Բինգհեմ Կիրճի Հանք
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բինգհեմ Կիրճի Հանքը (անգլ.՝ Bingham Canyon Mine), տեղի բնակիչների միջև առավել հայտնի Քեննեքոթթ Պղնձի Հանք (անգլ.՝ Kennecott Copper Mine) անվամբ[1], Սոլթ Լեյք Սիթի-ից (ԱՄՆ, Յուտա նահանգ) հարավարևմուտք ընկած պորֆիրինային պղնձի բաց հանքային արդունաբերություն է։
Աշխարհում խոշորագույն մարդածին բաց հանքահորն է[2], որից ենթադրաբար կորզվել է ավել պղինձ քան երբևիցե որևէ այլ հանքից՝ ավելի քան 19 միլիոն տոննա[3], և որն անզեն աչքով տեսանելի է տիեզերքից[4]։ Հանքից արդյունահանվել է նաև մեծ քանակությամբ ոսկի, արծաթ և մոլիբդեն[5]։
Հանքը պատկանում է բրիտանա-ավստրալիական Ռիո Տինտո Գրուպ (անգլ.՝ Rio Tinto Group) կորպորացիային։ Պղնձի արդյունահանումը իրականացնում է Քեննեքոթթ Յութա Քոփփեր (անգլ.՝ Kennecott Utah Copper) կորպորացիան։
Հանքը շահագործման մեջ է 1906 թ.-ից, որի արդյունքում առաջացել է 1,2 կմ խորությամբ, 4 կմ երկարությամբ և 7,7 կմ² մակերեսով բաց հանքահոր[6]։
1966 թ.-ին այ ճանաչվել է որպես ԱՄՆ ազգային պատմական վայր[7]։ 2013 թ․-ի ապրիլին հանքում տեղի է ունեցել ԱՄՆ պատմության խոշորագույն ոչ հրաբխային սողանքներից մեկը, որին սեպտեմբերին հաջորդել է ևս մեկ, ավելի փոքր սողանք[8][9][10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պղնձի հանքաքարի տեսքով հանքային նյութեր Բինգհեմ կանիոնում առաջին անգամ հայտնաբերվել են 1848 թ․-ին Մորմոն ռահվիրաներ Սէնֆորդ և Թոմաս Բինգհեմ եղբայրների կոմից, ովքեր այդ տարածքը օգտագործում էին որպես արոտավայր։ 1850-ին Բինգհեմների ընտանիքը լքում է մինչ այսօր իսկ իրենց անունը կրող վայրը՝ բնակություն հաստատելու Ուեբեր Քաունթիում[11]։
Պղնձի հանքաքարի արդյունահանումը մեկնարկել է 1863-ի սեպտեմբերիի 17-ին երբ նոր գիտակցվել է կիրճում հանքանյութի բնական պաշարների պոտենցիալը։ Սկզբում հանքահանումը սահմանափակված էր գունավոր ոսկու, կապար-արծաթի և պղինձ-ոսկու արտահանությամբ։ Պորֆիրինային պղինձը պահանջում էր հանքամշակում և երկաթուղի որը հասնում է տեղանք միայն 1873-ին[12]։
Կանիոնի հանքերը համեմատաբար փոքր էին մինչև 19-րդ դարի վերջը երբ պղնձի հանքաքարի արդյունահանումը բաց հանքահորի միջոցով չստացավ մեծ ծավալներ։ 1903 թ․-ին այստեղ է հիմնադրվում Յուտայի Պղինձ (անգլ.՝ Utah Copper Company) ձեռնարկությունը, որը և սկսում է բաց հանքահորից հանքահանումը արդեն 1906-ին։ Բաց հանքահորի, երկաթ գծի և ջրային գոլորշիով աշխատող էքսկավատորների առկայությունը ապահովեցին ձեռնարկությանը 1912 թ․-ի դրությամբ աշխարհի ամենախոշոր հանքային արդյունաբերության կարգավիճակը[12]։
1915 թ․-ին Քեննեքոթթ Պղնձ կորպորացիան (անգլ.՝ Kennecott Copper Corporation) գնում է ձեռնարկության 25 տոկոսանոց շահութաբաժին, 1923-ի դրությամբ արն արդեն հասնում է 75 տոկոսի[12]։
Բինգհեմի կանիոնը արագորեն ծավալվում է և 1920-ականներին վերածվում արդյունաբերական գործունեության զնդանի։ Մոտ 15,000 մարդ է բնակություն հաստատում կանիոնի թեք լանջերին փռված տեղական համայնքներում։ Սակայն նրանց թիվը էապես նվազում է հանքահանման տեխնիկական զարգացմանը և հանքահորի մշտական ընդլայնման հետևանքով՝ կրճատվելով 1980 թ․-ի դրությամբ մինչև ընդամենը 800 բնակիչ ունեցող վերջին բնակավայրի՝ Քոփորթոնի։
1985 թ․-ին բաց հանքահորի արդյունահանումը դադարեցվում է, իսկ 1986-ին հարևան Բերեյ կիրճում հայտնաբերվում է ոսկի։ 1987-ին հանքը վերաբացվում է այն բանից հետո երբ British Petroleum-ին մասնաբաժին է գնում Քեննեքոթթ-ից։ Ռիո Տինտո Գրուփ-ը վերագնում է մասնաբաժինը 1989 թ․-ին, մոդեռնիզացնում հանքը, հանքահան ֆաբրիկան և ձուլարանը[12]։
Սողանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թ․-ի ապրիլի 10-ին, ժամը 21։ 30-ին հանքում տեղի է ունեցել սողանք։ 65-ից 70 միլիոն մ³ հող և քար է գահավիժել հանքահորի լանջերով[13]։ Նախապես տեղադրված ինտերֆերաչափական ռադարային համակարգի նախազգուշացնող չափումների հիման վրա աշխատանքները դադարեցվել էին ժամանակավորապես և տուժվածներ չեղան[14]։ Խոշոր սողանքը ակնկալվում էր, որ կհանգեցնի հանքանյութի մոտ 100, 000 տոննայի կրճատման[15]։ Երկրորդ սողանքը տեղի ունեցավ նույն թվականի սեպտեմբերի 11-ին և հանգեցրեց 100 աշխատողի տարհանմանը[16]։
Բնապահպանական պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն շրջակա միջավայրի պահպանության մասնագետների, հանքը թողել է վնասակար ազդեցություն ձկների և վայրի կենդանիների, ինչպես նաև օդի ու ջրի մաքրության վրա՝ շրջապատի հանրության համար ստեղծելով առողջության վտանգներ[17]։ Շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող տարբեր դաշնային ծառայություններ կիրառել են հստակ սահմանված չափանիշներ՝ Kennecott պղնձի հանքավայրի դուստր ձեռնարկությանը պարդադրելու պահպանել շրջակա միջավայրի կանոնակարգերը։ 1990 թ.-ից սկսած Kennecott-ը ծախսել է ավելի քան 400 միլիոն ԱՄՆ դոլար վնասված վայրերում մաքրման աշխատանքներ կատարելու նպատակով, որպեսզի խուսափի այնպիսի կարգավորող օրենքների կիրառումից, որոնք ձեռնարկությունը կգրանցեին Superfund ազգային առաջնահերթությունների ցանկում (անգլ.՝ Superfund National Priorities List)[18]։
Բնապահպանական ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թ․-ին հայտնաբերվեց, որ կիրճին հարակից նախկին գետահովիտներում կառուցված տնային տնտեսությունները աղտոտված էին կապարի և մկնդեղի բարձր պարունակությամբ[19]։ 1990-ականներին մեկնարկեցին տեղանքում շուրջ 100 տարի տևած բնական միջավայրի աղտոտման մաքրմանն ուղղված աշխատանքներ[20]։
ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը 1994-ից 2008-ը թվել է "Kennecott South Zone/Bingham" շրջանը superfund հատուկ ֆոնդի ցանկում, որն ուղղված է վտանգավոր նյութերով աղտոտված վայրերի մաքրման աշխատանքները հովանավորելուն։ Այդ տարածքը ընդգրկում է Սոլթ Լեյք Սիթի-ից 40 կմ հարավարևմուտք ընկած Բինգհեմ հանքարդյունաբերության շրջանը, բաց հանքահորը, պոչանքների լցակույտերը և այլ վայրեր։ Արնդյունահանող ձեռնարկությունը խուսափել է կարգավորող պատժամիջոցներից՝ ինքնակամ ձեռնամուխ լինելով աղտոտված տարածքների մաքրմանը։ 2008-ին այն հանվել է հատուկ պատժամիջոցների ենթարկվելու ցանկից[21]։
1900-1909
[խմբագրել | խմբագրել կոդը]1904 թ․-ի դրությամբ Սոլթ Լեյք գոգավորությունում կար երեք պղնձի և մեկ կապարի ձուլարան։ Ծխատարերից ծծմբի երկօքսիդի արտանետումները մեծ վնաս են պատճառել հարևանությամբ գտնվող բերքատու տնտեսություններին։ 1904-1905 ձմռանը ֆերմերները որոշեցին միասին դատական այց ներկայացնել ձուլարանների դեմ[22]։ 1906-ին դատական որոշումով սահմանվել է, որ ձուլարաններում ձուլվող հանքանյութում ծծմբի պարունակությունը չի կարող գերազանցել 10 տոկոս՝ փաստացիորեն փակելով վերը նշվաշ ձուլարանները[23]։
1910-1979
[խմբագրել | խմբագրել կոդը]Kennecott Copper Mines-ը հիմնադրվել է 1910-ին Utah Copper և Kennecott հանքարդյունահանող ու մշակող ընկերությունների միաձուլումից[24]։ 1912-ի դրությամբ, բնապահպանական կազմակերպությունները բարձրաձայնում էին այս կազմակերպությունների կողմից ասբեստի մեծ քանակության օգտագործման մասին։ Kennecott-ը ասբեստ էր օգտագործում պղնձի մշակման համար անհրաժեշտ մեծ ջերմաստիճանների պայմաններում հնարավոր հրդեհներից խուսափելու նպատակով[25]։ Պղնձի եռման ջերմաստիճանը շատ բարձր է, և այն նաև պահանջում է այլ քիմիական նյութերի օգտագործում՝ պղինձը այլ մետաղներից ու միացություններից անջատելու համար։ Ասբեստը անջատում է միկրոսկոպիկ տարրեր, որոնք ներթափանցում են օդ և նպաստում առողջական հիվանդությունների առաջացնմանը։ Ասբեստը պատասխանատու է այնպիսի հիվանդությունների առաջացման համար ինչպիսիք են շնչառական ֆիբրոսիսը, մաշկի հիվանդություններ և թոքերի քաղցկեղ[25][26]։
Քեննեքոթթ կորպորացիան նաև նշվում էր որպես մկնդեղի և սնդիկի պես ծանր մետաղների արտանետման աղբյուր[27]։ Մկնդեղն և սնդիկը բնապահպանական ծառայությունների կողմից Քեննեքոթթին ուղղված մտահոգությունների առիթ են հանդիսացել։ Ե՛վ մկնդեղը, և՛ սնդիկը մեծ քանակությամբ վնասակար են առողջությանը[28]։
1980-1989
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ծավալ | Արտահոսած նյութ | Պատճառ |
---|---|---|---|
1989 | 100,000,000 գալոն | Մկնդեղ պարունակող արտադրական ջրեր | Անհայտ[29] |
1980-ականներին կատարված ուսումնասիրությունները հայտնաբերեցին հանքահանման հետևանքով առաջացած ստոտգետնյա ջրերի աղտոտում։ Յուտայի նահանգը դատական գործողություններ սկսեց Քենեքոթթի դեմ՝ բնական պաշարների կորստի և ոչնչացման, հանձինս ստորգետնյա ջրերին պատճառած վնասների հատուցման հայտ ներկայացնելով 1986-ի հոկտեմբերին[30][31]։
Պոչամբարը նույնպես վտանգ էր ներկայացնում։ 1988 թ․-ին կազմած ինժեներական հաշվետվությունը մատնանշեց, որ Մագնա քաղաքի հարևանությամբ վեր խոյացող պոչամբարին քանդվելու վտանգ էր սպառնում երկրաշարժի պատճառով, ինչի հետևանքով դրանում գտնվող մեկ միլիարդ տոննա պոչանքրերը իրենց ճանապարհին կթաղեին քաղաքի տները։ Հանքարդյունահանող ընկերությունը ի պատասխան գործարկեց մի շարք պոտենցիալ կանխարգելիչ միջոցառումներ, ներառյալ պոչամբարի հարակից տարածքներում տների գնում, հնարավոր տույժ-տուգանքների հաշվարկ պատնեշի վնասման դեպքում, 500 մլն ԱՄՆ դոլար (1.1 մլրդ այսօրվա հաշվարկով) ներդրում պոչամբարի ամբարտակը ամրապնդելու համար, ինչպես նաև փորձեր պետական վերահսկիչ մարմինների հետ ձեռք բերելու անթափանցիկ գործարքներ` վերոնշյալ տեխնիկական զեկույցը հանրային աչքից հեռու պահելու նպատակով[32]։
1990-1999
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ծավալ | Արտահոսած նյութ | Պատճառ |
---|---|---|---|
1999 | 100,000,000 գալոն | Մկնդեղ պարունակող արտադրական ջրեր | Անհայտ[29] |
1998 | Անհայտ | Թթվային ապարների ջրահեռացում | Խցանված խողովակ |
1997 | Անհայտ | Պղնձի սուլֆատ | Խցանված ելքային փականը |
1997 | Անհայտ | pH 2.5-4.0 թթվայյնությամբ արտադրական ջրեր | Վնասված խողովակաշար |
1993 | 45,000 գալոն | Թափոնաջրեր | Խողովակատարի վնասվածք |
1991 | 30,000 գալոն | Արդյունաբերական թափոնաջրեր | Համակարգի վնասվածք |
1990-ականների սկզբերից, հանքի շահագործումից առաջացած փոշու արտանետումները սկսեցին աղտոտել շրջակա տարածքները, երբ օդ արտանետվող PM10 կատեգորիայի (10 µg/m³-ից խոշոր մասնիկներ) մասնիկների տրամաչափը աճեց, 28μg/մ³-ից հասնելով 50μg/մ³-ի, հարևան բնակավայրերի բնակիչների համար առաջացնելով լուրջ առողջական խնդիրների անհանգստություն։ PM10 մասնիկների խոշորացման առաջին զեկույցը ներկայացվել էր Schwartz and Dockery-ին 1992 թ․-ին։ Ապա 1997-ին, Brigham Young University համալսարանի պրոֆեսորներից մեկն առաջարկեց, որ հանքի փոշու PM10 արտանետումները մարդկանց թոքի վնասվածքների պատճառ է հանդիսացել։
Այն բանից հետո երբ 1995 թ․-ին գիտական հետազոտությունները ցույց տվեցին հանքի շահագործման հետևանքով ստորգետնյա ջրերի աղտոտվածության առկայությունը, Յուտա նահանգը օրենքներ ընդունեց՝ պարտադրելով Քեննեքոթթ ընկերություններին վճարել 37 միլոին ԱՄՆ դոլար (61 միլոին ժամանակակաից փոխարժոիյթով)` ստորգետնյա ջրերի աղտոտումը կարգավորելու նպատակով։
Մեծ քանակությամբ մկնդեղ և սելեն պարունակող արտադրաջրերի պատճառով (սելենը լինելով առանձնապես թունավոր թռչունների, ձկների և երկկենցաղների համար) ձկների մոտ 30% վերացվեց վաղ 1990-ականներին։ 1995 թ․-ին Քեննեքոթթը, ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը և Յուտա նահանգը փոխադարձ պայմանագիր կնքեցին, համաձայն որի Քեննեքոթթը շարունակելու էր կեղտաջրերի մաքրման աշխատանքները[33]։
2000-2014
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-ից 2011 թվականներին, Բինհեմ կանիոնի պղնձի հանքում տեղի են ունեցել բազմաթիվ քիմիական նյութերի արտահոսքեր[34]։
Տարի | Ծավալ | Արտահոսած նյութ | Պատճառ |
---|---|---|---|
2011 | 145,424 գալոն | Պղնձի թափոն | Տեխնիկական անսարքություն |
2011 | 100,000-290,000 գալոն | Պղնձի թափոն | Անհայտ |
2011 | 160,000 գալոն | Թափոն | Անհայտ |
2010 | 4,000-5,000 գալոն | Ծծմբաթթու | Անհայտ |
2007 | 1,240,000 գալոն | Մկնդեղ պարունակող արտադրաջրեր | Ցածր ջերմաստիճաններ |
2006 | 270,000 գալոն | Արտադրաջրեր | Պոմպի անսարգություն |
2006 | 660,000 գալոն | Մկնդեղ պարունակող արտադրաջրեր | Վնասված խողովակ |
2006 | 1,000,000 գալոն | Արտադրաջրեր | Անսարք չափիչ |
2004 | 4,000,000 գալոն | Մկնդեղ պարունակող արտադրաջրեր | Վնասված խողովակ |
2004 | 2,000,000 գալոն | Մկնդեղ պարունակող արտադրաջրեր | Վնասված ջրատար |
2004 | 202,000 գալոն | Արտադրաջրեր | Վնասված խողովակաշար |
2003 | 70 տոննա | Պղնձի խտանյութ | Անհայտ |
2003 | 10,27 տոննա | Մկնդեղ, պղինձ և կապար պարունակող պղնձի խտանյութ | Վնասված խողովակաշար |
2003 | 240,681 տոննա | Պղինձ, մկնդեղ, կապար | Վնասված խողովակաշար |
2002 | 5,800 գալոն | Արտադրաջրեր | Խցանված ջրահեռացման գիծ |
2001 | 8,6 կգ | Մկնդեղ, քրոմ և կապար | Պոչանքների խողովակատարի վնասվածք |
2000 | 110 տոննա | Հանքանյութի տիղմ | Արտահոսք |
2000 | 18,000 տոննա | Ծծմբաթթու | Տեխնիկական անսարքւթյուն |
ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության ծառայության համաձայն հանքի շահագործմանը զուգնթաց բազմաթիվ արտահոսքերի և արտադրական ջրերի գերհոսքերի արդյունքում առաջացել է 116 կմ մեծությամբ ստորգենտյա, աղտոտված ջրային մարմին։ Սոլթ Լեյք-ի հովտի բնակչության աճը կարող է բերել մակերեսային ջրային համակարգերի կառուցման անհրաժեշտությանը՝ աղտոտված ստորգետնյա ջրերի անպիտան դառնալու պատճառով[34]։
Վկայակոչելով 1916 թվականի Stock-Raising Homestead Act ամերիկյան օրինագիծը, 2007 թ․-ին, Kennecott Utah Copper ձեռնարկությունը մտադիր էր ընդլայնել իր տարածքները մինչև հարևանությամբ գնտնվող երկու այլ կիրճերը, նոր հանքավայր շահագործելու միտումով[35]։
2008 թ․-ին Միացյալ Նահանգների ՆԳՆ Ձկան և կենդանական աշխարհի ծառայությունը դատի է տվել Kennecott-ին `վտանգավոր նյութերի, այդ թվում` սելենի, պղնձի, մկնդեղի, ցինկի, կապարի և կադմիումի արտահոսքերից հետևանքով։ Դաշնային ծառայության որոշ կենսաբան մասնագետներ պնդում են, որ այդ քիմիական նյութերը մեծ վնաս են հասցրել էկոհամակարգերին և ռեսուրսներին, որոնք անհրաժեշտ են թռչունների պոպուլյացիաներին, ինչպես նաև ձկներին և այլ կենսաբազմությանը[36]։
Հանքարդյունաբերման գոտու հյուսիսային մասում գտնվող խոշոր պոչամբարը պոչանքներ է կուտակել հանքի աշխատանքների մեկնարկումից ի վեր։ Kennecott Utah Copper ձեռնարկությունը դիմել է արդեն 1.8 միլիարդ տոննա[32] տարողունակությամբ պոչամբարը 2.9 կմ²-ով ընդլայնման թույլտվություն ստանալու համար։ Կառույցի անկայունությունը պատճառ է հանդիսացել ձեռնարկության գործունեության նկատմամբ խիստ ուշադրություն սահմանելուն։ Salt Lake Tribune պարբերականը 2007 թ․-ին տպագրել է նյութ, որտեղ տեղեկացվում է, որ ընկերությունը չի բացահայտել երկրաշարժի պատճառով պոչամբարի պատվարի հնարավոր փլուզումից բխող արհավիրքների մասին։ 2001-ից 2009 թվականները գրանցվել է 2.3-ից 3.4 ամպլիտուդայի վեց երկրածաժ՝ միջինացված էպիկենտրոնը լինելով պոչամբարի հարևանությամբ գտնվող Մագնա բնակավայրային գոտուց 4.8 կմ հեռավորության վրա[37]։
Հանրաճանաչ մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բինգհեմ կանիոնի հանքը նկարվել է 1973 թվականի Birds of Prey ֆիլմում, որի գլխավոր հերոս, օդաչու Հարրի Ուաքերը, ուղղաթիռով հանքի խառնարան է հետապնդում բանկ թալանած երեք անձանց և նրանց կին պատանդին։ Բաց հանքահորը նաև հայտնվել է The Fundamentals of Caring կինոնկարում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kennecott Copper Mine recovering faster than predicted». The Salt Lake Tribune (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Lee, Jasen (2016 թ․ մարտի 3). «Kennecott laying off 200 workers». Deseret News. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Rio Tinto's Kennecott wins clean air lawsuit in the US» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Rock&Gem; Online: Bingham Canyon Copper». web.archive.org. 2010 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «In time: the world's biggest mines». Mining Technology | Mining News and Views Updated Daily (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Earth, NASA's Visible (2009 թ․ օգոստոսի 11). «Bingham Canyon Mine, Utah». visibleearth.nasa.gov (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «National Historic Landmarks Program (NHL)». web.archive.org. 2009 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Today in science: Bingham Canyon landslide | EarthSky.org». earthsky.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Sizing up the Landslide at Bingham Canyon Mine». earthobservatory.nasa.gov (անգլերեն). 2013 թ․ հունիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Romero, McKenzie (2013 թ․ սեպտեմբերի 11). «Movement at Bingham Canyon Mine stops operation, evacuates 100 employees». Deseret News. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Crump, Scott (1994). Bingham Canyon, Utah History Encyclopedia. University of Utah Press. ISBN 0874804256.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Caldwell Hawley, Charles (2014). A Kennecott Story. The University of Utah Press. էջեր 37–40.
- ↑ «Sizing up the Landslide at Bingham Canyon Mine». earthobservatory.nasa.gov (անգլերեն). 2013 թ․ հունիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Romero, McKenzie (2013 թ․ ապրիլի 11). «Massive landslide stops production at Bingham Canyon Mine». Deseret News. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Mining Engineering Online». web.archive.org. 2013 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Romero, McKenzie (2013 թ․ սեպտեմբերի 11). «Movement at Bingham Canyon Mine stops operation, evacuates 100 employees». Deseret News. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Bell and Laurance J. Donnelly., Fred G. (2006). Mining and its Impact on the Environment. CRC Press.
- ↑ «Kennecott Utah Copper's South End Removed from the National Priorities List» (PDF). www.kennecott.com. 2014. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- ↑ US EPA, OSRTI. «KENNECOTT (SOUTH ZONE) Site Profile». cumulis.epa.gov (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Op-Ed: When the copper is gone, our children will get the pit». The Salt Lake Tribune (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Utah APPLETREE - Kennecott South Zone». www.health.utah.gov. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Arrington and Gary B. Hansen, Leonard J. (1963). «The richest hole on earth: a history of the Bingham copper mine» (PDF). Utah State Univ Pr.
- ↑ United States Investor Volume 17, Part 2. 1906. էջեր 27–52.
- ↑ Deanna J., Richards (1997). The Industrial Green Game: Implications for Environmental Design and Management. National Academies Press.
- ↑ 25,0 25,1 Miller and Scott Spoolman, George (2011). Living in the environment: principles, connections, and solutions. Cengage Learning.
- ↑ «MIGLIETTA v. KENNECOTT CO | 25 A.D.2d 57 (1966) | 25ad2d57169 | Leagle.com». Leagle (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Frosch & Gallopoulos, N, Robert (1992). Towards an industrial ecology." The treatment and handling of wastes. Chapman & Hall. էջեր 269–292.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Asbestos Exposure and Aluminum Plants». Mesothelioma.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 29,0 29,1 US EPA, OLEM (2014 թ․ հուլիսի 11). «Superfund». US EPA (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Kennecott Utah Copper Company « Project Prologue» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2014 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 32,0 32,1 «Utah Local News - Salt Lake City News, Sports, Archive - The Salt Lake Tribune». web.archive.org. 2016 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Industry Documents Library». www.industrydocuments.ucsf.edu. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 34,0 34,1 «THE TRACK RECORD OF WATER QUALITY IMPACTS RESULTING FROM PIPELINE SPILLS, TAILINGS FAILURES AND WATER COLLECTION AND TREATMENT FAILURES» (PDF). www.patagoniaalliance.org/. EARTHWORKS. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- ↑ News, Deseret (2008 թ․ սեպտեմբերի 19). «Kennecott eyes land in canyon». Deseret News. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2014 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Scoping Summary Report: Kennecott Utah Copper LLC Tailings Expansion Project» (PDF). United States Department of the Army Corp of Engineers. 2011 թ․ օգոստոս. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.