Բիոգենետիկական օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Haeckel drawings.jpg

Բիոգենետիկական օրենք, կենդանի բնության օրինաչափություն, ձևակերպել է գերմանացի գիտնական է․ Հեկկեչը (1866)[1]։ Բիոգենետիկական օրենքի էությունն այն է, որ օրգանիզմի անհատական զարգացումը՝ օնտոգենեզը, տեսակի Էվոլյուցիայի՝ ֆիչոգենեզի, փուլերի արագ և համառոտ կրկնությունն (ռևկապիտ ուլյացիա) է[2]։ Այդ կրկնության մասին վկայող փաստերը (օրինակ, ցամաքային ողնաշարավորների սաղմի խռիկային ճեղքերի փակումը) հայտնի են եղել մինչև Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսությունը։ Սակայն միայն Դարվինը դրան տվեց հետևողական բնապատմական բացատրություն և հաստատեց, որ սաղմն իր զարգացման փուլերում վերարտադրում է հեռավոր նախնիների հատկանիշները։ Դարվինը ռեկապիտուլյացիայի երևույթը համարում էր օրգ․ աշխարհի հիմնական օրինաչափություն։ Բիոգենետիկական օրենք կարևոր դեր է խաղացել կենսաբանության զարգացման համար, խթանել է էվոլյուցիոն հետազոտությունները սաղմնաբանության, հնէաբանության և համեմատական անատոմիայի բնագավառում։ Բիոգենետիկական օրենք նոր լուսաբանում է գտել Ալեքսեյ Սևերցով ֆիլէմբրիոգենեզի ուսմունքում, ըստորի յուրաքանչյուր օրգանիզմ զարգացման ընթացքում միշտ չէ, որ լրիվ և նույնությամբ է կրկնում իր նախնիների զարգացման փուլերը։ Բիոգենետիկական օրենքի վերլուծությունը բուսաբանական տեսանկյունով կատարել է սովետական գիտնական Բ․ Կոզո–Պոլյանսկին (1937

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]