Բիլ Դրայթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիլ Դրայթոն
անգլ.՝ William Drayton
Դիմանկար
Ծնվել է1943
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիա, Եյլի իրավունքի դպրոց և Բալիոլ քոլեջ
Մասնագիտությունձեռնարկատեր և բնապահպան
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ՄակԱրթուրի կրթաթոշակ և Աստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Bill Drayton Վիքիպահեստում

Բիլ Դրայթոն (անգլ.՝ William "Bill" Drayton, 1943, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), սոցիալական ձեռնարկատեր և մենեջեր, Աշոկա (անգլ.՝ Ashoka: Innovators for the Public) ոչ առևտրային հիմնադրամի հիմնադիրն ու նախագահը[1], որն զբաղվում է ամբողջ աշխարհում սոցիալական ձեռնարկատիրություններ փնտրելով և դրանց ֆինանսավորմամբ։

Դայթորը նաև «Կանաչների համայնքի» (անգլ.՝ Community Greens), «Աշոկա. նորարարություն երիտասարդների համայնքի համար» (անգլ.՝ Ashoka: Innovators for the Public Youth Venture) և Get America Working! կազմակերպության նախագահն է։ Ամերիկյան փիլիսոփաների համայնքի անդամ է (2019), Եյլի համալսարանի իրավունքի դոկտոր։

2005 թվականին Դրայթոնն U.S. News & World Report ամսագրի կողմից ճանաչվել է «ամերիկյան 25 լավագույն առաջնորդներից» մեկը։ Նա նաև այլ պատվավոր մրցանակների և պատվավոր կոչումների դափնեկիր է[2]։

Բիլ Դրայթոնին են վերագրում սոցիալական ձեռնարկատիրություն տերմինի ներմուծումն ու շրջանառությունը[1]։

Դրայթոնը սոցիալական ձեռնարկատիրությունը բնութագրում է հետևյալ բառերով[3] [4].

Aquote1.png Սոցիալական ձեռնարկատերերը չեն բավարարվում միայն ձուկ տալով կամ ձուկ բռնել սովորեցնելով։ Նրանք չեն հանգստանա, մինչև հողափոխություն չանեն ձկնային արդյունաբերության մեջ։
- Բիլ Դրայթոն, Leading Social Entrepreneurs Changing the World
Aquote2.png


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մայրը գաղթել էր Ավստրալիայից, հայրը ծնվել էր ԱՄՆ-ում։

Սովորել է Ֆիլիպսի ակադեմիայում, Անդովերում, որն ավարտելուց հետո ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ 1965 թվականին ստացել է բակալավրի աստիճան։

1967 թվականին Օքսֆորդի Բալիոլ քոլեջում ստացել է մասգիստրոսի աստիճան։ Իրավունքի դոկտորի աստիճան ստացել է 1970 թվականին, Եյլի համալսարանի իրավունքի դպրոցում։ Ուսման ընթացքում աչքի է ընկել սոցիալական մի շարք նախաձեռնություններով[1]։

Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է McKinsey & Company խորհրդատվական կազմակերպություն, որտեղ աշխատել է գրեթե 10 տարի։

Ջիմի Քարթերի նախագահության շրջանում (1977-1981) Դրայթոնը եղել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավարի օգնական։

Բ. Դրայթոնը նաև հրավիրված մասնագետ է Հարվարդի և Ստենֆորդի համալսարաններւոմ։ Օքսֆորդի Բալիոլ քոլեջի պատվավոր շրջանավարտ է։

1980 թվականի հունիսի 3-ին Բրայթոնը հիմնել է «Աշոկա. Նորարարություն հասարակության համար» ոչ առևտրային հիմնադրամը և առաջիններից մեկն է եղել, որ սկսել է օժանդակել ու ֆինանսավորել սոցիալական ձեռնարկատերերին[1][5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Changing the World on a Shoestring
  2. Visionaries Who Are Changing the World
  3. «Ashoka: Innovators for the Public (annual report 2013)» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-01-ին։ Վերցված է 2015-04-21 
  4. М. Баталина, А. Московская, Л. Тарадина Обзор опыта и концепций социального предпринимательства с учетом возможностей его применения в современной России(ռուս.) // Государственный университет — Высшая школа экономики Институт управления социальными процессами. —Москва, 2007.
  5. Джоанна Мэйр и Кейт Гэнли Социальное предпринимательство: инновации для устойчивого развития(ռուս.). — 2010. — С. 109-120. Архивировано из первоисточника 12 Սեպտեմբերի 2015. Печатается по: Johanna Mair and Kate Ganly Social Entrepreneurs: Innovating Toward Sustainability(անգլ.) // Worldwatch Institute State of the World 2010: Transforming Cultures. From Consumerism to Sustainabilit. — New Yor: W.W. Norton & Company, 2010. — С. 103-109.
  6. «Ashoka: Innovators for the Public (about)» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-08-ին։ Վերցված է 2015-04-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]