Բիրենդրա
Բիրենդրա | |
---|---|
![]() | |
Զինվորական կոչում | ֆելդմարշալ |
Ծնվել է՝ | դեկտեմբերի 28, 1945[1][2] |
Ծննդավայր | Կատմանդու, Նեպալ |
Մահացել է՝ | հունիսի 1, 2001[1][2] (55 տարեկան) patricide? |
Վախճանի վայր | Կատմանդու, Նեպալ |
Pashupatinath Temple[3] | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Shah dynasty? |
միապետ | |
Շրջանավարտ | Հարվարդի համալսարան, Իթըն քոլեջ, Տոկիոյի համալսարան, Loreto Convent?, St. Joseph's School, Darjeeling? և St Joseph's College, Darjeeling? |
Հայր | Mahendra of Nepal? |
Մայր | Indra, Crown Princess of Nepal? |
Երեխաներ | Princess Shruti of Nepal?, Dipendra of Nepal? և Prince Nirajan of Nepal? |
Հավատք | հինդուիզմ և հինդուիստ |
Պարգևներ |
Բիրենդրա (Բիրենդրա Բիր Բիքրամ Շահ, նեպալ.` वीरेन्द्र वीर विक्रम शाह, դեկտեմբերի 28, 1945[1][2], Կատմանդու, Նեպալ - հունիսի 1, 2001[1][2], Կատմանդու, Նեպալ), Նեպալի 10-րդ թագավորը` Շահերի արքայատոհմից։ Մահենդրա թագավորի ավագ որդին էր, թագավորել է 1972 թվականից մինչև իր մահը` 2001 թվականը։ Նեպալի թագավորական բանակի ֆելդմարշալ (1972 թ.), Հնդկաստանի բանակի գեներալ (1973 թ.), Մեծ Բրիտանիայի լիարժեք գեներալ (1975 թ.) և Մեծ Բրիտանիայի ֆելդմարշալ (1980 թ.):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիրենդրան ծնվել է այն ժամանակ դեռևս Նեպալի թագաժառանգ արքայազն Մահենդրա Բիր Բիքրամ Շահ Դևի և նրա առաջին կնոջ` արքայադուստր Ինդրա Ռաջյա Լակշմի Դևիի ընտանիքում։ 1955 թվականին Բիրենդրայի հայրը ժառանգել է Նեպալի գահը, իսկ նա դարձել է թագաժառանգ արքայազն։ Իր եղբոր` Գյանենդրայի հետ միասին, Բիրենդրան կրթություն է ստացել Եվրոպայի լավագույն համալսարաններում` ներառյալ էլիտար Էտոն քոլեջը և Հարվարդի համալսարանը։ Գահին նստելուց առաջ ճանապարհորդել է և եղել աշխարհի շատ երկրներում։ Իր երկրում` Նեպալում, նա ճանապարհորդել է ոտքով, այցելել հեռավոր և մեկուսացված վայրեր, ուսումնասիրել մարդկանց կյանքը, եղել տարբեր գյուղերում և վանքերում, սնվել ինչպես այնտեղի բնակիչները։
1972 թվականին, հոր` Մահենդրա թագավորի մահից հետո, գահը ժառանգել է Բիրենդրան։ 1975 թվականին, նրա գահակալման արարողությանը ներկա են եղել ավելի քան 60 երկրներից ժամանած պետական և քաղաքական գործիչներ։ Նա առավելապես հակված էր խորհրդարանական ժողովրդավարությանը, քան իր հայրը և հռչակեց այն 1990 թվականի հանրաքվեից հետո։ Սակայն խորհրդարանական տարբեր կուսակցությունների միջև ծագած քաղաքական վեճերի և սոցիալական խնդիրների արդյունքում, ծագեց մաոիստների ընդդիմությունը, ովքեր 1996 թվականի փետրվարին երկրի արևմտյան շրջաններում սկսեցին պարտիզանական պատերազմ։ Ի տարբերություն իրեն հաջորդած եղբորը` Գյանենդրային, Բիրենդրան հրաժարվեց մաոիստական պարտիզանների դեմ հանել թագավորական բանակը։
Համեմատած իր եղբոր` Գյանենդրայի, Բիրենդրան բնութագրվել է որպես Նեպալի լավագույն թագավորներից մեկը, ով երկրում ցանկանում էր իրական ժողովրդավարություն հաստատել։ Իր գահակալության առիթով նա առաջարկել է ընդունել Նեպալը, որպես միջազգային խաղաղության գոտի, որն էլ ճանաչվել է աշխարհի 116 երկրների կողմից։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականին Բիրենդրան ամուսնացել է Այշվարիա Ռաջյա Լակշմի Դևիի հետ` Ռանա տոհմից և ունեցել երեք երեխա.
- Արքայազն Դիպենդրա (1971-2001 թթ.)
- Արքայադուստր Շրութի (1976-2001 թթ.)
- Արքայազն Նիրաջան (1977-2001 թթ.)
Ողբերգական մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեպալում քաղաքական կայունությունը վտանգի ենթարկվեց, երբ 2001 թվականի հունիսի 1-ին, թագավորական Նարայանհիթի Դուրբար կոչվող ապարանքում, ընթրիքի ժամանակ արքայազն Դիպենդրան, ալկոհոլի ազդեցության տակ գերմանական արտադրության MP5 ատրճանակ-գնդացիրով գնդակահարեց իր ընտանիքի բոլոր անդամներին, որից հետո դուրս է եկել բակ և կրակել նաև ինքն իրեն։ Արդյունքում սպանվել էին թագավոր Բիրենդրան, թագուհի Այշվարիան, նրանց երեխաները` արքայազն Նիրաջանը, արքայադուստր Շրութին, թագավորի եղբայրը` արքայազն Դհիրենդրան, թագավորի քույրերը` արքայադուստրեր Շանտին և Շարադան, վերջինիս ամուսինը` Կումար Կհադգան և թագավորի հորաքրոջ դուստրը` արքայադուստր Ջայանթհին։ Ընթրիքին ներկա գտնվողներից կենդանի էր մնացել միայն թագավորի եղբոր` Գյանենդրայի կինը` Կոմալը և ևս երեք հոգի, ովքեր չնայած վիրավոր, սակայն հասցրել էին թաքնվել։ Անձամբ Գյանենդրան, ընթրիքի ժամանակ ներկա չի եղել։
Այդ ողբերգության պատճառը հանդիսանում էր այն, որ թագավորական ընտանիքը դեմ էր Դիպենդրայի ամուսնությանը` Դևիանի Ռանայի հետ, ում հետ նա հանդիպում էր շուրջ 10 տարի։ Ռանաների տոհմը դարերով կառավարում էր Նեպալը` ժառանգաբար փոխանցելով վարչապետի պաշտոնը և հանդիսանում էր թագավորական տոհմի պապենական թշնամին։ Թշնամության պատճառը` երկրում իշխանության համար պայքարն էր։
Երեք օր անց, Դիպենդրան նույնպես մահացավ, այդպես էլ գիտակցության չգալով։ Այդ երեք օրվա ընթացքում, նա հռչակվել էր Նեպալի թագավոր` համաձայն կանոնակարգի։ Նրա մահից հետո Նեպալի գահին նստեց Բիրենդրայի եղբայրը` Գյանենդրան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Find A Grave — 1996.
|