Jump to content

Բինկա Ժելյազկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բինկա Ժելյազկովա
Ծնվել էհուլիսի 15, 1923(1923-07-15)[1][2]
ԾննդավայրСвиленград, Հասկովոյի մարզ, Բուլղարիա
Մահացել էհուլիսի 31, 2011(2011-07-31)[2] (88 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ԿրթությունԹատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
ԱմուսինHristo Ganev?
IMDbID ID 0955587

Բինկա Ժելյազկովա (բուլղար․՝ Бинка Желязкова, հուլիսի 15, 1923(1923-07-15)[1][2], Свиленград, Հասկովոյի մարզ, Բուլղարիա - հուլիսի 31, 2011(2011-07-31)[2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի կինոռեժիսոր, ով ֆիլմեր է նկարահանել 1950-ական թվականների վերջերից մինչև 1990-ական թվականները: 1950-ական թվականներին գեղարվեստական ֆիլմ նկարահանած առաջին բուլղարուհին է, ինչպես նաև՝ ստեղծագործական այդպիսի աշխատանք կատարած երկու կանանցից մեկը ամբողջ աշխարհում: Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական արտիստուհի (1982): Արժանացել է նաև Սվիշտովի պատվավոր քաղաքացու կոչման:

1956 թվականին ավարտել է Սոֆիայի թատերական ինստիտուտը և «Բոյանա» կինոստուդիայում մի կարճ ժամանակ աշխատել որպես ռեժիսորի օգնական: 1957 թվականին նկարահանել է իր առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Կյանքը հանդարտ հոսում է կողքից...» վերնագրով: Ընդ որում՝ համագործակցել է իր սցենարիստ ամուսնու՝Խրիստո Գանևի հետ (այդ համագործակցությունը հետագայում էլ է շարունակվել): Ֆիլմը, որ պատմում է պատերազմից հետո իշխանությունում բարձր պաշտոններ ստացած և այլափոխված նախկին պարտիզանների մասին, քննադատության սլաքն ուղղում է Բուլղարիայի կոմունիստական վարչակարգի դեմ: Բուլղարիայի կոմկուսի ղեկավարությունը ցասումով դատապարտեց ֆիլմը և արգելեց դրա ցուցադրությունը: Այդպես սկիզբ առան Բինկա Ժելյազկովայի բարդ հարաբերությունները վարչախմբի հետ:

Իր կարիերայի ընթացքում նա նկարահանել է յոթ գեղարվեստական և երկու վավերագրական ֆիլմ, որոնցից չորս գեղարվեստականների և երկու վավերագրականների ցուցադրությունն արգելվել է կոմունիստական վարչախմբի կողմից:

Չնայած Բուլղարիայում ունեցած դժվարություններին՝ Ժելյազկովայի ֆիլմերը արտասահմանում լուրջ հաջողություններ են գրանցել: Մենք ջահել էինք ֆիլմը (1961) 1962 թվականին արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոսկե մրցանակին[3], Կցված փուչիկ-ը (1967) դրվատանքի է արժանացել Մոնրեալի 1967 թ. էքսպոյում, Վերջին բառը կինոնկարը (1974), որի նաև սցենարի հեղինակն էր Բինկան, Կաննի կինոփառատոնում մրցակցել է Պիեռ Պաոլո Պազոլինիի, Ռայներ Վերներ Ֆասբինդերի, Կառլոս Սաուրայի, Քեն Ռասելի Լիլիանա Կավանիի ֆիլմերի հետ, առաջադրվել Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի: 1977 թվականի նկարահանած «Լողավազան»-ն էլ արժանացել է մոսկովյան միջազգային կինոփառատոնի արծաթե մրցանակին[4]:

1980-ականներին Ժելյազկովան դարձավ Կանայք կինոյում և հեռուստատեսությունում միջազգային կազմակերպության բուլղարական բաժանմունքի տնօրենը: Որոշ ժամանակ անց նա ոչ միայն դադարեց ֆիլմ նկարահանել, այլև հեռացավ հասարակական կյանքից:

2007 թվականից Ժելյազկովայի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրության մի նոր ալիք բարձացավ. դրա համար թերևս խթան հանդիսացավ նյույորքաբնակ բուլղարուհի կինոռեժիսոր Էլկա Նիկոլովայի Binka: To Tell a Story About Silence վավերագրական ֆիլմը[5]:

1964 թվականին Բինկա Ժելյազկովան արժանացել էր Բուլղարիայի պետական՝ Դիմիտրովյան մրցանակի: 2002 թվականին նրան շնորհվեց Բուլղարիայի ևս մեկ բարձրագույն կառավարական պարգև՝ Ստարա պլանինա առաջին աստիճանի շքանշան[6]:

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973 — Վերջին բառը / Последната дума

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «2nd Moscow International Film Festival (1961)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «10th Moscow International Film Festival (1977)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  5. «Google Translate». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  6. Указ № 1 Обн. ДВ. бр.5 от 17 януари 2003 г.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич Москва, Советская энциклопедия, 1987. — с. 140
  • Черненко М, Желязкова Бинка // Режиссёрская энциклопедия. Кино Европы / Сост. Черненко М. М. — М., Материк, 2002. — с.66 — ISBN 5-85646-077-4
  • Nina Hibbin, Eastern Europe: Screen Series, Zwemmer Barnes (1969)
  • Mira and Antonin J. Liehm, The Most Important Art: Soviet and Eastern European Cinema After 1945, University of California Press (1977)
  • Ronald Holloway, The Bulgarian Cinema, Fairleigh Dickinson University Press (1986)
  • Dina Iordanova, Cinema of Flames: Balkan Film, Culture, and the Media, British Film Institute (2008)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]