Բիտումտին պլաստիկներ

From Վիքիպեդիա
Jump to navigation Jump to search

Բիտումտին պլաստիկներ (լատ.՝ bituminosus՝ ձյութով հարուստ), բիտումային նյութերից և լցանյութերից կազմված պլաստմասսաներ։ Որպես բիտումային նյութեր կիրառվում են բնական կամ արհեստական նավթային բիտումները, քարածխային պեկերը կամ դրանց համաձուլվածքները, որպես լցանյութեր՝ բամբակի քոլքը (տեքստիլ արդյունաբերության թափոններ) և դիատոմիտը (փխրուն, թեթև, ծակոտկեն ապար)՝ 25 թվականից մինչև 60% քանակությամբ։ Բիտումտին պլաստիկներ պատրաստելու համար բաղադրամասերը խառնում են 150–160 °C ջերմաստիճանում, ապա այդ զանգվածից սառը գրտնակման միջոցով ստանում 10–15 մմ հաստությամբ թերթաձև նախապատրաստուկներ։ Առարկաները կաղապարում են նախապես տաքացված (175 °C) նախապատրաստուկները 125–200 կԳ/սմ2 ճնշման տակ մամլելով։ Կան նաև ասբապեկալիտային պլաստիկներ (ասբաթուղթ, ասբաստվարաթուղթ), որոնք պատրաստվում են պեկից, ասբեստից և դիատոմիտից։ Բիտումտին պլատիկներ ջերմապլաստիկ նյութեր են․ մեկ տարի մթնոլորտային պայմաններում կամ թորած ջրում պահելուց հետո, ինչպես նաև 160 ժ ընթացքում մինչև 65 °C ջերմաստիճանը տաքացնելիս չեն փոխում իրենց զանգվածը և ամրությունը։ Բիտումտին պլատիկներից պատրաստում են, հիմնականում, ավտոմոբիլային կուտակիչների բաքեր, տանիքանյութեր, էլեկտրաև ռադիոապարատների տարբեր տարրեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png