Բիշոփ (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիշոփ
Հրատարակման պատմություն
ՀեղինակJohn Byrne?
Դերակատար / ՁայնՕմար Սի
ԱշխարհMarvel Universe
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Lucas Bishop
Տեսակմուտանտ, Սուպերհերոս, անիմացիոն կերպար և կինոհերոս
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Սեռարական
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԶբաղմունքՍուպերհերոս, ոստիկան և time traveller
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, X-Treme Sanctions Executive? և Նյու Յորք քաղաքի ոստիկանության դեպարտամենտ
Հատուկ ուժեր և ունակություններ
energy manipulation?, գերմարդկային ուժ և գերմարդկային դիմացկություն

Լուկաս Բիշոփ (անգլ.՝ Lucas Bishop, հաճախ դիմում են միայն ազգանունով), Marvel Comics կոմիքսների հրատարակության կերպար է, ապագայից մուտանտ Իքս մարդիկ թիմի անդամ:

Հրտարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկաս Բիշոփին ստեղծել են գրող Վիլս Պորտասիոն և նկարիչ Ջիմ Լին և առաջին անգամ հայտնվել է Uncanny X-Men #282 հրատարակությունում (1991 թվականի նոյեմբեր): Բիշոփը ունեցել է չորս սահմանափակ սերիաներ, այդ թվում նաև նույնանուն Bishop-ը, որտեղ նա պայքարում է Մաունթջա անունով չարագործի հետ, XSE, որը ներկայացրել է նրա անցյալը (ապագայում), և նրա շարունակությունը՝ Bishop: Xavier’s Security Enforcers: Բացի այդ, նա միացել է Գամբիտին, որպեսզի դիմակայեն Սթրայֆին Gambit and Bishop: Sons of the Atom կոմիքսում: Նա նաև ներկա է եղել Bishop: The Last X-Man կոմիքսում (1999—2001), որում ծուղակն էր ընկել այլ ալտերնատիվ ժամանակային գծում և District X կոմիքսում (2004—2005), որտեղ հայտնվում է որպես ոստիկան «Նյու Յորք՝ մուտանտների քաղաքում»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկաս Բիշոփը ծնվել է մեր ժամանակաշրջանի 21-րդ դարի ալտերնատիվ ապագայում, որտեղ մուտանտ որսացող ռոբոտները՝ Պահակները, իրենց իշխանության տակ են վերցնում Հյուսիսային Ամերիկան: Այդ ժամանակային գծում՝ Չարլզ Քսավյեն և Իքս մարդկանց անդամների մեծամասնությունը, հիմնված իրենց մուտանտների թիմի վրա, սպանվում են: Փրկված մուտանտները կամ փախուստի են դիմում, կամ ձերբակալված են հատուկ ճամբարներում:

Լուկասի ծնողները փախչում են Ամերիկա, մինչ այն պահը, երբ Ավստրալիայի հանրապետությունը չի ոնչնացվում միջուկային ռումբի պայթեցման արդյունքում: Շուտով նրանք բռնագրավվում են և տեղափովում մուտանտների համար Նյու Յորքի Բրուկլինյան ճամբար: Այնտեղ Լուկասը և նրա քույրը՝ Շարդան ծնվում են և ինչպես և մյուս մուտանտները, տարբերվելու համար ստանում են «M» տառով խարան:

Վերջ ի վերջո մարդիկ և մուտանտները համախմբվում են և գահընկեց անում Պահակներին, ինչը հայտնի դարձավ Սամմերս ապստամբություն անվամբ: Բացի այդ մարդիկ պայքարում էին մուտանտների հետ գոյության դեմ, իսկ մուտանտների ռադիկալ ահաբեկչական խմբերը, ինչպիսին է՝ Էքսհումները (Exhumes), պատերազմում էին մարդկանց դեմ: Սամմերս ապստամբության Հեքեյթ անունով մուտանտը, հայտարարել է, որ մարդկանց համար պետք է անպայման հետևել հանցագործ մուտանտներին և մուտանտները պետք է պահպանեն հենց իրենց: Այդ կերպ Հեքեյթը և այլ մուտանտ վերտերաններ կազմեցին «Քսավյեի անվտանգության օրգանը (Ք.Ա.Օ.), կոչված Չարլզ Քսավյեի և մուտանտների և մարդկանց խաղաղ գոյատևության երազանքի պատվին:

Իր ծնողների մահից հետո Լուկասը և Շարդան ապրել են իրենց տատիկի մոտ, որը նույնպես մուտանտ էր: Նա նրանց պատմություններ էր պատմում Իքս մարդկանց հերոսությունների մասին և հանձնարարել էր նրանց հետևել մուտանտների և մնացած մարության համատեղ խաղաղ գոյատևման երազանքին: Մի անգամ, երբ Լուկասը և Շարդան դեռ երեխա էին, Ք.Ա.Օ.-ի երկու անդամներ հետևում են Վիրագոյին, որը Էքսհումների ադնամ էր: Վիրագոն մոտ էր այն բանին, որ սպանի Բիշոփին, երբ Ք.Ա.Օ.-ի անդամներից մեկը չհանդիպեց նրան և չսպանեց: Մինչ այդ պահը Լուկասը Ք.Ա.Օ.-ին թշնամի էր համարում, իսկ Էքսհումներին հերոսներ, բայց այդ պահից հետո նա ցանկացավ միանալ Ք.Ա.Օ.-ին:

Ավելի ուշ Բիշոփը և Շարդան ինքներ հարձակվեցին մուտանտ հանցագործների վրաԼ Բիշոփը փորձում էր նրանցից փրկել իր քրոջը, բայց դա նրա փոխարեն արեցին Ք.Ա.Օ.-ի երկու անդամ, որոնք կանգնեցնում են հանցագործներին: Տպավորված Բիշոփով, Ք.Ա.Օ.-ի անդամները Լուկասին առաջարկում են մտնել կազմակերպություն: Բիշոփը հայտարարում է, որ կներառվի միայն այն ժամանակ, երբ Շարդան նույնպես կներառվի: Այդ կերպ, լուկասը և Շարդան դառնում են Ք.Ա.Օ. ակադեմիայի անդամ Հեքեյթի ղեկավարության ներքո: Իրենց դասի այլ անդամների մեջ եղել է մուտանտ՝ Թրևոր Ֆիցրոյ անունով:

Բիշոփը և Շարդան վերջնական հաշվում ավարտում են Ակադեմիան և դառնում Ք.Ա.Օ.-ի սպաներ: Սակայն Շարդան դառնում է Լուկասի հրամանատարը: Բիշոփը բավարավվում է ցածր դիրքով, քանի որ կարող էր փողոցում աշխատել Ք.Ա.Օ.-ի իր ընկերների և գործընկերների՝ Մալքոլմի և Ռենդալի հետ հետ:

Ֆիցրոյը վերջ ի վերջո հանցագործ է ճանաչվում և բանտարկվում է, բայց փախել է այլ հանցագործ մուտանտների հետ Իքս մարդկանց ժամանակի պորտալով: Բիշոփը, Մալքոլմը և Ռենդալը հետևում են նրան, իմանալով, որ նրանք իրենց ժամանակ վերադառնալու հնարավորություն չեն ունենա: Հայտնվելով անցյալում, եռյալը հետևում է Ֆիցրոյին Իքս մարդկանց և Պահակների պայքարի ժամանակ: Հանդիպելով իր երիտասարդության լեգենդների հետ, Բիշոփը ոչ միանգամից է հավատում նրան: Վերջ ի վերջո, Բիշոփի ջոկատը սպանվում է Ֆիցրոյի ուժերով մահացու հրաձգության ժամանակ: Միայն Իքս մարդկանց միջամտությամբ է վնասված Բիշոփը ողջ մնում:

Վերջապես համակերպվելով այն մտքի հետ, որ նա ընկած է ժամանակում, Բիշոփին Պրոֆեսոր Իքսը առաջարկում է միանալ թիմին, որի անդամներին Լուկասը աստվածացրել էր դեռ մանկուց: Բիշոփը իր կյանքում նոր նշանակետ է գտնում, կռվելով Իքս մարդկանց հետ, որպեսզի կանխի գենետիկ պատերազմները, որոնք նրա համար պատմություններ են ահնդիսացել: Ի սկզբանե անհանգստանալով թիմում Բիշոփի հարաբերությունների մասին, Իքս մարդիկ շուտով հասկանում են, որ նա եղել է պրոֆեսոր Քսավյեի հավատարիմ աշակերտներից:

Իքս մարդկանց հետ Բիշոփի աշխատելու ժամանակ նա կարևոր դեր է կատարել նրան իր ժամանակային գծում նորմալ կարգավիճակի բերելու համար, այն բանից հետո, երբ նա աղճատվում է Լեգիոնի կողմից, Պրոֆեսոր իքսի մուտանտ որդու հետ, որը անցյալ էր եկել Մագնետոյին սպանելու համար, բայց անուշադրությամբ նրա փոխարեն սպանում է հորը: Բիշոփը փրկում է իր թիմակիցներին չարագործից, որը հայտնի էր Նատիսկ անունով: Իր ժամանակում Բիշոփը իմացել է Իքս մարդկանց շարքերում եղած դավաճանների մասին, որոնք վերջնական հաշվվում նրանց տանում են մահվան: Որոշ ժամանակ նա կարծում էր, որ դա Գամբիտն է, բայց այն բանից հետո, երբ պարզվում է, որ դավաճանը ոչ այլ ոք է եղել քան Պրոֆեսոր Իքսը, որպես Նատիսկ, Բիշոփը խառնվում է և Նատիսկին խանգարում է Իքս մարդկանց սպանելիս:

ПԱյն բանից հետո, երբ Իքս մարդիկ բաժանվում են հեռու տիեզեքրից Երկիր վերադառնալիս, Բիշոփը ծանր վնասվում է: Նրան խնամում է այլմոլորակային Մահվան թռչունը,որը ցանկանում էր օգտագործել Բիշոփին, միջտիեզերական Շի’ար կայսրության գահը իր քրոջից՝ Լիլանդրայից խլելու գործում: Անցնելով մի քանի միջաստղային արկածների միջով, Բիշոփը կարողանում է վերադառնալ Երկիր Իքս մարդկանց մոտ:

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիշոփը՝ մուտանտ է, որը կարողանում է կլանել էներգիայի տեսակների մեծամասնությունը, որը ուղղվում է դեպի նրա կողմը: Նա կարող է դրանք մի քանի անգամ անց կացնել իր մարմնի միջով շոկային պայթյունների նման, կամ նույն վիչակում, որը նա կլանել է: ԷՆերգիայի այդ կրկնակի վերաուղղումը, ըստ երևույթին կարող է վնասել այն արարածներին, որոնք պաշտպանված չեն սեփական ուժի նկատմամբ: Իր ուժերի բնույթի հետ կապված, նրան էլ է շատ դժվար վնասել էներգետիկ հարձակումներով:

Նաև Լուկասը կարող է պահպանել կլանված էներգիան իր ներքին պաշարում, Բիշոփի մարմնում այդ էներգիայի պահպանումը նրան տալիս է մի շարք առավելություններ, ներառյալ՝

  • Գերմարդկային ուժ՝ թե ինչ կարգի կարող են հասնել Բիշոփի ուժեր մինչ օրս հայտնի չէ, բայց նրանք գերազանցում են մարդկայինի սահմանը, ինչը երևում է, երբ նա բարձրացնում է կոնտեյներներով լիքը լցված բեռնատարը:
  • Դիմացկունություն՝ Բիշոփի կլանած էներգիան նրան անգնահատելի աստիճանի մեծացված դիմցկունություն է տալիս:
  • Բուժում՝ կլանված էներգիան նաև նրան տալիս է բուժող ֆաքտոր
  • Անխոցելիություն՝ երբ Բիշոփը կլանում է էներգիան նրա անխոցելիությունը բարձրանում է գերմմարդկային աստիճանի: Նա ունակ է պահելու գերուժային հարվածներ, նաև գոյատևել արկտիկական ձյուներում:

Բիշոփը նաև կարողանում է ինտենսիվ զգալ թե, որտեղ է նա գտնվում:

Ալտերնատիվ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապոկալիպսիսի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկաս Բիշոփը ծնունդով Երկիր-1191ից է, աշխարհ, որում Իքս մարդիկ թվում է թո ոչնչացվել են իրենց անդամներից մեկի կողմից: Ժամանակի միջով ճանապարհորդ հանցագործ մուտանտ Ֆիցրոյին բռնելու փորձի ժամանակ, Բիշոփը վերջնական հաշվով լռվում է անցյալում և միանում է Իքս մարդկանց լեգենդար թիմին և նրանց հետ պայքարում է շատ առաքելությունների ժամանակ:

Ultimate Բիշոփ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate տիեզերքում Բիշոփը ժամանել է ապագայից, որպեսզի կանգնեցնի Լարին և կանխի Չարլզ Քսավյեի սպանությունը: Նա Երկիր-1610-ում ծուղակի մեջ է ընկնում այն բանից հետո, երբ Իքս մարդիկ բաժանվում են, քանի որ ոչ մեկ չէր կարողանում կանխել Քսավյեի մահը: Բիշոփը Ավստրալիայում սկսում է հավաքել սեփական Իքս մարդկանց խումբը:-ը Քանի որ Բիշոփի այդ տարբերակը ապագայից է եկել, նրա իրականությունը ոչ թե Երկիր-1610-ն է, այլ Երկիր-2107-ը:

Բիշոփի այդ կերպարանքը ունի մարմնի կառուցվածքը փոփխելու ունակություն, ինչը նրան թույլ է տալիս կատարել հերոսություններ նույնիսկ ծերությունում: Նաև նրա հայեցողության տակ կան ապագայից բերված տեխնոլոգիաների ահռելի մեծ քանակ:

Այս տիեզերքում նրան սպանում է Կուղխը:

Իքս մարդիկ Նուար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիշոփը պատկերված է որպես վռնդիչ Ռեմի Լեբոյի մոտ, որը «Կրեոլյան ակումբ» գիշերային ակումբի և կազինոյի տերն է:

Իքս մարդիկ: Վերջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տիեզերքում Բիշոփը ունի դուստր Ալիյա Բիշոփ անունով, ծնված՝ Մահվան թռչունից:

M տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիշոփը տանջվում է հիշողության կորստից, աշխատում է Նյու Յորքի ոստիկանույթունում, որում աշխատելու ժամանակ հետևում է Ֆիցրոյին Դժոխային Խոհանոցում, իսկ հետո սպանում է նրան:

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմար Սին կատարել է Բիշոփի դերը «Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը» ֆիլմում[1]: Ֆիլմի սկզբում նա Քիթի Փրայդի հետ ժամանակով հետ է վազում և արդեն անցյալում այլ մուտանտների հետ փրկվում է: Հետո չինական տաճարի մոտ տեղի ունեցած մարտի ժամանակ նա պայթում է իր մարմնում էներգիայի ծանրաբեռնվածությունից, որը առաջացրել են Պահակները: Ֆիլմում կարողանում է կլանել Փոթորկի կայծակները և Սանսփոթի արևային ճառագայթները: Հետագայում նրա ապագան անհայտ է:

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիշոփը մի քանի անգամ հայտնվել է Իքս մարդիկ մուլտսերիալում, որտեղ նրան հնչյունավորել է Ֆիլիպ Ակինը: Սերիալի ընթացքում նա մի քանի անգամ տեղափոխվել է ապագայից ներկա և անցյալ, տարբեր տեսակի սպառնալիքներ կանխելու համար, որոնքք տեղի են ունենում այդ ժամանակներում և որոնք արմատապես փոխել են աշխարհը:
  • Քևին Մայքլ Ռիչարդսոնը հնչյունավորել է Բիշոփին «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում, որտեղ նա հանդես է գալիս որպես մուտանտների ջոկատի լիդեր, որը գործում է ապագայում:

Վիդեոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիշոփը խաղային կերպար է X-Men: Next Dimension խաղում:
  • Բիշոփը խաղային կերպար է X-Men 2: Game Master’s Legacy խաղում:
  • X-Men Legends խաղում Բիշոփը, հնչյունավորվում է Գրեհեմ ԴեԼայզլի կողմից, հայտնվում է կամեո: Խաղի սիքվելում՝ X-Men Legends II: Rise of Apocalypse խաղում, Բիշոփը հանդես է գալիս որպես խաղային կերպար, նրան հնչյունավորել է Քարի Փեյթոնը:
  • Նաև Բիշոփը հայտնվում է Marvel: Ultimate Alliance 2 խաղում, որտեղ նրան հնչյունավորել է Էմերսոն Բրուքսը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Новые мутанты в «Людях Икс»» (ռուսերեն)։ Stark Industries.ru։ 2013-04-24։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-29-ին։ Վերցված է 2013-04-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]