Բիսմարկի հուշարձան (Համբուրգ)
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | Bismarck monument? և արձան |
Քանդակագործ | Hugo Lederer? |
Ճարտարապետ | Johann Emil Schaudt? |
Ստեղծում | 1906 |
Բացում | հունիսի 2, 1906 |
Բարձրություն | 34,3 մետր |
Երկիր | ![]() |
Քաղաք | Համբուրգ-Նոյշտադտ[1] |
Բնակավայր | Համբուրգ Միտտե[1] |
Շինության ձև | հուշարձան |
Ոճ | մոդեռն |
Նյութ | գրանիտ |
պատկերված են
| |
![]() |
Բիսմարկի հուշարձան (գերմ.՝ Bismarck-Denkmal), Օտտո ֆոն Բիսմարկին նվիրված հուշարձան Գերմանիայի Համբուրգ քաղաքի Սուրբ Պաուլի թաղամասում։ Այն ամբողջ աշխարհում Բիսմարկին նվիրված 250 հուշարձաններից մեկն է։ Հուշարձանը գտնվում է Համբուրգի նավահանգստի ծովապատնեշի մոտ՝ Elbhöhe-ում։ Հուշարձանի ճարտարապետը Յոհան Էմիլ Շաուդտն է, քանդակագործը՝ Հյուգո Լեդերերը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի տեղում նախկինում եղել է Elbpavillon ռեստորանը, որը 1901 թվականին քանդվել է։ Քաղաքապետ Յոհան Գեորգ Մյոնկեբերգը ստեղծել է քաղաքացիների հանձնաժողով՝ այդ վայրում հուշարձան տեղադրելու համար։
Բիսմարկի հուշարձանի արժեքը կազմել է 500000 գերմանական ոսկե մարկ[2]։ Շինարարությունն ավարտվել է 1906 թվականին[3]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանն ունի 35 մետր բարձրություն, կշռում է 600 տոննա և համարվում է աշխարհում Բիսմարկի ամենախոշոր հուշարձանը։
Հուշարձանի պատվանդանին պատկերված համալիրը ներկայացնում է Վեվելսբուրգի Սև արևի պատկերը, որի կենտրոնում արևի անիվն է, սվաստիկաներ և գրություն՝
![]() |
Մեծ հարցերը զրույցներով չեն լուծվի, այլ երկաթով և արյունով։ | ![]() |
Նախագծողները հուշարձանի տակ ստեղծել են գետնադամբարանի մի մեծ ցանց։ 1939-1940 թվականների ընթացքում դրանք դարձել են օդային հարձակումներից ապաստան՝ պաշտպանելով մինչև 650 մարդ[3]։ Ճարտարապետի կողմից գետնադամբարանների ստեղծման մտադրությունը մնում է անհայտ, և հուշարձանի ամբողջ ներքին հատվածն այլևս հասանելի չէ անվտանգության նկատառումներից ելնելով։ 1970-ական թվականներին Գերմանիայում օկուպացիայի ընթացքում բրիտանական բանակում ծառայող մի զինվոր հայտնաբերել է Բիսմարկի հուշահամալիրի տակ գտնվող թունելը, որը տանում էր դեպի նացիստական ապաստարան։ Նա կապ է հաստատել «Daily Mirror» թերթի հետ և նրանք կապվել են Համբուրգում բումիստերի հետ։ Թունելն ուսումնասիրելուց հետո այն փակել են:[փա՞ստ]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Համբուրգի հուշարձանների ցանկ / DSH Agency
- ↑ Wiborg Susanne (դեկտեմբերի 17, 2008)։ «Der größte Bismarck der Welt» [The world's largest Bismarck] (German)։ Die Zeit։ Վերցված է 2009-11-18
- ↑ 3,0 3,1 3,2 Hirschbiegel Thomas (հուլիսի 20, 2006)։ «Der Titan vom Kiez wird 100» [The titan of the Kiez is 100]։ Hamburger Morgenpost (German)։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 20, 2006-ին։ Վերցված է հունվարի 15, 2017
- ↑ «Braune Lichtmenschen. Anmerkungen zum Heidentum in rechtsextremen Szenen» [Light Brown People: Paganism in the extreme Right] (German)։ Brandenburg State Office for Political Education։ Արխիվացված է օրիգինալից January 13, 2007-ին
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jörg Schilling: Distanz halten - Das Hamburger Bismarckdenkmal und die Monumentalität der Moderne, Wallstein-Verlag, Göttingen 2006, ISBN 3-8353-0006-7.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Photo: Interior views of the Bismarck monument Archived 2013-02-06 at Archive.is
- Historical aerial photo of the Bismarck monument
- Armanic article on the Schwarze Sonne mentioning the Bismarck Monument
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բիսմարկի հուշարձան (Համբուրգ) կատեգորիայում։ |