Բիսի Կոմոլաֆե
Բիսի Կոմոլաֆե անգլ.՝ Bisi Komolafe | |
---|---|
Ծնվել է | 1986 |
Ծննդավայր | Իբադան, Նիգերիա |
Մահացել է | դեկտեմբերի 31, 2012[1] |
Կրթություն | Lagos State University? |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր |
Բիսի Կոմոլաֆե (անգլ.՝ Bisi Komolafe, 1986, Իբադան, Նիգերիա - դեկտեմբերի 31, 2012[1]), նիգերիացի դերասանուհի, կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես Igboro Ti Daru և Aramotu կինոնկարներում իր տպավորիչ դերակատարումների շնորհիվ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1986 թվականին Նիգերիայի հարավարևմտյան Օյո նահանգի Իբադան քաղաքում, որտեղ էլ միջնակարգ կրթություն է ստացել[3]։ Հետագայում ավարտել է Լագոսի համալսարանը «բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ[4][5]։
Առաջին կինոնկարը, որտեղ Բիսին հանդես է եկել գլխավոր հերոսուհու կերպարի մարմնավորմամբ, եղել է Igboro Ti Daru-ն։ Այնուհետև նա գլխավոր դերեր է կատարել Bolode O'ku, Asiri Owo and Ebute և այլ ֆիլմերում։ Բացի այդ, եղել է Latonwa, Eja Tutu, Oka կինոնկարների պրոդյուսերը[6]։ 2009 և 2012 թվականներին Բիսի Կոմոլաֆեն Նոլիվուդի լավագույն մրցանակի է առաջադրվել «Տարվա հայտնություն» և «Գլխավոր դերակատարուհի յորուբայական ֆիլմում» անվանակարգերում[7]։
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Մրցանակը | Անվանակարգը | Արդյունքը |
---|---|---|---|
2009 | Նոլիվուդի լավագույն մրցանակ | Տարվա հայտնություն | Առաջադրված |
2012 | Նոլիվուդի լավագույն մրցանակ | Գլխավոր դերակատարուհի յորուբայական ֆիլմում | Առաջադրված |
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիսի Կոմոլաֆեի մահվան մասին զանգվածային լրատվամիջոցները հայտնել են 2012 թվականի դեկտեմբերի 31-ին[9]։ Ըստ բժիշկների եզրահանգման՝ մահը վրա է հասել բարդություններով զուգակցված հղիության պատճառով[10][11]։ Կին անվանի կինոգործիչը թաղվել է 2013 թվականի հունվարի 4-ին[12] Իբադանում[13]։
Հատընտիր ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Igboro Ti Daru
- Aye Ore Meji
- Apere Ori
- Omo Olomo Larin Ero
- Jo Kin Jo
- Akun
- Bolode O'ku
- Aramotu
- Asiri Owo
- Ogbe Inu
- Aiyekooto
- Latonwa
- Alakada
- Mofe Jayo
- Ebute
- Iberu Bojo
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիսի Կոմոլաֆեն նշանված էր Կանադայում բնակվող նիգերիացի Տունդե Իջադունոլայի հետ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ «Nollywood actress, Bisi Komolafe, for burial in Ibadan, tomorrow». Vanguard. 2013 թ․ հունվարի 3. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Untold Story Of Bisi Komolafe's Mysterious Death – She Died Of Spiritual Attack». MJE Magazine. 2013 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Akinnagbe Akintomide (2013 թ․ հունվարի 3). «PICTURES: THE UNTOLD STORY ABOUT THE MYSTERIOUS DEATH OF MOVIE STAR BISI KOMOLAFE». Nigeria Films. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ 5,0 5,1 «Bisi Komolafe biography, net worth, age, family, contact & picture». www.manpower.com.ng. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Bayo Adetutu (2013 թ․ հունվարի 1). «Bisi Komolafe, Nollywood actress dies». P.M. News. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ 7,0 7,1 «Best of Nollywood Awards 2009». BellaNaija. 2009 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «BON Winners». Nollywood Mindspace. 2012 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Oseyiza Ogbodo (2013 թ․ դեկտեմբերի 28). «January 2013 HIGHLIGHTS: Bisi Komolafe dies». National Mirror. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Bisi Komolafe's Doctor speaks about her cause of death». Africa Spotlight. 2013 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Ebun Sessou (2013 թ․ հունվարի 12). «Bisi Komolafe's property tears fiancé, family apart». Vanguard. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Ola Ajayi (2013 թ․ հունվարի 4). «Tears as Bisi Komolafe goes home». Vanguard. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Akinwale Aboluwade (2013 թ․ հունվարի 5). «Nollywood actress, Bisi Komolafe, buried amid tears». The Punch. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bisi Komolafe Internet Movie Database կայքում
|