամա 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-07-28 
  40. «Պանամա VS. Կուբա 6:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-07-20 
  41. «Պանամա VS. Հայիթի 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-08 
  42. «Հոնդուրաս VS. Պանամա 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-11 
  43. «Տրինիդադ և Տոբագո VS. Պանամա 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-19 
  44. «Պանամա VS. ԱՄՆ 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-14 
  45. «Պանամա VS. Բոլիվիա 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-07 
  46. «Արգենտինա VS. Պանամա 5:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-11 
  47. «Բելգիա VS. Պանամա 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-18 
  48. «Անգլիա VS. Պանամա 6:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-24 
  49. «Perez targeted in robbery attacks»։ Panama Star։ 2009-07-24։ Արխիվացված օրիգինալից 2013-04-08-ին։ Վերցված է 2018-09-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]