Բլանկա Վլաշիչ
Բլանկա Վլաշիչ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | Blanka Vlašić |
Ազգություն՝ | խորվաթ |
Մասնագիտացում՝ | բարձրացատկորդ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 8, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սպլիտ, Հարավսլավիա |
Մարզիչ(ներ)՝ | Յոշկո Վլաշիչ Բոժան Մարինովիչ |
193 սմ | |
Քաշ՝ | 74 կգ |
Բլանկա Վլաշիչ (խորվ.՝ Blanka Vlašić, ՄՀԱ (խորվ.)՝ [ˈblaːŋka ˈʋlaʃitɕ], նոյեմբերի 8, 1983[1], Սպլիտ, ՀՍՖՀ), խորվաթ բարձրացատկորդ, 2008 թվականին Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն։
Անձնական ռեկորդը կազմում է 2,08 մ (31 օգոստոսի, 2009, Զագրեբ)։ Դա երկրորդ ցուցանիշն է բաց օդում անցկացվող կանանց բարձրացատկի պատմության մեջ և միայն մեկ սանտիմետրով է զիջում աշխարհի ռեկորդակիր բուլղարացի Ստեֆկա Կոստադինովայի ցուցանիշին (1987 թվական)։ Շինության ներսում նրա ամենաբարձր ցուցանիշը կազմում է 2,06 մ (6 փետրվարի, 2010, Առնշտադտ)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլանկա Վլաշիչը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 8-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքում։ Նրա հայրը՝ Յոշկո Վլաշիչը, միջազգային մակարդակում հանդես է եկել տասնամարտում և սահմանել է Խորվաթիայի ռեկորդ այդ մարզաձևում, իսկ մայրը՝ Վեներան, զբաղվել է բասկետբոլով և դահուկավազքով[2]։ Բլանկա Վլաշիչի անունը դրվել է ի պատիվ Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքի, որտեղ դստեր ծննդյան տարում նրա հայրը դարձել էր Միջերկրածովյան խաղերի չեմպիոն[3]։
Բլակա Վլաշիչը հետևել է հորը և սկսել զբաղվել թեթև ատլետիկայով։ Սկզբում նա ցանկանում էր դառնալ սպրինտեր, սակայն բարձր հասակի ու նիհար մարմնակազմվածքի պատճառով սկսել է զբաղվել բարձրացատկով։ 16 տարեկան հասակում նա արդեն ցատկում էր 1 մ 93 սմ, ինչի շնորհիվ իր երկրի հավաքականի կազմում մասնակցում է 2000 թվականին Սիդնեյում կայացած Օլիմպիական խաղերին, սակայն նա ցատկում է 1,92 մ և չի անցնում եզրափակիչ։ Երեք շաբաթ անց նա 1,91 մ արդյունքով հաղթում է թեթև ատլետիկայի աշխարհի պատանեկան առաջնությունում, որ անցկացվում էր Չիլիի Սանտյագո քաղաքում[2]։
2003 թվականին Խորվաթիայի Զագրեբ քաղաքում Բլանկա Վլաշիչը ցատկել է երկու մետրից ավելի։ Նույն թվականին նա շինության ներսում անցկացվող աշխարհի առաջնությունում, որ կայացել է Բիրմինգհեմում, զբաղեցրել է չորրորդ տեղը։ 2004 թվականին Բլանկա Վլաշիչը սահմանել է ազգային ռեկորդ՝ 2,03 մ, ինչը դարձել է իր հոր անձնական ռեկորդի կրկնությունը։ Սակայն 2004 թվականին անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ նա հանդես է եկել ոչ այնքան հաջող կերպով և 1,89 մ արդյունքով գրավել է ընդամենը 11-րդ տեղը[2]։
2005 թվականին Բլանկա Վլաշիչն առողջական խնդիրներ է ունեցել. նա մշտապես իրեն վատ էր զգում, և իր համար դժվար էր պահպանել հաստատուն քաշը։ Բժշկական հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվեց հիպերտիրեոզ։ Բլանկա Վլաշիչը վիրահատվել է, ինչի պատճառով գրեթե հանդես չի եկել 2005 թվականին[2]։
2006 թվականի սկզբին Բլանկա Վլաշիչն անձնական ռեկորդը հասցրել է 2,05 մետրի, իսկ 2007 թվականին հաղթել է իր մասնակցած 19 մրցություններից 18-ում։ Ստոկհոլմում նա սահմանել է նոր ազգային ռեկորդ՝ 2,07 մ, ինչից հետո երեք անգամ փորձել է կրկնել աշխարհի ռեկորդը՝ 2,09 մ։ Օսակայում անցկացված աշխարհի առաջնությունում Բլանկա Վլաշիչը 2,05 արդյունքով արժանացել է ոսկե մեդալի[2]։
34 մրցություններում անընդմեջ հաղթանակ տանելուց հետո Բլանկա Վլաշիչը 2008 թվականին Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերում փորձերի քանակով պարտվել է բելգիացի Տիա Հելեբաուտին՝ արժանանալով արծաթե մեդալի։ Մրցաշրջանն ավարտվել է Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային միության (IAAF) ոսկե լիգայում կրած անհաջողությամբ, որտեղ նա հինգ հաղթանակներից հետո վերջին փուլում պարտվում է գերմանուհի Արիանե Ֆրիդրիխին և բաց է թողնում մեկ միլիոն դոլար մրցանակը շահելու հնարավորությունը[2]։
Բլանկա Վլաշիչն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցել 2012 թվականի Օլիմպիական խաղերին[4][5]։ 2014 թվականի փետրվարի 25-ին նա 2,00 մ արդյունքով հաղթել է Պրահայում անցկացվող մրցությունում։
Մրցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցություն | Անցկացման վայր | Արդյունք |
---|---|---|---|
2000 | Աշխարհի պատանեկան առաջնություն | Քինգստոն, Ճամայկա | 1. |
2001 | Աշխարհի առաջնություն | Էդմոնտոն, Կանադա | 6. |
Միջերկրածովյան խաղեր | Թունիս, Թունիս | 1. | |
2002 | Աշխարհի պատանեկան առաջնություն | Սանտյագո, Չիլի | 1. |
Եվրոպայի առաջնություն | Մյունխեն, Գերմանիա | 5. | |
2003 | Աշխարհի առաջնություն շինության ներսում | Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա | 4. |
Աշխարհի առաջնություն | Փարիզ, Ֆրանսիա | 7. | |
Աշխարհի գավաթի առաջնության եզրափակիչ | Մոնակո | 4. | |
2004 | Աշխարհի առաջնություն շինության ներսում | Բուդապեշտ, Հունգարիա | 3. |
Օլիմպիական խաղերի | Աթենք, Հունաստան | 11. | |
2006 | Աշխարհի առաջնություն շինության ներսում | Մոսկվա, Ռուսաստան | 2. |
Եվրոպայի առաջնություն | Գյոտեբորգ, Շվեդիա | 4. | |
Աշխարհի գավաթի առաջնության եզրափակիչ | Շտուտգարտ, Գերմանիա | 6. | |
2007 | Եվրոպայի առաջնություն շինության ներսում | Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա | 5. |
Աշխարհի առաջնություն | Օսակա, Ճապոնիա | 1. | |
2008 | Աշխարհի առաջնություն շինության ներսում | Վալենսիա, Իսպանիա | 1. |
Օլիմպիական խաղեր | Պեկին, Չինաստան | 2. | |
2009 | Աշխարհի առաջնություն | Բեռլին, Գերմանիա | 1. |
2010 | Աշխարհի առաջնություն շինության ներսում | Դոհա, Կատար | 1. |
Եվրոպայի առաջնություն | Բարսելոնա, Իսպանիա | 1. | |
2011 | Աշխարհի առաջնություն | Դեգու, Հարավային Կորեա | 2. |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ոսկե լիգա
- 2003 - առաջին տեղ - Meeting Areva - 1,99 մ
- 2006 - առաջին տեղ - Bislett Games - 1,98 մ
- 2006 - առաջին տեղ - Golden Gala - 2,00 մ
- 2007 - առաջին տեղ - Meeting Areva - 2,02 մ
- 2007 - առաջին տեղ - Golden Gala - 2,02 մ
- 2007 - առաջին տեղ - Weltklasse Zürich - 2,04 մ
- 2007 - առաջին տեղ - Memorial Van Damme - 2,03 մ
- 2007 - առաջին տեղ - ISTAF - 2,00 մ
- 2008 - առաջին տեղ - ISTAF - 2,03 մ
- 2008 - առաջին տեղ - Bislett Games - 2,04 մ
- 2008 - առաջին տեղ - Golden Gala - 2,00 մ
- 2008 - առաջին տեղ - Meeting Areva - 2,01 մ
- 2008 - առաջին տեղ - Weltklasse Zürich - 2,01 մ
- 2009 - առաջին տեղ - Bislett Games - 2,00 մ
- 2009 - առաջին տեղ - Meeting Areva - 1,99 մ
- 2009 - առաջին տեղ - Weltklasse Zürich - 2,01 մ
- 2009 - առաջին տեղ - Memorial Van Damme - 2,00 մ
- Ադամանդե լիգա
- 2010 - առաջին տեղ - Qatar Athletic Super Grand Prix - 1,98 մ
- 2010 - առաջին տեղ - Bislett Games - 2,01 մ
- 2010 - առաջին տեղ - Golden Gala - 2,03 մ
- 2010 - առաջին տեղ - Meeting Areva - 2,02 մ
- 2010 - առաջին տեղ - DN Galan - 2,02 մ
- 2010 - առաջին տեղ - Aviva London Grand Prix - 2,01 մ
- 2010 - առաջին տեղ - Memorial Van Damme - 2,00 մ
- 2011 - առաջին տեղ - Shanghai Golden Grand Prix - 1,94 մ
- 2011 - առաջին տեղ - Golden Gala - 1,95 մ
- 2011 - առաջին տեղ - British Grand Prix - 1,99 մ
- 2011 - առաջին տեղ - Herculis - 1,97 մ
- 2013 - առաջին տեղ - Adidas Grand Prix – 1,94 մ
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի տարվա լավագույն ատլետ IAAF վարկածով - 2010 թվական
- Աշխարհի լավագույն թեթև ատլետ Track & Field News ամսագրի վարկածով - 2010 թվական
- Եվրոպայի լավագույն թեթև ատլետ - 2007 և 2010 թվականներ
- Խորվաթիայի տարվա լավագույն մարզուհի (2004, 2007-2011)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ World Athletics Database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Blanka Vlasic biography» (անգլերեն)։ Spikes։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 2011-09-05
- ↑ Dejan Anastasijevic. (24 июля 2008)։ «100 Olympic Athletes To Watch. 90. Blanka Vlasic» (անգլերեն)։ Time։ Արխիվացված օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 2011-09-05
- ↑ «Бланка Власич_ К сожалению, придется пропустить Олимпиаду - Новости - Советский спорт»։ Արխիվացված օրիգինալից 2012-10-19-ին։ Վերցված է 2012-08-22
- ↑ «Лондонская Олимпиада пройдет без Власич — Лондон-2012 — LiveSport.Ru»։ Վերցված է 2012-08-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բլանկա Վլաշիչի կայքը Archived 2009-06-11 at the Wayback Machine.
- Էջը IAAF կայքում (անգլ.)
- Բլանկա Վլաշիչ Archived 2011-07-22 at the Wayback Machine. - օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Բլանկա Վլաշիչի հետ հարցազրույց Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի կայքում
|