Jump to content

Բլանկա Ստայկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլանկա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունլեհ.՝ Blanka Stajkow
Ծնվել էմայիսի 23, 1999(1999-05-23) (26 տարեկան)
Շչեցին, Լեհաստան[1]
Երկիր Լեհաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, մոդել և փոփ երգիչ
Գործիքներկիթառ
ԼեյբլWarner Music Poland?
 Blanka Stajkow Վիքիպահեստում

Բլանկա Ստայկով (լեհ.՝ Blanka Stajkow, բուլղար․՝ Бланка Стайков (ստեղծագործական անունը Բլանկա մայիսի 23, 1999(1999-05-23), Շչեցին, Լեհաստան[1]), լեհ երգչուհի և մոդել։ Ներկայացրել է Լեհաստանը Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում՝ կատարելով «Solo» երգը և զբաղեցրել է 19-րդ տեղը։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլանկան ծնվել է Շչեցին քաղաքում՝ լեհ մորից, ով նախկին մոդել է, և բուլղարացի հորից, ով բիզնեսմեն է[2]։ Ըստ Բլանկայի՝ նրա ծնողները երաժշտական կրթություն չեն ունեցել։ Մանկուց մայրը նրան ոգևորել է մասնակցելու տարբեր արտադպրոցական գործունեությունների՝ դիսկո պարային խմբերին միանալուց մինչև երաժշտական դպրոց հաճախելը։ Նա նաև նշել է, որ մայրը ամեն առավոտ միացնում էր MTV կամ Trace Urban հեռուստաալիքները, ինչը դարձել է իր երաժշտական կարիերան սկսելու գլխավոր ոգեշնչումը[3]։

13 տարեկանում նա թողարկել է իր առաջին երգը՝ «Strong Enough»-ը։

Top Model և Warner Music Poland (2021–2022)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին Բլանկան մասնակցել է լեհական ռեալիթի շոուի՝ Top Model-ի 10-րդ եթերաշրջանին («America's Next Top Model»-ի լեհական տարբերակը)[4]։ Շոուի ընթացքում նա թողարկել է իր առաջին պաշտոնական սինգլը՝ «Better»։ Հաջորդ տարի նա պայմանագիր է կնքել Warner Music Poland ընկերության հետ և թողարկել երկրորդ սինգլը՝ «Solo»[5]։ Նա նաև նկարահանվել է Smolasty-ի «Pijemy za lepszy czas» երգի տեսահոլովակում, ում հետ այդ ժամանակ նա հարաբերությունների մեջ էր։

Եվրատեսիլ երգի մրցույթ (2023)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի փետրվարի 15-ին Բլանկան հայտարարվեց որպես Tu bije serce Europy! Wybieramy hit na Eurowizję մրցույթի (Լեհաստանի ազգային ընտրությունը Եվրատեսիլ 2023-ի համար) տասը մասնակիցներից մեկը՝ «Solo» երգով[6][7]։ Նա հաղթեց այդ մրցույթում՝ ժյուրիից ստանալով առավելագույն միավորներ և հեռուստադիտողների քվեարկությամբ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Այդպիսով նա դարձավ Լեհաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2023-ում[8]։

Եվրատեսիլում Բլանկան հանդես եկավ երկրորդ կիսաեզրափակչում, որտեղ գրավեց երրորդ տեղը և անցավ եզրափակիչ։ Եզրափակչում նա զբաղեցրեց 19-րդ տեղը՝ հավաքելով 93 միավոր[9]։ «Solo» երգը հայտնվեց եվրոպական հիթ-շքերթներում և Լեհաստանում արժանացավ «Ադամանդե» հավաստագրման։

Եվրատեսիլից հետո (2023–այժմ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլից հետո Բլանկան թողարկեց մի քանի սինգլ՝ «Boys Like Toys», «Rodeo» 2023 թվականին և «Cara mia», «If U Want Me», «Asereje (Airplane Mode)»՝ 2024-ին։ «Rodeo»-ն հասավ Լեհաստանի հիթ-շքերթի 4-րդ հորիզոնականին, մինչդեռ «Boys Like Toys», «Cara mia» և «If U Want Me» սինգլները հայտնվեցին լավագույն 20-ում։ «Asereje (Airplane Mode)» երգը ընդգրկվեց HBO Max-ի «The Sex Lives of College Girls» սերիալի երրորդ եթերաշրջանում[10]։ 2024 թվականի փետրվարին Բլանկան նկարահանվեց The Kolors խմբի «Un ragazzo una ragazza» երգի տեսահոլովակում[11]։ 2024-ի ապրիլին նա բացման համերգով հանդես եկավ Լեհաստանում՝ Ջեյսոն Դերուլոյի Nu King World Tour համաշխարհային շրջագայության շրջանակում[12]։ 2025 թվականին նա մասնակցեց լեհական «Dancing with the Stars» շոուի 29-րդ եթերաշրջանին։ Նրա պարային զուգընկերը Միեշկո Մասլովսկին էր։ Նրանք դուրս եկան քառորդ եզրափակչում՝ զբաղեցնելով 5-րդ տեղը[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. Wolther, Irving (2023 թ․ մայիսի 14). «Polens Herz schlägt für Blanka» (գերմաներեն). Eurovision.de. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  3. Królak, Sergiusz (2023 թ․ փետրվարի 23). «"Wszystko jest w rękach ludzi i Boga". 23-latka przed życiową szansą» ["Everything is in the hands of people and God." The 23-year-old has an opportunity of a lifetime]. Plejada (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 26-ին.
  4. Kruszakin, Dominika (2021 թ․ սեպտեմբերի 8). «Transpłciowa kobieta, trzeźwy narkoman i... złoty bilet! Oto drugi odcinek "Top Model"» [A transgender woman, a sober drug addict and... a golden ticket! Here is the second episode of "Top Model"]. Plejada (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 26-ին.
  5. «Blanka zaczyna "Solo". Kim jest 23-letnia piękność z Polski?» [Blanka releases "Solo". Who is the 23-year-old beauty from Poland?]. Interia (լեհերեն). 2022 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 26-ին.
  6. «Eurowizja 2023: oto uczestnicy polskich preselekcji! Kto wystąpi 26 lutego?» [Eurovision 2023: here are the participants of the Polish preselection! Who will perform on February 26?]. Eurowizja.org (լեհերեն). 2023 թ․ փետրվարի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  7. «Poland reveals its Eurovision pre-selection lineup». Eurovision.tv. 2023 թ․ փետրվարի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  8. Hendryk, Tom (2023 թ․ փետրվարի 26). «Blanka wins Poland's Tu bije serce Europy 2023 and will sing "Solo" at Eurovision». Wiwibloggs. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 26-ին.
  9. Morris, Lauren (2023 թ․ մայիսի 14). «Eurovision 2023 results: Full scoreboard and points». Radio Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  10. Gomez, Dessi (2025 թ․ հունվարի 24). «'The Sex Lives of College Girls' Season 3 Soundtrack: From Chappell Roan To Cher». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 22-ին.
  11. Kamiński, Mateusz (2024 թ․ փետրվարի 8). «Ich przebój "ITALODISCO" pobił cały internet. Teraz łączą siły z... Blanką!». Interia. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 31-ին.
  12. Kopcik, Oliwia (2024 թ․ մարտի 28). «Jason Derulo przyjedzie do Polski. Przed nim wystąpi polska gwiazda» (լեհերեն). Interia. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 28-ին.
  13. Tarasewicz, Piotr (2024 թ․ նոյեմբերի 18). «Popularna wokalistka pierwszą uczestniczką nowej edycji Tańca z gwiazdami». Codzienna Gazeta Muzyczna (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլանկա Ստայկով» հոդվածին։