Jump to content

Բիտոմ Օդժանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բիտոմ Օդժանսկի
ֆր.՝ Beuthen-sur-l'Oder
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքGmina Bytom Odrzański?
Մակերես10 կմ²
Բնակչություն4051 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ67-115
Պաշտոնական կայքbytomodrzanski.pl
Բիտոմ Օդժանսկի (Լեհաստան)##
Բիտոմ Օդժանսկի (Լեհաստան)

Բիտոմ Օդժանսկի {(լեհ.՝ Bytom Odrzański, գերմ.՝ Beuthen an der Oder). {IPAc-pl|'|b|y|t|o|m|-|o|'|d|ż|a|ń|s|k|J|i}}, լեհերենից թարգմանած՝ նշանակում է Օդրայի Բիտոմ), քաղաք Լեհաստանի արևմուտքում՝ Լյուբուշի վոյեվոդության Նովա Սոլ պովյատում (շրջանում), Օդրա գետի ափին: Զբաղեցնում է մոտավորապես 10 քառակուսի կիլոմետր տարածք: 2021 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 4.191[2][2]: Ունի գյուղա-քաղաքային գմինայի կարգավիճակ:

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում և շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս քարի դարի ժամանակներում: Բրոնզի դարում գոյություն է ունեցել ոչ մեծ բնակավայր: 1005 թվականին հիշատակվել է սլավոնական գրոդ[3], որը նորաստեղծ լեհական պետության մաս է կազմել: Լեհաստանը կառավարող Բոլեսլավ 3-րդը 1109 թվականի օգոստոսին բնակավայրը հաջողությամբ պաշտպանել է Լեհաստան ներխուժած Հռոմեական սրբազան կայսրության զորքերից[4][5]: Միջնադարյան տարեգիր Անանուն Գալլը (Gallus Anonymus, Gall Anonim) հանգամանորեն ներկայացրել է մղված մարտերը, գովերգել պաշտպանների խիզախությունը[6]: Ճակատամարտն ու Անանուն Գալլի գովերգը հիշատակված են քաղաքի խորհրդանիշը հանդիսացող տեսարժան վայրում[7]:

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունն ըստ թվականների
ՏարիԲնակ.±%
18433706—    
18713826+3.2%
18803703−3.2%
18903387−8.5%
19003164−6.6%
19103068−3.0%
ՏարիԲնակ.±%
19253246+5.8%
19393176−2.2%
19501577−50.3%
19602380+50.9%
20104496+88.9%
Աղբյուր՝ [8][9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/020811404024-0988359?var-id=1639616&format=jsonapi
  2. 2,0 2,1 «Local Data Bank». Statistics Poland. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին. Data for territorial unit 0804024.
  3. Archeologia po drodze:przewodnik Tadeusz Baranowski, Wiesław Zajączkowski Wydawnictwo Polskiej Akademii Nauk, 1976 page 24
  4. Popularnonaukowa biblioteka archeologiczna, Wydanie 19 Polskie Towarzystwo Archeologiczne, Polskie Towarzystwo Archeologiczne i Numizmatyczne Zakład Narodowy im. Osslińskich, 1976 page 24
  5. Polska, losy państwa i narodu Henryk Samsonowicz Iskry, 1992 page 49
  6. Miasta polskie w tysiącleciu, Tom 2 Zakład Narodowy im. Ossolińskich, 1965 Mateusz Siuchniński page 623
  7. Bytom Odrzański - Home
  8. Dokumentacja Geograficzna (լեհերեն). Vol. 3/4. Warszawa: Instytut Geografii Polskiej Akademii Nauk. 1967. էջ 6.
  9. Stan i struktura ludności oraz ruch naturalny w przekroju terytorialnym w 2010 r. (PDF) (լեհերեն). Warszawa: Główny Urząd Statystyczny. 2011. էջ 60. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիտոմ Օդժանսկի» հոդվածին։