Jump to content

Բիրագո Դիոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիրագո Դիոպ
Ծնվել էդեկտեմբերի 12, 1906(1906-12-12)[1][2][3][…]
ԾննդավայրԴակար, Սենեգալ[4][5]
Վախճանվել էնոյեմբերի 25, 1989(1989-11-25)[1][2][3][…] (82 տարեկան)
Վախճանի վայրԴակար, Սենեգալ[6]
Մասնագիտությունդիվանագետ, գրող, անասնաբույժ, ժողովրդական հեքիաթների բանահավաք և բանաստեղծ
Քաղաքացիություն Սենեգալ
ԿրթությունÉcole nationale vétérinaire de Toulouse? (1933)[4][7] և Lycée Cheikh Omar Foutiyou Tall? (1928)[7]
Պարգևներ
Կայքbiragodiop.com
 Birago Diop Վիքիպահեստում

Բիրագո Դիոպ (դեկտեմբերի 12, 1906(1906-12-12)[1][2][3][…], Դակար, Սենեգալ[4][5] - նոյեմբերի 25, 1989(1989-11-25)[1][2][3][…], Դակար, Սենեգալ[6]), սենեգալցի բանաստեղծ, գրող և աֆրիկյան ժողովրդական հեքիաթների բանահավաք։

Դեռ կենդանության օրոք կոչվել է Աֆրիկայի ամենահայտնի[9] ֆրանսախոս գրողներից մեկը և նեգրիտյուդ գրական շարժման առաջատար գրող[10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օուակամ քաղաքում, դաստիարակվել և մեծացրել է նրան մայրը, մանկուց սիրել է աֆրիկյան ժողովրդական հեքիաթներ[11]։ 1920 թվականին ստացել է կրթաթոշակ Սեն Լուի ֆրանսախոս քոլեջում սովորելու համար, որն այն ժամանակ Սենեգալի ֆրանսիական գաղութի վարչական կենտրոնն էր։ Այդտեղ տարվել է ֆրանսիական գրականությամբ և սկսել է գրել սեփական բանաստեղծությունները։ Սակայն նա ի սկզբանե ընտրել է բժշկի կարիերան։ 1920-ականների վերջին որոշ ժամանակ հոսպիտալում աշխատել է որպես բժշկի օգնական, իսկ հետո ընդունվել է Ֆրանսիայի Թուլուզի համալսարան, որտեղ սկսել է սովորել անասնաբույժի մասնագիտությունը։

Համալսարանում նա հանդիպել է Աֆրիկայի և Արևմտյան Հնդկաստանի ֆրանսիական գաղութների մի շարք այլ սևամորթ ուսանողների հետ, մասնավորապես՝ Լեոպոլդ Սենգորի, որի հետ 1930-ականների սկզբին ակտիվորեն մասնակցել է «նեգրիտյուդ» գրական շարժմանը։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես անասնաբույժ Արևմտյան Աֆրիկայի տարբեր ֆրանսիական գաղութներում, զուգահեռաբար զբաղվելով տեղի բնակչության շրջանում ժողովրդական հեքիաթների ակտիվ հավաքագրմամբ։ Նրա հավաքած հեքիաթների առաջին հրատարակությունը լույս է տեսել 1934 թվականին։

1940 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ստիպված է եղել երկու տարով տեղափոխվել Ֆրանսիա, բայց հետո վերադարձել է Աֆրիկա։ 1960 թվականից մինչև 1964 թվականը եղել է Թունիսում անկախ Սենեգալի առաջին դեսպանը՝ ընդմիջելով հեքիաթների հավաքագրումը մինչև 1970-ականների կեսերը։

Մահացել է 83 տարեկանում[12]։ Առավել հայտնի է ժողովրդական հեքիաթներով, սակայն նրա գրական ժառանգությունը ներառում է նաև 1925-ի և1960 թվականների միջև գրված լիրիկական պոեզիայի մի քանի ժողովածուներ, ինքնակենսագրություն և աֆրիկյան բանահյուսության մասին մի շարք հոդվածներ։ Աֆրիկյան հեքիաթների ժողովածուների վերահրատարակման համար, որոնք սկզբնապես թողարկվել են 1947 և 1958 թվականներին, պարգևատրվել է Grand prix littéraire d ' Afrique noire գրական մրցանակով[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 1 2 3 http://www.biragodiop.com/
  5. 1 2 http://www.presenceafricaine.com/43_diop-birago
  6. 1 2 Babelio (ֆր.) — 2007.
  7. 1 2 Jahn J., Schild U., Nordmann-Seiler A. Who's Who in African Literature : biographies, works, commentaries(untranslated), 1972. — P. 105.
  8. http://www.adelf.info/data/documents/HISTORIQUE-GRAND-PRIX-LITTERAIRE-dAFRIQUE-NOIRE-.pdf
  9. «"Biography of Birago Diop", African Success». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  10. Carol Brennan, Birago Diop Biography- Selected writings.
  11. «Books and Writers». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  12. "Birago Diop, 83, Poet, Novelist and Diplomat", New York Times, November 29, 1989.
  13. (Ֆրանսերեն)"Biographie de Birago Diop", Soninkara.org, September 21, 2011. Արխիվացված 2013-04-15 archive.today

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]