Բիչի կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիչի կղզի
Տեսակկղզի
Երկիր Ռուսաստան[1]
Վարչատարածքային միավորՍանկտ Պետերբուրգ
Քարտեզ
Քարտեզ

Բիչի կղզի, կղզի Նևայի դելտայում, Սանկտ Պետերբուրգի տարածքում, սահմանափակված է Կենտրոնական Նևկայով, Թիավարման ալիքով և Ֆիննական ծոցով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիննական Խյարկյասարի անվանումը (ֆիններեն՝ Härkäsaari՝ Բիչի կղզի)։ Ներկայիս Բիչի կղզի անվանումը հայտնի է XIX դարից և իրենից ներկայացնում է ֆիննական անվան թարգմանությունը[2]։ Կրեստովսկի կղզուց Բիչի կղզին բաժանվում է փոքրիկ Վինովկա գետը, որը ձգվելով հյուսիս֊արևոլքից դեպի հարավ֊արևելք, Բիչի կղզին նման է դարձնում ցուլի գլխի։

1960-ական թվականներին կղզու կոնֆիգուրացիան փոխվել է[2]։

Հենց այդ տարիներին Բիչի կղզում սկսվեց սպորտային բազայի կառուցում, իսկ արևելյան մասով ճանապարհ է դրվել։

Չնայած սպորտային բազայի կառուցմանը, կղզու մեծ մասը մնում էր անմշակ մինչև 2011 թվականը։ 2011 թվականին սկսվել է կղզու մաքրումը «Յավար-Նեվա» ձյուդոյի սպորտային ակումբի կառուցման համար։

2015 թվականին սպորտային ակումբը գրեթե կառացված էր։ Նաև կառուցվել է նոր ճանապարհ արևմտյան մասում։

Կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1960-ական թվականները Բիչի կղզին Կրեստովսկիի հետ ոչ մի կերպ չէր միանում, քանի որ Բիչի կղզու վրա ոչ մի կառույց չկար

Թիավարման ալիքը դնելուց հետո, Կրեստովսկին և Բիչի կղզին միացրեցին կամուրջով։

2013—2014 թվականներին վերանորոգվել է արևելյան մասի կամուրջը, իսկ 2014 թվականին սկսվել է նոր կամրջի կառուցումը արևմտյան մասի ջրանցքի վրայով։

Երկու կամուրջներն էլ պաշտոնական անվանում չունեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 Սանկտ Պետերբուրգի տեղանվանագիտական էնցիկլոպեդիա — СПб.: Տեղեկատվահրապարակային գործակալություն ЛИК, 2002. — С. 69

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ленинград. Историко-географический атлас
  • Даринский А. В. География Ленинграда
  • Городские имена сегодня и вчера
  • Горбачевич К. С., Хабло Е. П.։ Почему так названы?
  • Санкт-Петербург։ Энциклопедия