Jump to content

Բիջան և Մանիջեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիջան և Մանիջեհ
Սիրո պատմություն Շահնամեում Խմբագրել Wikidata
գեղարվեստական անձ Խմբագրել Wikidata
Ստեղծել էՖիրդուսի Խմբագրել Wikidata
Ներկայացված է ստեղծագործության մեջՇահնամե Խմբագրել Wikidata

Բիջան և Մանիջեհ կամ Բիժան և Մանիժա (արաբ․՝ بيژن و منيژه‎‎, Bīžan ow Manīža), սիրո պատմություն Ֆիրդուսիի Շահնամեում։ Բիջանը Իրանի շահ Կայ Խոսրովի օրոք իրանցի նշանավոր ասպետ Գիվի և Ռոստամի դիցուհի դուստր Բանու Գոշասպի որդին էր։ Բիջանը սիրահարվում է Թուրանի թագավոր և Իրանի ամենամեծ թշնամի Աֆրասիաբի դստերը՝ Մանիջեհին։ Նրա տառապանքի և Մանիջեի կայունության պատմությունը մեջբերվել է այլոց կողմից ևս:

Բիջանի և Մանիջեհի ողբերգությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի շահ Կայ Խոսրովին բողոքներ են հասնում Հայաստանից, մարդիկ ասում էին, որ վայրի խոզերը ներխուժում են իրենց դաշտերը։ Բիժանը կռվում է վարազների հետ՝ քշելով իրենց որջերը։ Հաջորդ օրը իրանցի ասպետ Գորգինը, որն ուղեկցում էր Բիջանին արշավի ժամանակ, նկարագրում է Աֆրասիաբի գեղեցիկ այգիները՝ գայթակղելով նրան անցնելու Իրանի սահմանը և հասնելու Կասպից ծովի հյուսիսային ափին գտնվող Թուրան առասպելական երկիրը: Թուրանը կառավարում էր չար ու եսամոլ Աֆրասիաբ թագավորը։ Այգում նա հանդիպում է Մանիջեհին՝ Աֆրասիաբի գեղեցկուհի դստերը։ Նրանք խելահեղորեն սիրահարվում են։ Իմանալով իր հոր արձագանքը իրանցի արքայազնին իր առանձնասենյակում ընդունելու վերաբերյալ, Մանիջեհը Բիջանին տալիս է քնաբեր դեղամիջոց և նրան թաքուն տեղափոխում իր տուն: Նա արթնանում է, և Մանիեջեհն ու աղախինները օրեր շարունակ թաքցնում են նրան։ Ի վերջո Աֆրասիաբը իմանում է Բիջանի մասին և գերի է վերցնում նրան։

Աֆրասիաբը Մանիջեհին դատապարտում է աքսորի, Բիջանն ու Մանիջեհը ստիպված են լինում իրենց օրերն ապրել անապատում: Բիջանը նաև գաղտնի հաղորդագրություններ է ուղարկում Ռուստամին, ում հանձնարարված էր երկիրը պաշտպանել Աֆրասիաբից: Կայ Խոսրովը՝ Իրանի շահը, նայում է իր Ջամշիդի գավին և անտառում տեսնում Բիջանին։ Բիջանին գտնելու համար հերոս Ռուստամը ծպտվում է որպես վաճառական և մի քանի ասպետների հետ մտնում է Թուրան։ Երբ Մանիջեն լսում է, որ Իրանից մի հարուստ վաճառական է ժամանել Թուրան, հույս է տածում, որ նրան ուղարկել են Բիջանին գտնելու։ Նրանք գտնում են Բիջանին և փախչում Իրան, որտեղ մեծ ուրախությամբ են ընդունում Բիջանի վերադարձը հայրենիք: Դստեր դավաճանությունից կատաղած Աֆրասիաբը պատերազմ է հայտարարում Իրանին։ Իրանական և Թուրանյան բանակները հանդիպում են, և սկսվում է հզոր ճակատամարտ: Երկինքը մթնում է մարտի դաշտի փոշուց, շեփորներն ու բախվող ծնծղաները ազդարարում են իրանական հեծելազորի հարձակումը: Թուրանը պարտություն է կրում, իսկ Աֆրասիաբը խայտառակված ստիպված է լինում տուն վերադառնալ առանց դստեր[1]։

Քեշվադ
ՌուստամԳուդարզ
Բանու ԳուշասպԳիվԱֆրասիաբ
ԲիջանՄանիջեհ


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Այս պատմությունը արտացոլում է Իրանի թագավորների և նրանց երկու ամենամեծ թշնամիների միջև շարունակվող պատերազմները: «Թուրանը» ակնարկում է Կենտրոնական Ասիայի քոչվոր ժողովուրդներին (որոնք ի սկզբանե խոսում էին պարսկերեն), իսկ վարազը Մարկոս ​​Անտոնիոսի գլխավորությամբ Հայաստան արշավող հռոմեական զորքերի խորհրդանիշն է։ Իրանի և Թուրանի երիտասարդների միջև դատապարտված սիրո պատմությունների թեման մի քանի անգամ կրկնվում է Շահնամեում (Թագավորների գրքում) և իր գագաթնակետին է հասնում Սիյավաշ էպոսում:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]