Բիլ Գրոս
| Սեռ | արական | |
|---|---|---|
| Քաղաքացիություն | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
| Անձնանուն | Ուիլյամ | |
| Ազգանուն | Gross | |
| Ծննդյան օր | 13 ապրիլի 1944 | |
| Ծննդավայր | Միդլթաուն | |
| Տիրապետում է | անգլերեն | |
| Մասնագիտություն | ձեռնարկատեր, ֆինանսիստ, Ֆիլատելիստ | |
| Շրջանավարտն է՝ | Դյուքի համալսարան, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան | |
| Ապրելավայր | Լագունա Բիչ | |
| Առողջական վիճակ | Ասպերգերի համախտանիշ | |
| Պարգևներ | Lichtenstein Medal | |
Ուիլյամ Հանթ «Բիլ» Գրոս (անգլ.՝ William Hunt "Bill" Gross. ապրիլի 13, 1944[1], Միդլթաուն), ամերիկացի մեծահարուստ ֆինանսիստ:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրոսի հայրը վաճառող էր AK Steel Holding-ում, մայրը՝ տնային տնտեսուհի[2][3]։ 1954 թվականին, հոր աշխատավայրի փոփոխման պատճառով, ընտանիքը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո։ Մանկության ու պատանեկության տարիներին Բիլը դաստիարակվել է պրեսբիտերական ոգով[4]:
1962 թվականին Գրոսը, կրթաթոշակ ստանալով, ընդունվել է Դյուկի համալսարան, որն ավարտել է 1966 թվականին՝ ձեռք բերելով հոգեբանության բակալավրի աստիճան[5]։ Ուսանողության տարիներին եղել է Phi Kappa Psi ուսանողական միության անդամ[6]։
Իր սկզբնական կարողությունը կուտակել է Լաս Վեգասում բլեքջեք խաղալով[7]։ Երեք տարի ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում[8]։
1971 թվականին բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ MBA է ստացել՝ ավարտելով Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի՝ UCLA-ի կառավարման դպրոցը։ Այնուհետև աշխատել է Pacific Mutual Life Insurance Co.-ում՝ որպես վերլուծաբան։ Այդ և հաջորդ մի քանի տարիների ընթացքում ստացել է նաև ֆինանսական վերլուծաբանի որակավորում (Chartered Financial Analyst)։
Նա համահիմնադիր էր և մինչև 2014 թվականի սեպտեմբերի 27-ը՝ գլխավոր գործադիր տնօրեններից մեկը ամերիկյան ներդրումային հանրաճանաչ Pimco ընկերությունում (Pacific Investment Management Company - PIMCO), որը հիմնադրվել է 1971 թվականին։ Գրոսը նպատակաուղղված գործունեություն է ծավալել պարտատոմսերի շուկայում։ 1987 թվականին Pimco-ում հիմնադրել է Total Return Fund-ը, որը 1997 թվականին դարձել է աշխարհի ամենամեծ փայաբաժնային ներդրումային պարտատոմսային ֆոնդը։
Forbes ամսագիրը 2015 թվականին Գրոսի կարողությունը գնահատել է 2,3 միլիարդ դոլար[9]։
Նա հայտնի է նաև ֆիլատելիայով իր հրապուրվածությամբ։ 2006 թվականի դրությամբ Բիլ Գրոսը աշխարհում միակ մարդն էր, որն ուներ 19-րդ դարի ԱՄՆ փոստային նամականիշերի ամբողջական հավաքածու[10]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bill Gross (1997). Everything You've Heard About Investing Is Wrong!. Crown Business. ISBN 0-8129-2839-3.
- Bill Gross (1998). Bill Gross on Investing. Wiley. ISBN 0-471-28325-8.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gross, William H. ("Bill") [mit Lit.] // Wer ist wer in der Philatelie? (գերմ.) — Schwalmtal: PHIL * CREATIV, 2011. — Vol. 2. — S. 215. — 328, 371, 319, 358, 318, 244 p. — ISBN 978-3-932198-92-2, 978-3-932198-96-0, 978-3-932198-97-7, 978-3-928277-26-6, 978-3-928277-46-4, 978-3-949591-03-7
- ↑ «Miss Roberts Becomes Bride». The New York Times. 1968 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Brewster, Deborah (2008 թ․ սեպտեմբերի 12). «Man in the News: Bill Gross». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Gross, William H. (1998). Bill Gross on Investing. John Wiley and Sons. էջ 79. ISBN 0-471-28325-8.
- ↑ CNN Library (2014 թ․ մարտի 7). «Bill Gross Fast Facts». CNN.
{{cite news}}:|author=has generic name (օգնություն) - ↑ Grand Catalogue of the Phi Kappa Psi Fraternity - Twelfth Edition, p. 132: Bernard C. Harris Publishing Company, 1985.
- ↑ Campion, Bob (2010 թ․ հոկտեմբերի 17). «Bill Gross reveals lessons from blackjack». Financial Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Bongioanni, Carlos (2015 թ․ հուլիսի 23). «How time in Navy, Vietnam shaped a budding billionaire's life». Stars and Stripes.
- ↑ Bill Gross on Forbes Lists Արխիվացված է Օգոստոս 17, 2016 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
- ↑ «Rare and Costly Stamps to Go on Display». Washington Post. 2006 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mary Childs (2022). The Bond King: How One Man Made a Market, Built an Empire, and Lost It All. Flatiron Books. ISBN 978-1250120847.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Speech inducting Bill Gross into the Fixed Income Analysts Society Hall of Fame
- New York Times article on Gross's stamp collecting
- The Bill Gross' Way of Making Money (Market Thoughts)
- American journalist Consuelo Mack interviews Bill Gross of PIMCO
- Антон Осипов Как Билл Гросс стал «королем облигаций» Ведомости
- [1]
| ||||||||