Բիլլի Բարթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիլլի Բարթի
անգլ.՝ Billy Barty
Billy Barty Johnny Whitaker Scott Kolden Sigmund and the Sea Monsters 1973.JPG
Ծնվել էհոկտեմբերի 25, 1924(1924-10-25)[1][2][3]
ԾննդավայրMillsboro, Վաշինգտոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 23, 2000(2000-12-23)[1][2][3] (76 տարեկան)
Մահվան վայրԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի Կալիֆոռնիայի պետական համալսարան և Լոս Անջելես քաղաքի քոլեջ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և դերասան

Բիլլի Բարթի (անգլ.՝ Billy Barty, հոկտեմբերի 25, 1924(1924-10-25)[1][2][3], Millsboro, Վաշինգտոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - դեկտեմբերի 23, 2000(2000-12-23)[1][2][3], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, ֆիլմերի հնչյունային կատարող, երբեմն երգել է ֆիլմերում։ Նա միշտ խաղաղացել է յուրահատուկ դերեր, քանի որ նրա հասակը հասուն տարիքում կազմում էր 114 սմ, որը կապված էր գենետիկական խանգարմանը՝ աճառ-մազերի հիպոպլազիայի գենետիկ խանգարման պատճառով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Ջոն Բերտանցետին (դերասանի իրական անունը) ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 25-ին Միլսբորո բնակավայրում (Փենսիլվանիա, ԱՄՆ): Հայրը՝ Ալբերտ Սթիվեն էր, մայրը՝ Էլեն Սեսիալ Բերտանցետի, որը ուներ իտալական արմատներ, քույրը՝ Դիդ (ամուսնությունից հետո՝ Մորս): Բարթին և նրա ամբողջ ընտանիքը Հիսուս Քրիստոսի Վերջին օրվա սրբերի եկեղեցու (մորմոններ) հետևորդներ էին։

Առաջին անգամ Բարթին էկրանին հայտնվել է այն ժամանակ, երբ նա նույնիսկ երեք տարեկան չի եղել: 1927-1937 թվականներին նա նկարահանվել է 73 ֆիլմում, որոնց մեծ մասը կարճամետրաժ ֆիլմեր էին Միկի Մաքգիրի արկածների մասին:

Այնուհետև երիտասարդ դերասանի կարիերայում նկատելի ընդմիջում է եղել։ Հաջորդ անգամ նա հայտնվել է միայն 1946 վականինին «Երեք իմաստուն հիմարներ» ֆիլմի լրացուցիչ մասերում, իսկ հետո ամբողջովին շարունակել իր կինոկարիերան 1950 թվականից, երբ նա արդեն 26 տարեկան էր: Բարթին պարբերաբար նկարահանվում էր մինչև իր մահը՝ 2000 թվականը:

Բարթին ակտիվ պայքարող է եղել իր նման կարճահասակ մարդկանց իրավունքների համար: Մասնավորապես, նա բազմիցս հակասության մեջ է մտել իր ֆրանսիացի գործընկեր Էրվե Վիլչեսի հետ, որը նախընտրում էր նրանց նմաններին կոչել գաճաճներ (լիլիպուտ) [4]: 1957 թվականին Բարթին հիմնել է «Ամերիկայի փոքրիկ մարդիկ», որն իր տեսակի մեջ առաջինն էր Հյուսիսային Ամերիկայում: Այն հաջողությամբ շարունակել է գոյություն ունենալ և հիմնադրի մահից հետո, 2010 թվականի դրությամբ, բաղկացած էր շուրջ 6800 մարդուց:

1990 թվականին երկու սցենարիստներ՝ Ուիլյամ Ուինքլեր և Ուորեն Թեյլորներ, Բիլլի Բարթիի դեմ առանձին դատական հայցեր են ներկայացրել չվճարված հոնորարների համար: Դատարանը բավարարել է հայցվորների հայցերը և առաջին գործով Բարթիից վերադարձվել է $1,328 դոլար [5], իսկ երկրորդով՝ $428 դոլար[6]:

2000 թվականի նոյեմբերի 30-ին Բարթին տեղափոխվել է հիվանդանոց սրտի և թոքերի բողոքների պատճառով։ Դերասանը մահացել է երեք շաբաթ անց՝ դեկտեմբերի 23-ին, Գլենդելի (Կալիֆորնիա նահանգ) հիվանդանոցում՝ սրտի անբավարարությունից[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի փետրվարի 24-ին Բիլլի Բարթին ամուսնացել է Շիրլի Բոլինգբրոկի հետ: Միասին ապրել են մի ամբողջ կյանք՝ 38 տարի, մինչ դերասանի մահը՝ 2000 թվականը: Ամուսնությունից ունեցել են երկու երեխա. Լորրի Նիլսոնը և Բրեյդենը, որոնք դարձել են քիչ հայտնի պրոդյուսեր, օպերատոր, ռեժիսորի օգնական և կինոնկարի խմբագիր[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Марк Эваньер. Victor & Billy (անգլ.) на сайте newsfromme.com, 19 января 2001
  5. Short Takes: Barty to Pay; Claims Victory (անգլ.) на сайте latimes.com, 20 марта 1990
  6. People in the News (անգլ.) на сайте apnewsarchive.com, 8 мая 1990
  7. Billy Barty, 76, Diminutive Actor And an Advocate for Dwarfs (անգլ.) на сайте nytimes.com, 27 декабря 2000
  8. «Billy Barty»։ Hollywood Walk of Fame (en-US)։ 2019-10-25։ Վերցված է 2020-10-15 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коупленд, Майкл и Дебра «Within Reach: An Inspirational Journey into the Life, Legacy and Influence of Billy Barty». — изд. Xulon Press, (2002). — ISBN 1-59160-391-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]