Jump to content

Բիլլի Վեսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլլի Վեսթ
Ծննդյան թիվ՝ապրիլի 16, 1952(1952-04-16) (74 տարեկան), ապրիլի 16, 1950(1950-04-16)[1] (76 տարեկան) կամ ապրիլի 16, 1951(1951-04-16) (75 տարեկան)
Ծննդավայր՝Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հնչյունավորող
IMDb։ID 0921942
billywest.com

Վիլյամ Ռիչարդ Վերսթայն (անգլ.՝ William Richard Werstine,16 ապրիլ 1952, Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[2]), մասնագիտորեն հայտնի որպես Բիլլի Վեսթ, իռլանդաամերիկացի հնչյունավորող դերասան։ Նրա գործունեությունը ներառում է մի քանի դերեր «Ֆուտուրամա» (Ֆրայ, Ֆարնսվորթ, Զոյդբերգ և այլք), «Դագ» և «Ռենի և Սթիմփիի շոուն» մուլտֆիլմերում։ Նա նաև հնչյունավորել է այնպիսի մուլտֆիլմային կերպարների, ինչպիսիք են նավաստի Պոուփայը, Շեգի Ռոջերսը, Էլմեր Ֆադը, Վուդի Վուդփերը և շատ ուրիշներ[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամ Ռիչարդ Վերսթայնը ծնվել է 1952 թվականի ապրիլի 16-ին՝ Միչիգանում՝ Դետրոյթում, ուշադրության դեֆիցիտի և աուտիզմի նախանշաններով։ Նա մեծացել է Բոստոնի Ռոսլինդեյլ թաղամասում։ Սովորել է Բերկլիի երաժշտական ​​քոլեջում և ուսանողական տարիներին նվագել տարբեր խմբերում[4]։

Բիլլի Վեսթը իր կարիերան սկսել է Բոստոնի WBCN ռադիոյում աշխատելով՝ նվագելով ալտերնատիվ ռոք և ռոքի այլ ժանրեր[4]։ 1988 թվականին նա դարձավ դերասան և պրոդյուսեր Հովարդ Ստեռնի կողմից ստեղծված թոք շոուի՝ «Հովարդ Ստեռնի շոու»-ի մշտական ​​​​հյուրընկալող, ռադիոհաղորդավար, որտեղ նա հնչյունավորում էր «Սինսինաթի Ռեդս»-ի սեփականատեր Մարջ Շոտին և գլխավոր սցենարիստ Ջեքի Մարտլինգին, ինչը նրան հռչակ բերեց: Նույն շոուում Վեսթը նաև մարմնավորում էր այլ հայտնի մարդկանց, ինչպիսիք են NBC-ի լրագրող Քոնի Չենգը և հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Քեթի Լի Գիֆորդը:

Որպես երաժիշտ՝ Բիլլի Վեսթը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Դեբի Հարրին և Լու Ռիդը, և որպես կիթառահար շրջագայել է Բրայան Վիլսոնի և Ռոյ Օրբիսոնի հետ[5]։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2010 Թոմ և Ջերի. Շերլոկ Հոլմս Թոմ հնչյունավորում

անիմացիոն ֆիլմ

2009 Ֆուտուրամա․ Վայրի կանաչ տարածության մեջ Ֆիլիպ Ջ. Ֆրայ

Պրոֆեսոր Հուբերտ Ֆարնսվորթ

Դոկտոր Ջոն Զոյդբերգ

Կապիտան Զապ Բրանիգան

Ռիչարդ Նիքսոնի գլուխը

Այլ կերպարներ

հնչյունավորում

անիմացիոն ֆիլմ

2008 Ֆուտուրամա․ Բենդերի խաղը հնչյունավորում

անիմացիոն ֆիլմ

2008 Ֆուտուրամա․ Միլիարդավոր մեջքով հրեշը հնչյունավորում

անիմացիոն ֆիլմ

2007 Ֆուտուրամա․ Բենդերի մեծ գործարքը հնչյունավորում

անիմացիոն ֆիլմ

1999—2013,

с 2023

Ֆուտուրամա հնչյունավորում

մուլտսերիալ

1998—2002 Կատվաշուն հնչյունավորում

մուլտսերիալ

2001 Օբլոնգները Ջորջ Կլիմպեր

Անիտա Բիդետ այլ կերպարներ

հնչյունավորում

մուլտսերիալ

1997 Ուրվականների էքստրեմալ որսորդներ Լիզուն հնչյունավորում

մուլտսերիալ

1996 Տիեզերական ջեմ Բագս Բաննի

Էլմեր Ֆադդ

озвучивание

кинофильм

1990—1996 Ռենի և Ստիմպի շոուն Ստիմպի

Ռեն (3-րդ սեզոնից)

հնչյունավորում

մուլտսերիալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. National Library of Israel Names and Subjects Authority File (երբ.)
  2. «The Whole Story». Billy West (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  3. «Voice Work History». Billy West (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  4. 1 2 Lauren Daley — Interview (2021 թ․ սեպտեմբերի 3). «Before Billy West was Fry on 'Futurama' ... he entered a Boston radio show contest». MSN.com (անգլերեն). The Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. Erik Barnes (2018 թ․ հոկտեմբերի 14). «Insane Things You Never Knew About Billy West, The World's Greatest Voice Actor». Ranker (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  • «Billy West» (անգլերեն) — официальный сайт Билли Уэста.