Բիոտիկ գործոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիոտիկ գործոնները որոշ օրգանիզմների կենսագործունեության ազդեցությունների ամբողջությունն է մյուս օրգանիզմների կենսագործունեության (ներտեսակային և միջտեսակային փոխազդեցություններ), ինչպես նաև անկենդան բնակության միջավայրի վրա։ Ներտեսակային փոխազդեցությունները լինում է առանձնյակների միջև իրենց բույնը դնելու տեղի, սնման ռեսուրսների համար մրցակցային կռվի արդյունքում՝ թվաքանակի և պոպուլյացիայի խտության աճի պայմաններում։

Միջտեսակային փոխազդեցությունները զգալիորեն ավելի բազմազան են.

  • նեյտրալիզմ (երկու տեսակներն էլ միմյանց վրա ոչ մի ազդեցություն չեն ունենում);
  • մրցակցություն (երկու տեսակներն էլ միմյանց վրա անբարենպաստ ազդեցություն են թողնում);
  • մուտուալիզմ (երկու տեսակներն էլ չեն կարողանում գոյատևել առանց մեկը մյուսի);
  • պարազիտիզմ (մակաբույծը խանգարում է իր տիրոջ աճին ու զարգացմանը);
  • գիշատչություն (գիշատիչը սնվում է իր զոհով);
  • ամենսալիզմ (մի օրգանիզմը ճնշում է մյուսի զարգացումը);
  • կոմմենսալիզմ (կոմմենսալը օգուտ է ստանում մյուս տեսակից, որը այդ միավորմանը անտարբեր չէ)։

Բիոտիկ գործոնների շարքում առանձնացվում են զոոգեն, ֆիտոգեն, միկրոբիոգեն և անթրոպոգեն գործոնները։