Jump to content

Բիլ Փեքսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլ Փեքսթոն
Ծննդյան թիվ՝մայիսի 17, 1955(1955-05-17)[1][2][3]
Ծննդավայր՝Ֆորտ-Ուերտ[4]
Վախճանի թիվ՝փետրվարի 25, 2017(2017-02-25)[5][6][1][…] (61 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0000200

Բիլ Փեքսթոն (անգլ.՝ William Paxton, մայիսի 17, 1955(1955-05-17)[1][2][3], Ֆորտ-Ուերտ[4] - փետրվարի 25, 2017(2017-02-25)[5][6][1][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Փաքսթոնը (երեխան ամբոխի մեջ) Դալլասում, Քենեդիի ավտոշարասյան շարժման ժամանակ, 1963 թվականի նոյեմբերի 22-ին

Բիլ Փաքսթոնը ծնվել է Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերտ քաղաքում՝ Մերի Լուիի և Ջոն Լեյն Փաքսթոնի ընտանիքում։ Նրա հայրը գործարար էր, փայտանյութ վաճառող, թանգարանի ղեկավար և լրացուցիչ դերասան[7]։ Նրա մայրական հարազատներից էր Համադաշնության բանակի գեներալ Էլիշա Փաքսթոնը։ Փաքսթոնի մայրը կաթոլիկ էր, և Փաքսթոնը ընտանիքի մյուս երեխաների հետ միասին դաստիարակվել են մոր հավատքով[8]։

1963 թվականի նոյեմբերի 22-ին ութամյա Փաքսթոնը մարդկանց ամբոխի մեջ էր, որը ողջունում էր Ջոն Քենեդիին կորտեժում, երբ նա մտավ Դիլի Պլազա տարածք և սպանվեց։ Ավելի ուշ Փաքսթոնը հանդես եկավ որպես «Փարքլենդ» (2013) ֆիլմի համապրոդյուսեր, որը նվիրված էր նրա սպանությանը։

Փաքսթոնը տեղափոխվեց Լոս Անջելես, երբ նա 18 տարեկան էր և սկսեց աշխատել կինոարդյունաբերության մեջ՝ որպես դեկորատոր New World Pictures ստուդիայում։ Դեբյուտ է ունեցել չգրանցված դերում Ջոնաթան Դեմիի «Խենթ մայրիկը» (1975) ֆիլմում[9]։

1992 թվականին Փաքսթոնը խաղաց իր առաջին գլխավոր դերը «Մեկ սխալ քայլ» ֆիլմում։

Փաքսթոնը նկարահանվել է Ջեյմս Քեմերոնի կողմից իր «Տերմինատոր» (1984) և «Այլմոլորակայիններ» (1986) գիտաֆանտաստիկ ֆիլմերում[10]։

2006-2011 թվականներին Փաքսթոնը նկարահանվել է «Մեծ սեր» հայտնի հեռուստատեսային դրամայում[11]։

Փաքսթոնը 1997 թվականին «Ճանապարհորդ» դրամայի պրոդյուսերն էր մի խումբ խաբեբաների մասին։ Մի քանի տարի անց Փաքսթոնը որպես ռեժիսոր իր դեբյուտը կատարեց «Փխրունություն» (2001) քրեական դրամայում՝ Մեթյու Մակքոնահիի և Փաուերս Բութի հետ։

Կատարել է գլխավոր դեր «Սմերչ» ֆիլմում և երկրորդական դերեր հայտնի ֆիլմերում՝ «Տերմինատոր», «Գիշատիչ 2», «Այլմոլորակայիններ», «Ճշմարտանման սուտ», «Տիտանիկ», «Ապոլոն-13», «Թվիստեր» և այլն։ Նա նաև նկարահանվել է ամերիկյան Limp Bizkit խմբի «Eat You Alive» երգի տեսահոլովակում և դարձել Call of Duty: Advanced Warfare («էկզո-զոմբի» ռեժիմում) խաղում կանի կերպարի նախատիպը, որին նվիրել է իր արտաքինն ու ձայնը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Փաքսթոնը ամուսնացած էր Քելի Ռոուենի հետ 1979-1980 թվականներին։ 1987 թվականին ամուսնացել է Լուիզ Նյուբերիի հետ, ում հետ ամուսնության ընթացքում ունեցել է երկու երեխա՝ որդի Ջեյմսը (ծնվ. 1994) և դուստր Լիդիան (ծնվ. 1997)[12]։

Բիլ Փաքսթոնը կյանքից հեռացավ 2017 թվականի փետրվարի 25-ին՝ 61 տարեկան հասակում[13][14]։ Մահվան պաշտոնական պատճառ է ճանաչվել կաթվածը, որն առաջացել է սրտի փականի և աորտայի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից, որը նա կրել էր 2017 թվականի փետրվարի 24-ին[15][16]։ Երեխա ժամանակ Փաքսթոնը տառապում էր ռևմատիզմով, որը դեռ վաղ տարիքից հանգեցրել էր սրտի հետ կապված խնդիրների[17]։ Մարմինը դիակիզվել է, աճյունն ամփոփվել է «Ֆորեստ Լաուն» գերեզմանատանը[18]։

Փաքսթոնի հիշատակին է նվիրված 2017 թվականի նոյեմբերին լույս տեսած «Կոչի՛ր ինձ քո անունով» ֆիլմը։ Ֆիլմի պրոդյուսեր Փիթեր Սփիրսը բացատրել է, որ իր ամուսինը՝ Բրայան Սվարդստրոմը, Փաքսթոնի լավագույն ընկերն ու գործակալն էր և նրա հետ մի անգամ այցելել է ֆիլմի նկարահանումներին, երբ ընկերացել է ռեժիսոր Լուկա Գուադանյինոյի հետ, որն էլ ի վերջո որոշել է ֆիլմը նվիրել Փաքսթոնին[19]։

Փաքսթոնի մահից հետո ցավակցություն են հայտնել կինոարդյունաբերության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թոմ Հենքսը, Շարլիզ Թերոնը, Ջորդան Փիլը, Ջեյմի Լի Քերթիսը, ինչպես նաև «Մեծ սեր» սերիալում նրա գործընկերներ Ջին Թրիփլհորնը, Քլոե Սևինյին և Ջինիֆեր Գուդվինը[20]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1975 ֆ Խենթ մայրիկը Crazy MamaՋոն
1981 ֆ Barnes & Barnes: Love Tapմարդ
1981 ֆ Ակամա կամավորներ Stripesզինվոր
1983 ֆ Մահացու դասեր Deadly LessonsԿամեո
1983 ֆ Կարգապահության լորդեր The Lords of DisciplineԳիլբրիֆ
1984 ֆ Տերմինատոր Terminatorպանկերի պարագլուխ
1984 ֆ Փողոցները կրակի մեջ են Streets of Fireբարմեն Քլայդ
1985 ֆ Կոմանդո Commandoառափնյա պահպանության ռադարի օպերատոր
1985 ֆ Oh, այս գիտությունը Weird ScienceՉեթ Դոնելի
1985 հֆ Վաղ ցրտահարություն An Early FrostԲոբ Մարակեկ
1986 ս Մայամիի ոստիկանություն։ Բարքերի բաժին Miami Viceդետեկտիվ Վիկ Ռոմանո
1986 բհֆ Ֆրեզնո FresnoԲիլլի Ջո Բոբ
1986 ֆ Այլմոլորակայինները Aliensշարքային Հադսոն
1987 ֆ Գրեթե ամբողջական խավար Near DarkՍևերեն
1988 ֆ Հանձնեք փամփուշտները Pass The AmmoՋես Ուիլկես
1989 ֆ The Roommate
1989 ֆ Ամենամոտ ազգականը Next of KinՋերալդ Գեյթս
1989 ֆ Հոսք SlipstreamՄեթ Օուենս
1990 ֆ Երբ ուղեղը մահանում է Brain DeadՋիմ Ռեստոն
1990 ֆ Լավագույններից վերջինը The Last of the FinestՀովարդ Ջոնս
1990 ֆ Ծովային կատուներ Navy SEALsՖլոյդ Ջեյն
1990 ֆ Գիշատիչ 2 Predator 2դետեկտիվ Ջերի Լամբերտ
1992 ֆ Թափառաշրջիկ The VagrantԳրեմ Կրակովսկի
1992 ֆ Մեկ սխալ քայլ One False MoveԴեյլ Դիքսոն
1992 ֆ Օտար տարածք TrespassԳրեհեմ Կրակովսկի
1993 ֆ Ելենան տուփի մեջ Boxing HelenaՌեյ Օ'Մելլի
1993 ֆ Թումսթոուն։ Վայրի Արևմուտքի լեգենդը TombstoneՄորգան Էրփ
1993 ֆ Մոնոլիտ MonolithԹաքեր
1994 ֆ Ճշմարտանման սուտ True LiesՍայմն
1995 ֆ Վերջին ընթրիք The Last SupperԶաքարի Քոդի
1995 ֆ Ապոլլոն-13 Apollo 13Ֆրեդ Հեյս
1996 ֆ Տորնադո TwisterԲիլ Հարդինգ
1996 ֆ Երեկոյան աստղ The Evening StarՋերի Բրուքներ
1997 ֆ Ճանապարհորդ TravellerԲոքի
1997 ֆ Տիտանիկ TitanicԲրոք Լովետ
1998 ֆ Պարզ ծրագիր A Simple PlanՀենք Միտչել
1998 ֆ Հզոր Ջո Յանգ Mighty Joe Youngպրոֆեսոր Գրեգորի Օ'Հարա
1999 ս Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night LiveԿամեո
2000 ֆ Յու-571 U-571Մայք Դալգրեն
2000 ֆ Ուղղահայաց սահման Vertical LimitԷլիոթ Վոն
2001 ֆ Փոխնախագահ Frailtyհայր Մեյքս
2002 ֆ Լրտեսների երեխաները 2։ Անիրականալի հույսերի կղզին Spy Kids 2: The Island of Lost DreamsԴինկի Վինկս
2003 վֆ Անդունդի ուրվականները։ Տիտանիկ Ghost of the Abyssպատմող
2003 ֆ Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է Spy Kids 3-D: Game OverԴինկի Վինկս
2004 ֆ Նավահանգիստ HavenԿառլ Ռիդլի
2004 ֆ Փոթորկի կանխագուշակները ThunderbirdsՋեֆ Թրեյսի
2006-2011 ս Մեծ սեր Big LoveԲիլ Հենրիքսեն
2012 ֆ Նոկաուտ HaywireՋոն Քեյն
2012 բհֆ Հեթֆիլդներ և Մակքոյներ Hatfields & McCoysՌենդոլֆ ՄակՔոյ
2013 ֆ Գաղութ The ColonyՄեյսոբ
2013 ֆ Երկու հրանոթ 2 GunsԷռլ
2014 ս Գործակալներ «Շ.Ի.Թ.» Agents of S.H.I.E.L.D.Ջոն Գարեթ
2014 ֆ Ապագայի սահմանը Edge of Tomorrowվարպետ-սերժանտ Ֆարել
2014 ֆ Ստրինգեր NightcrawlerՋո Լոդեր
2014 ֆ Ձեռքը միլիոնի վրա Million Dollar ArmԹոմ Հաուզ
2015 հֆ Շրջադարձային պահ The GamechangersՋեք Թոմփսոն
2015 մֆ Փիքսիի Արկածները PixiesԷդի Բեկ
2017 ֆ Ոլորտ The Circleհայր Մեյ
2017 ս Վերապատրաստման օր Training Dayդետեկտիվ Ֆրենկ Ռուրկ

Ռեժիսորական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1980՝ Ձկան գլուխներ
  • 2001՝ Փոխնախագահ
  • 2005՝ Հաղթանակ

Սցենարական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1980՝ Ձկան գլուխներ

Պրաոդյուսերական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1997՝ Ճանապարհորդ
  • 2007՝ Լավ կյանք
  • 2013՝ Պարքլենդ

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ Թվական Կատեգորիա Առաջադրված աշխատանք Արդյունք
Ոսկե գլոբուս 1999 Լավագույն դերասան (մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմ) Փայլուն սուտ Առաջադրված
2007 Հեռուստասերիալի լավագույն դերասան (դրամա) Մեծ սեր Առաջադրված
2008 Առաջադրված
2010 Առաջադրված
Էմմի 2012 Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան Հեթֆիլդներ և Մակքոյներ Առաջադրված
ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ 1996 Խաղային կինոյի լավագույն դերասանական կազմ Ապոլլոն-13 Հաղթանակ
1998 Տիտանիկ Առաջադրված
2013 Լավագույն դերասան հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում Հեթֆիլդներ և Մակքոյներ Առաջադրված
Սատուրն 1987 Երկրորդ պլանի լավագույն դերասան Այլմոլորակայիններ Հաղթանակ
2003 Լավագույն ռեժիսոր Փոխնախագահ Առաջադրված
Սպուտնիկ 2006 Լավագույն դերասան հեռուստատեսային սերիալ-դրամայում Մեծ սեր Առաջադրված
2007 Առաջադրված
2009 Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bauer P. Encyclopædia Britannica
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. 1 2 GeneaStar
  4. 1 2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=13537
  5. 1 2 TMZ / H. Levin — 2005.
  6. 1 2 Daily News, New York Daily News / C. Myler, J. RichNYC: 1919. — ISSN 2692-1251; 2692-126X
  7. «Bill Paxton Biography (1955-)». www.filmreference.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  8. «Bill Paxton Can Defend Polygamy, But He Can't Defend Sarah Palin». Eric Spitznagel (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  9. «Bill Paxton | Biography, Movies, TV Shows, & Facts | Britannica». www.britannica.com (անգլերեն). 2023 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
  10. Gilbey, Ryan (2017 թ․ փետրվարի 27). «Bill Paxton obituary». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
  11. «Bill Paxton - Movies, Death & Titanic». Biography (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
  12. McCann, Erin (2017 թ․ փետրվարի 26). «Bill Paxton, Star of 'Big Love' and Movie Blockbusters, Dies at 61». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  13. «Actor Bill Paxton died on Saturday. He was 61». NBC News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  14. Ryan Gilbey (2017 թ․ փետրվարի 27). «Bill Paxton obituary» (անգլերեն). the Guardian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  15. Evans, Greg (2017 թ․ մարտի 6). «Bill Paxton Died Of Stroke Following Surgery – Update». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  16. CNN, Ashley Strickland,. «Bill Paxton's death caused by stroke after surgery». CNN. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  17. «Bill Paxton's death related to heart defect and possibly to childhood illness». The Mercury News (անգլերեն). 2017 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  18. «Bill Paxton Cause of Death Revealed: Stroke After Heart Surgery». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  19. «Here's why Call Me By Your Name is dedicated to Bill Paxton». Metro (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  20. «Tom Hanks, Charlize Theron, More Stars Pay Tribute to Bill Paxton». EW.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլ Փեքսթոն» հոդվածին։