Բիշոփ Ռոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox Lighthoust.png
Բիշոփ Ռոք
Bishop Rock Lighthouse - Isles of Scilly.jpg
Տեսակ կղզի և փարոս
Վարչական միավոր Սիլլի կղզիներ
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կառուցվել է 1858[1]
Սկսել է աշխատել 1887
Բարձրություն 49 մետր[1]
Սպասարկող Trinity House[1]
Լույսի բարձրություն 44 մետր[1]
Լույսի հեռավորություն 20 NM[1]
Լույսի առանձնահատկություն Fl(2) W 15s
Լույսի հզորություն 60 000 Կանդելա[1]
Իրադարձություններ electrification[1] և automation[1]
ARLHS ENG010
List of lights 1
Կոորդինատներ: 49°52′18.000000101188″ հս․ լ. 6°26′42.000000100001″ ամ. ե. / 49.87166666669477166° հս․. լ. 6.44500000002777806° ավ. ե. / 49.87166666669477166; 6.44500000002777806
Բիշոփ Ռոքը գտնվում է Միացյալ Թագավորությունում
Բիշոփ Ռոք
Bishop Rock Lighthouse Վիքիպահեստում

Բիշոփ Ռոք (անգլ.՝ Bishop Rock), աշխարհի ամենափոքր կառուցապատված կղզին է՝ համաձայն Գինեսի ռեկորդների գրքի[2]։ Ատլանտյան օվկիանոսում գտնվող և Միացյալ Թագավորությանը պատկանող Սիլլի կղզիների կազմում է։ Հաճախ պնդում են, որ Անգլիայի ամենաարևմտյան կետն է, բայց կղզուց մոտ կես կիլոմետր հեռավորության վրա, դեպի արևմուտք գտնվում է Քրիմ Ռոքս (անգլ.՝ Crim Rocks) ժայռը։ Կղզու մակերեսը 720 մ² է, ունի 45 մ երկարություն և ծովի մակերևույթից բարձրանում է 16 մ[3]։

Սիլլի կղզիների ջրերը համարվում են բրիտանական ծովերում ամենավտանգավորը, այստեղ բազմաթիվ նավաբեկություններ են եղել։ Այն բանից հետո, երբ 1707 թվականին ադմիրալ Կլաուդեսլիի նավատորմը այստեղ 2000 մարդ է կորցրել, որոշվել է տարածքում փարոս կառուցել[4]։ Կղզում փարոս կառուցելու առաջին փորձը եղել է 1847 թվականին, բայց կառույցը չի դիմացել ալեկոծությանը և 1850 թվականի փետրվարի 5-ին ջուրը քշել, տարել է այն[3]։ Երկրորդ փորձը հաջորդել է չորս տարի անց և ավարտվել է 1858 թվականին և սկսել է գործել սեպտեմբերի 1-ից։ Ճարտարագետ Ջեյմս Ուոքերը օգտագործել է խոշոր գրանիտե բլոկներ՝ սկզբնական շրջանում դրանք կշռում էին 3000 տ, իսկ հետագա բարելավումներից և հավելումներից հետո՝ 6000 տ։ 1881 թվականին ճարտարագետ Ջոն Դուգլասի նախագծով, փարոսը ամրացնելու նպատակով՝ շուրջբոլորը գոտի են ավելացրել։ Կառույցը տասհարկանի է[3]։

Կառույցը գրանիտե բլոկներից է և ներսից ամրացված է երկաթե հեծաններով, իսկ ստորին հատվածը երեսապատված է գրանիտե հավելյալ շերտով։ Աշտարակի բարձրությունը 49 մետր է, իսկ լույսի հեռավորությունը 24 ծովային մղոն։ 1976 թվականին աշտարակի գլխին ուղղաթիռի վայրէջքի հրապարակ է կառուցվել[5]։ 1992 թվականից ավտոմատացվել է, որից հետո մշտական բնակիչներ չունի։ Չորս այցելու կարող են մեկից-երեք շաբաթ հյուրընկալվել փարոսում[5]։

Էլեկտրական լուսավորությունը փարոսում հայտնվել է միայն 1979 թվականին։ Ժամանակակից էլեկտրամատակարարումը ապահովում են արևային վահանակները։ Նախապես փարոսը աշխատել է մոմերով, իսկ ավելի ուշ՝ նավթային և պարաֆինային լամպերով[6]։

1875 թվականի մայիսի 7-ին կղզուց ոչ հեռու տեղի է ունեցել Բրիտանիայի պատմության մեջ ամենախոշոր ծովային աղետներից մեկը։ Նավարկության սխալի պատճառով «Շիլլեր» առագաստային շոգենավը խրվել է ծանծաղուտըլ։ Մահացել են 335 մարդ, փրկվել են միայն 37-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.trinityhouse.co.uk/lighthouses-and-lightvessels/bishop-rock-lighthouse
  2. «World's 7 most dangerous and remote islands»։ CNN.com։ Վերցված է 2013-08-12 
  3. 3,0 3,1 3,2 phototravelguide.ru/mayak/bishop-rok-angliya/ Маяк Бишоп-Рок, Англия
  4. www.rate1.com.ua/turizm/puteshestvija/3577/ Бишоп-Рок: самый маленький остров на Земле
  5. 5,0 5,1 Самый маленький остров в мире
  6. «Противостоящий штормам маяк Бишоп-Рок – надежда моряков»։ proboating.ru։ Վերցված է 2016-08-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]