Բինյավանգա Վայնայնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բինյավանգա Վայնայնա
Ծնվել էհունվարի 18, 1971(1971-01-18)[1][2]
ԾննդավայրՆակուրու, Քենիա[3]
Վախճանվել էմայիսի 21, 2019(2019-05-21)[4][2] (48 տարեկան)
Վախճանի վայրՆայրոբի, Քենիա
Մասնագիտությունլրագրող և գրող
Քաղաքացիություն Քենիա
ԿրթությունԱրևելյան Անգլիայի համալսարան[5], University of Transkei?[6][7], Mang'u High School? և Lenana School?
Պարգևներ
 Binyavanga Wainaina Վիքիպահեստում

Բինյավանգա Վայնայնա (հունվարի 18, 1971(1971-01-18)[1][2], Նակուրու, Քենիա[3] - մայիսի 21, 2019(2019-05-21)[4][2], Նայրոբի, Քենիա), քենիացի գրող, ուսուցիչ և լրագրող, ճանապարհորդ, Caine Prize for African Writing մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բինյավանգա Վայնայնան ծնվել է 1971 թվականի հունվարի 18-ին Ռիֆթ Վալի նահանգի Նակուրու քաղաքում։ Սովորել է Հարավային Աֆրիկայի Թրանսքեյ համալսարանի տնտեսական ֆակուլտետում։ 2011 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «One Day I Will Write About This Place» վերնագրով։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայնայնան, ստանալով դիպլոմ, մի քանի տարի աշխատել է Քեյփթաունում՝ որպես արտահաստիքային աշխատակից և ճանապարհորդ գրող։ 2002 թվականի հուլիսին «Discovering Home» պատմվածքի համար արժանացել է մրցանակի, հանդիսանում է Kwani? ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, որը Արևելյան Աֆրիկայի ամենահաջողակ և հայտնի գրական ամսագրերից է։

Վայնայնայի «Ինչպե՞ս գրել Աֆրիկայի մասին»[9] երգիծական ակնարկը շատերի ուշադրությանն է արժանացել։ 2003 թվականին նրան շնորհվել է the Kenya Publisher’s Association մրցանակ՝ ի պատասխան քենյական գրականության դիմաց նրա արժանիքների։ Նա գրել է մի շարք ամսագրերի համար, այդ թվում՝ «The EastAfrican», «National Geographic Traveler», «The Sunday Times» (Հարավային Աֆրիկա), «Granta», «New York Times և «The Guardian» (Մեծ Բրիտանիա)։

2007 թվականին աշխատել է Յունիոն քոլեջում (ԱՄՆ)։ 2008 թվականից աշխատել է Ուիլյամս քոլեջում, որտեղ նա ուսուցանել, դասախոսել և գրել է վեպ։

Նա գիտեր աֆրիկյան ուտեստների ավելի քան 13000 բաղադրատոմս։ Եղել է փորձագետ ավանդական և ժամանակակից աֆրիկյան խոհանոցում[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Վայնայնան Թվիթթերյան իր էջում հայտարարել է, որ իր ՄԻԱՎ-ը դրական է, «և երջանիկ է»[11][12]։ 2018 թվականին նա հայտարարել է, որ հաջորդ տարի ամուսնանալու է իր վաղեմի զուգընկերուհու հետ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայնայնան մահացել է 2019 թվականի մայիսի 21-ի երեկոյան Նայրոբիի Աղա Խանի հիվանդանոցում կաթվածից՝ ըստ նորությունների և ընտանեկան աղբյուրների[13][14]։ 2016 թվականից նա մի քանի կաթված է տարել[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #133307085 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Binyavanga Wainaina, 1971–2019, RIP — 2019.
  5. https://www.worldcat.org/title/fallen-world-of-appearances/oclc/1101376572&referer=brief_results
  6. Voices from Kenya // BBC News Online — 1997.
  7. How To Write About Africa // Kwani? — 2003.
  8. Previous WinnersCaine Prize.
  9. How to Write About Africa", Granta 92, Winter 2005.
  10. Visiting writer Wainaina winning worldwide accolades, The Chronicle, January 31. 2007 [1] Արխիվացված 2012-02-05 Wayback Machine
  11. Wainaina, Binyavanga [@BinyavangaW] (December 1, 2016). «i am HiV Positive, and happy» (Թվիթ) – via Թվիթթեր.
  12. In 2018 he announced that he would be marrying his long-term partner the following year.<ref name=BBC><ref>"Tributes Paid To Binyavanga Wainaina Who Has Died Aged 48" Արխիվացված 2019-06-29 Wayback Machine, The Voice, 22 May 2019.
  13. Malec, Jennifer (2019 թ․ մայիսի 22). «Binyavanga Wainaina, 1971–2019, RIP». The Johannesburg Review of Books (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  14. Associated Press (2019 թ․ մայիսի 22). «Kenyan Author, LGBT Activist Binyavanga Wainaina Dies at 48». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  15. Flood, Alison (2019 թ․ մայիսի 22). «Binyavanga Wainaina, Kenyan author and gay rights activist, dies aged 48». The Guardian.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]