Բի Բենադերեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բի Բենադերեթ
անգլ.՝ Bea Benaderet
Ծնվել էապրիլի 4, 1906(1906-04-04)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 13, 1968(1968-10-13)[1] (62 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանValhalla Memorial Park Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Յուջին Թումբլի և Ջիմ Բեննոն
Երեխա(ներ)Ջեք Բեննոն
Պարգևներ և մրցանակներ

Բեատրիս «Բի» Բենադերեթ (անգլ.՝ Beatrice "Bea" Benaderet, ապրիլի 4, 1906(1906-04-04)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 13, 1968(1968-10-13)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] ), ամերիկյան դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեատրիս Բենադերեթը ծնվել է Նյու Յորքում՝ հրեական ծագմամբ թուրք ներգաղթյալի և իռլանդական արմատներով ամերիկուհու ընտանիքում։ Մանկությունն անց է կացրել Սան Ֆրանցիսկոյում[3]։ Նրա պրոֆեսիոնալ դեբյուտը կայացել է ռադիոյում՝ 12 տարեկանում, իսկ առաջին հաջողությանը հասել է 1940-ականների սկզբին՝ «Հորինող Մաքգին և Մոլլին», «Բերնսի և Ալենի շոուն» և «Իմ սիրելի ամուսինը» կատակերգական հեռուստահաղորդումներում խաղացած դերերի շնորհիվ։ 1940 թվականից Բի Բենադերեթը կանոնավոր կերպով մասնակցել է «Merrie Melodies» մուլտիպլիկացիոն սերիաների հերոսների ձայնագրման աշխատանքներին, մարմնավորել է Սիլվեսթերի և Թվիթիի տիրուհին, մայր արջին, Կարմիր գլխարկին, ինչպես նաև ավելի քան երկու տասնյակ կերպարների։ 1950-ականներից նա սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում, խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ես սիրում եմ Լյուսիին», «Ջորջ Բերնսի և Գրեյսի Ալենի շոուն»,«Սանսեթ Սթրիփ, 77», «Փիթ և Գլեդիս», «Բևերլի Հիլզից գեղջուկ», «Յուբոչկինո կայարան» և «Կանաչ տարածքներ»։ «Ջորջ Բերնսի և Գրեյսի Ալենի շոուն» ֆիլմում Բլանշ Մորտոնի դերի համար Բի Բենադերեթը երկու անգամ առաջադրվել է Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին ամուսնուց՝ դերասան Ջիմ Բեննոնից, Բենադերեթը երկու երեխա է ունեցել։ Նրանց ամուսնությունը տևել է 1938 թվականից մինչև 1950 թվականը և ավարտվել ամուսնալուծությամբ։ 1957 թվականին նա ամուսնացել է հնչյունային ռեժիսոր Յուջին Թումբլիի հետ, որի հետ ապրել է 11 տարին։ 1967 թվականին դերասանուհու մոտ ախտորոշվել է թոքերի քաղցկեղ, իսկ մեկ տարի անց՝ 62 տարեկան հասակում, նա մահացել է Լոս Անջելեսում ։ Նրա երկրորդ ամուսինը մահացել է իր հուղարկավորության օրը սրտի կաթվածից և թաղվել նրա կողքին։ Ամերիկյան հեռուստատեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար Բի Բենադերեթը Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. Չնայած գրեթե բոլոր աղբյուրներում մատնանշվում է 1906թ. переписью населения США, 1930-ի ապրիլին նա եղել է 23 տարեկան, որից հետևում է, որ նա ծնվել է 1907 թվականին։ Նրա շիրմաքարին [1] ծննդյան տարեթիվը նշված է 1908 թվականը:Սակայն, в базе Семейного дерева жителей Калифорнии Արխիվացված 2013-10-02 Wayback Machine այնուամենայնիվ, նշվում է 1906 թվականը.
  3. Jim Cox «The great radio sitcoms». McFarland, Sep 4, 2007—288 pages

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բի Բենադերեթ» հոդվածին։