Բիսակոդիլ
| Նույնացուցիչներ | |
|---|---|
| CAS համար | 603-50-9 |
| PubChem CID | 2391 |
| DrugBank | DB09020 |
| CompTox Dashboard (EPA) | |
| ECHA InfoCard | 100.009.132 |
Բիսակոդիլ (անգլ.՝ Bisacodyl), օրգանական միացություն, որը կիրառվում է որպես խթանիչ լուծողական դեղամիջոց։ Այն ազդում է անմիջապես հաստ աղու վրա՝ խթանում է պերիստալտիկան, հանգեցնում աղիների դատարկման։ Սովորաբար նշանակվում է սուր (էպիզոդիկ) և քրոնիկ փորկապության բուժման համար, նեյրոգեն աղիքային դիսֆունկցիայի վերահսկման նպատակով, ինչպես նաև բժշկական հետազոտություններից առաջ, օրինակ՝ կոլոնոսկոպիայի դեպքում, աղիների նախապատրաստման շրջանակում[1][2]։
Բիսակոդիլը տրիֆենիլմեթանի ածանցյալ է։ Այն առաջին անգամ կիրառվել է որպես լուծողական 1953 թվականին՝ ֆենոլֆթալեինի հետ իր կառուցվածքային նմանության պատճառով[3][4]։
Դեղամիջոցը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Կենսական անհրաժեշտ դեղերի ցանկում[5]։ 2023 թվականին այն ԱՄՆ-ում հանդիսացել է ամենահաճախ նշանակվող դեղերի ցանկում 293-րդը՝ ավելի քան 400,000 նշանակմամբ[6][7]։
Բժշկական կիրառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիսակոդիլը կիրառվում է ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ փորկապության բուժման համար, նեյրոգեն աղիքային դիսֆունկցիայի ախտանիշների վերահսկման նպատակով, ինչպես նաև կոլոնոսկոպիայից առաջ աղիների նախապատրաստման համար[8]։
Թողարկման ձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիսակոդիլը վաճառվում է տարբեր առևտրային անվանումներով՝ Dulcolax / Durolax, Muxol, Fleet, Nourilax, Alophen, Correctol և Carter’s Little Pills (նախկինում՝ Carter’s Little Liver Pills), ինչպես նաև հասանելի է ջեներիկ ձևով։ Այն սովորաբար վաճառվում է 5 մգ դեղահատերի, 10 մգ մոմիկների կամ 5 մգ մանկական մոմիկների տեսքով։ Բացի այդ, հասանելի է նաև որպես 37 մլ նախապատրաստված կախույթ (էնեմա), որը պարունակում է 10 մգ հեղուկ բիսակոդիլ[9]:
Կիրառման եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոմիկի ձևով ռեկտալ կիրառման դեպքում, բիսակոդիլը սովորաբար արդյունավետ է 15–60 րոպեի ընթացքում։ Օպտիմալ ազդեցության համար, մոմիկի տեսքով կիրառելիս խորհուրդ է տրվում բիսակոդիլը օգտագործել նախաճաշից հետո՝ ստամոքսաղիքային ռեֆլեքսի հետ համաժամանակեցնելու համար[10]։
Որպես արդյունաբերական ձևով պատրաստված միկրոէնեմա, այն սովորաբար արդյունավետ է դառնում 5–20 րոպեի ընթացքում։
Գործողության մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիսակոդիլը գործում է՝ խթանելով աղիքային (էնտերիկ) նեյրոնները, ինչի արդյունքում առաջանում է պերիստալտիկա (այսինքն՝ հաստ աղու կծկումներ)։ Այն նաև համարվում է կոնտակտային լուծողական, քանի որ մեծացնում է հեղուկի և աղերի արտազատումը աղիներում։ Բիսակոդիլի ազդեցությունը բարակ աղու վրա չնչին է, որպես խթանիչ լուծողական այն հիմնականում նպաստում են հաստ աղու դատարկմանը[11]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wexner SD, Beck DE, Baron TH, Fanelli RD, Hyman N, Shen B, Wasco KE (2006 թ․ հունիս). «A consensus document on bowel preparation before colonoscopy: prepared by a task force from the American Society of Colon and Rectal Surgeons (ASCRS), the American Society for Gastrointestinal Endoscopy (ASGE), and the Society of American Gastrointestinal and Endoscopic Surgeons (SAGES)». Gastrointestinal Endoscopy. 63 (7): 894–909. doi:10.1016/j.gie.2006.03.918. PMID 16733101.
- ↑ Wald A (2016 թ․ հունվար). «Constipation: Advances in Diagnosis and Treatment». JAMA (Review). 315 (2): 185–91. doi:10.1001/jama.2015.16994. PMID 26757467.
- ↑ Stiens SA, Luttrel W, Binard JE (1998 թ․ նոյեմբեր). «Polyethylene glycol versus vegetable oil based bisacodyl suppositories to initiate side-lying bowel care: a clinical trial in persons with spinal cord injury». Spinal Cord. 36 (11): 777–81. doi:10.1038/sj.sc.3100702. PMID 9848486.
- ↑ Evans IL (1964). «Methods and techniques: The use of Bisacodyl suppositories in preparation for sigmoidoscopy». Gut. British Medical Journal. 5 (3): 271–3. doi:10.1136/gut.5.3.271. PMC 1552120. PMID 14178715.
- ↑ World Health Organization (2021). World Health Organization model list of essential medicines: 22nd list (2021). Geneva: World Health Organization. hdl:10665/345533. WHO/MHP/HPS/EML/2021.02.
- ↑ Evans IL (1964). «Methods and techniques: The use of Bisacodyl suppositories in preparation for sigmoidoscopy». Gut. British Medical Journal. 5 (3): 271–3. doi:10.1136/gut.5.3.271. PMC 1552120. PMID 14178715.
- ↑ Evans IL (1964). «Methods and techniques: The use of Bisacodyl suppositories in preparation for sigmoidoscopy». Gut. British Medical Journal. 5 (3): 271–3. doi:10.1136/gut.5.3.271. PMC 1552120. PMID 14178715.
- ↑ Wald A (2016 թ․ հունվար). «Constipation: Advances in Diagnosis and Treatment». JAMA (Review). 315 (2): 185–91. doi:10.1001/jama.2015.16994. PMID 26757467.
- ↑ Engelhorn R, Seeger E, Zwaving JH (2000). «Laxatives». Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry. Weinheim: Wiley-VCH. doi:10.1002/14356007.a15_183. ISBN 3527306730.