Բիտ Կափսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիտ Կափսի, Բիտ-Կապուսի, հնագույն երկիր Մարաստանում։ Գտնվում է Ուրմիա լճի հարավ կամ հարավարևելյան կողմում։ Հիշատակվում է Ասորեստանի Թիգլաթպալասար արքայի մի սեպագիր արձանագրությունում, ըստ որի այս երկրի իշխաններից մեկը հպատակվել է, իսկ մյուսըականատես է եղել, թե ինչպես են ավերում իր քաղաքները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 729 — 992 էջ։