Բիրգիտ Մինիհմաիյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիրգիտ Մինիհմաիյեր
Österreichischer Filmpreis 2019 Foto Call Birgit Minichmayr 4.jpg
Ծնվել էապրիլի 3, 1977(1977-04-03)[1][2][3][…] (43 տարեկան)
ԾննդավայրԼինց, Ավստրիա[4]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություներգչուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներRomy, Նեստրոյ մրցանակ, Culture Medal of Upper Austria? և Pro meritis scientiae et litterarum?

Բիրգիտ Մինիչմայր (գերմ.՝ Birgit Minichmayr, ապրիլի 3, 1977(1977-04-03)[1][2][3][…], Լինց, Ավստրիա[4]), ավստրիացի դերասանուհի:

59-րդ Բեռլինի կինոփառատոնին արժանացել է «Արծաթե արջ լավագույն դերասանուհուն» մրցանակի` Մարեն Ադենի «Կիրքը արգելք չի ճանաչում» ֆիլմում մարմնավորած դերի համար[5]: Նա փառատոնի պատմության մեջ առաջին ավստրիացին է, որը արժանացել է այդ մրցանակին, և առաջին ավստրիացին է, ով 1956 թվականից հետո Եվրոպական ամենակարևոր կինոփառատոններից մեկում արժանացել է լավագույն դերասանուհու մրցանակի: Աշխատել է Եվրոպայի նշանավոր ռեժիսորների հետ, ինչպիսիք են` Միխայել Հանեկեն, Թոմ Տիկվերը և Ջեսիկա Հաուզերը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրգրիտը ծնվել է 1977 թվականին Լինցում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Վիեննայում ընդունվել է Մաքս Ռեյնգարդի թատերական դպրոց, որտեղ ուսումնասիրել է դրամա: Այնտեղ նրա ուսուցիչնեից մեկը հայտնի ավստրիացի դերասան և ռեժիսոր Կլաուս Բրայնդաուերն էր: Առաջին թատերական փորձը ձեռք է բերել Բուրգ թատրոնում, որտեղ խաղացել է շատ պիեսներում, հիմնականում` Շնիցլերի, Շեքսպիրի և Նեստրոյի ստեղծագործությունների հիման վրա: 2000 թվականին առաջնելույթ է ունեցել կինոյում, նկարահանվելով «Abschied» ֆիլմում: Նույն թվականին նկարահանվել է «Հանցագործության վայր» հեռուստասերիալի դրվագներից մեկում: Դրանից հետո արժանացել է Նեստրոյի մրցանակի, ոպես Ավստրիայի «Լավագույն երիտասարդ տաղանդ»:

2006 թվականին «Kronprinz Rudolfs letzte Liebe» ֆիլմում մարմնավորել է Ռուդոլֆ կրոնպրինցի սիրուհիներից մեկին` Միցի Կասպերին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է Մյունխենում, Վիեննայում: Տիրապետում է անգլերենին և մասնակցել է մի շարք անգլերեն նախագծերի:

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2000 սերիալ Հանցագործության վայր Կատի
2001 ֆիլմ Կողմերի կարծիքը Էմմի Շտրաուբե
2004 ֆիլմ Բունկեր Գերդա Քրիստիան
2005 ֆիլմ Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը Մայր
2006 սերիալ Ոստիկանության հեռախոսահամարը` 110 Ագլայա
2009 ֆիլմ Սպիտակ ժապավեն Ֆրեյդա
2009 ֆիլմ Կիրքը արգելք չի ճանաչում Գիթի
2014 ֆիլմ Սիրելի Հանս, թանկագին Պյոտր Գրետա
2018 ֆիլմ Երեք օր Կիբրոնում Հիլդա Ֆրիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #12934267X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. Encyclopaedia Britannica Inc Britannica Book of the Year 2010. — Encyclopaedia Britannica, Inc., 2010-03-01. — 882 с. — ISBN 978-1-61535-366-8