Բլաս Կանտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլաս Կանտո
իսպ.՝ Blas Cantó Moreno
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1991(1991-10-26) (31 տարեկան)
ԾննդավայրRicote, Իսպանիա[1]
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտություներգիչ
Commons-logo.svg Blas Cantó Վիքիպահեստում

Բլաս Կանտո Մորենո (հոկտեմբերի 26, 1991(1991-10-26), Ricote, Իսպանիա[1]), իսպանացի երգիչ[2][3]։ Նա հանդես է եկել որպես իսպանական Auryn խմբի անդամ։ 2017 թվականից հանդես է եկել արդեն որպես մենակատար։ Նրա դեբյուտային Complicado ալբոմը լույս տեսավ 2018 թվականի սեպտեմբերին, ալբոմը գլխավորեց՝ Իսպանական ալբոմների աղյուսակը։ Նա կներկայացնի Իսպանիան Ռոտերդամում կայանալիք Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Կանտոն մասնակցել է Veo Veo տաղանդների մանկական շոուին, երբ ութ տարեկան էր։ 2004 թվականին նա մասնակցել է Eurojunior-ին Իսպանիայի հանրային հեռուստատեսություն կողմից կազմակերպված ազգային ընտրությանը Մանկական Եվրատեսիլ 2004 երգի մրցույթի համար։ Նա եզրափակիչ է դուրս եկել «Sentir» երգով, սակայն պարտվել է Մարիա Իսաբելին,ով հետագայում հաղթեց Մանկական Եվրատեսիլ 2004-ում «Antes muerta que sencilla» երգով։

2009 թվականին Կանտոն հիմնել է Auryn տղաների խումբը՝ Օլվարո Գանգոյի, Կառլոս Մարկոյի, Դեյվիդ Լաֆուենտեի և Դանի Ֆերնանդեսի հետ միասին[2]։ 2011 թվականին խումբը մասնակցեց «Destino Eurovisión»-ին ՝ Իսպանիայի հանրային հեռուստատեսություն կողմից կազմակերպված Եվրատեսիլ 2011 երգի մրցույթի համար ազգային ընտրությանը։ Խումբը անցավ եզրափակիչ բայց գրավեց երկրորդ հորիզոնականը։

Խումբը թողարկել է իր առաջին «Breathe in the Light» սինգլը 2011 թվականին, ինչպես նաև իր Endless Road, 7058 դեբյուտային ալբոմը՝ հասնելով համապատասխանաբար իսպանական սինգլների և հիթ-շքերթների թոփ-10-ին։ Նրանց հաջորդ Anti-Heroes ալբոմը թողարկվել է 2013 թվականին և միանգամից առաջին տեղն Է զբաղեցրել իսպանական ալբոմային հիթ-շքերթում։

2016 թվականի հուլիսին հայտարարվել էր, որ Կանտոն կմիանա Tu Cara Me Suena (Your Face Sounds Familiar) հեռուստատեսային շոուի հինգերորդ եթերաշրջանի դերասանական կազմին։ Շատ չանցած, նա հայտարարեց, որ իրենք պատրաստվում են դադարեցնել, քանի որ խմբի անդամները, ներառյալ Կանտոն, պատրաստվում էին մենահամերգային նախագծերի մեկնարկի[3]։

2019 թվականի հոկտեմբերի 5-ին TVE-ն Կանտոյին հայտարարել է Եվրատեսիլ 2020 երգի մրցույթի իսպանացի մասնակից։ Նա կմասնակցի մրցույթին «Universo» երգով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 «Blas Cantó»։ Bekia (es-ES)։ Վերցված է 2019-10-05 
  3. 3,0 3,1  
  4. Fuster Luis (հոկտեմբերի 5, 2019)։ «Blas Cantó will represent Spain at Eurovision 2020»։ Wiwibloggs։ Վերցված է հոկտեմբերի 5, 2019