Jump to content

Բիմմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բիմմեն
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքKleve?
Առաջին հիշատակում890
Մակերես2,09 կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ02821
Փոստային դասիչ47533
Բիմմեն (Գերմանիա)##
Բիմմեն (Գերմանիա)

Բիմմեն, Գերմանիայի Կլեվե քաղաքի վարչական շրջան (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա), 209 հա-ում հաշվվում է 170 բնակիչ[1]։

Աշխարհագրական դիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիմմենը գտնվում է Կլեվե քաղաքի արևմուտքում՝ Ռեյնում, Նիդերլանդների հետ սահմանին։ Այստեղ հնում տեղակայված է եղել Գերմանիա-Նիդերլանդներ սահմանագծային անցումը, որը ներկայումս կորցրել է իր նշանակությունը[2]։

Բիմմենը, ըստ հնագիտական հետազոտությունների, որպես բնակավայր հիմնադրվել է պատմության հռոեական շրջանում, բայց Հռենոսի վրա գտնվելու հետևանքով, այն մասամբ տեղափոխվել է։ 891-892 թվականներին Բիմմենն առաջին անգամ փաստաթղթերով հիշատակվում է Լորշի վանքի տարեգրություններում։ 1242 թվականին հիշատակվում է Բիմմենի եկեղեցում ծառայած քահանա։ Սուրբ Մարտինի ժամանակակից եկեղեցին կառուցվել է XV-XVI դարերում, և դրա կառուցման համար օգտագործվել են հին կառույցի տուֆե մեծաղյուսներ։ Միջնադարում և դրանից քիչ հետո բնակավայրը պատկանել է Դյուֆելի վարչական կառավարմանը[3]։

Տնտեսությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով փոքր բնակավայր՝ Բիմմենն ունի գյուղատնտեսական վառ արտահայտված մասնագիտացում. ինտենսիվ կաթնային անասնապահություն`ընդարձակ արոտավայրերով։ Տարածքի մի մասը օգտագործվում է բուսաբուծության համար։ Բիմմենը մինչ այսօր սերտ տնտեսական կապեր ունի հարևան Նիդերլանդական Միլինգեն բնակավայրի հետ։

Բնության պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմռանը Բիմմենի տարածքը ձմեռելու վայր է հանդիսանում Սկանդինավիայից և Եվրոպական Ռուսաստանի հյուսիսային տարածքներից ժամանող վայրի սագերի համար, ուստի այն նշված է որպես հատուկ պահպանվող բնական արգելոց։ Հռենոսի վրա գործում է հիդրոլոբիոլոգիական միջազգային կայան, որի խնդիրն է որոշել գետի ջրի որակը` գետային կակղամորթերի հետազոտման օգնությամբ։ Այն բացվել է 1970 թվականիին, և այդ ժամանակվանից ի վեր մի շարք կենսաբանական դիտարկումներ է իրականացրել Նիդերլանդների մասնագետների հետ։ 1974 թվականին նիդերլանդական հատվածում՝ Լոբիխեյում, բացվեց դրա մասնաճյուղը։ 11 մասնագետ 35 խորհանարդ մետր ջրի ամենժամյա հետազոտություն են իրականացնում կենսաբանական, քիմիական և ֆիզիկական մեթոդներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kleve in Kürze. Stadt Kleve Gearchiveerd op 23 april 2019. Geraadpleegd op 12 mei 2020.
  2. Kleve in Kürze. In: kleve.de. Abgerufen am 23. April 2019.
  3. (Գերմաներեն)Zur Keekener Geschichte, die Mayblume

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիմմեն» հոդվածին։