Բիշնուպրիա
![]() | |
Տեսակ | բնական լեզու, կենդանի լեզու և լեզու |
Ենթադաս | բենգալա-ասսամական լեզուներ |
Երկրներ | ![]() ![]() |
Խոսողների քանակ | 117 500 մարդ (2001)[3] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի |
Գրերի համակարգ | Արեւելյա Նագարի գիր |
IETF | bpy |
ISO 639-3 | bpy |
![]() |
Բիշնուպրիյա, նաև՝ Բիշնուպրիյա մանիպուր (ինքնանվանումը ইমার ঠার (Իմար Թար)` բառացի նշանակում է «մայրենի լեզու»), բիշնուպրիյա համանուն ժողովրդի լեզուն, պատկանում է հնդարիական լեզվաընտանիքին։ Խոսողների թիվը՝ շուրջ 115.000, որից 75 հազարը՝ Հնդկաստանում (հիմնականում Ասամ, Տրիպուրա և Մանիպուր նահանգներում)[4]։
Ձևավորվել է 19-րդ դարում Մանիպուր նահանգում։ Բիշնուպրիյա ժողովրդի մեծ մասն այժմ ապրում է Ասամ նահանգում, որտեղ նրանք ընդհանուր բնակչության 1,2%-ն են կազմում (1991 թ. տվյալներով)[5]։ Չշփոթել չին-տիբեթական լեզվաընտանիքին պատկանող մանիպուրերենի հետ։
Հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործված աղբյուրներ
- (անգլերեն) James N. Stanford, Dennis Richard Preston, Variation in indigenous minority languages, pp 441-463 (chapter 19). John Benjamins Publishing Company, 2009. ISBN 9789027218643
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ ScriptSource - India
- ↑ ScriptSource - Bangladesh
- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 2022.
- ↑ (անգլերեն) Ethnogolue.com, Bishnupriya
- ↑ Variation in indigenous minority languages, p 441.