Բիլլի Այքներ
Բիլլի Այքներ անգլ.՝ Billi Eichner | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան, Սթայվեսանթի անվան ավագ դպրոց և Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց |
Երկեր | Առյուծ արքան |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավար, դերասան, կատակերգու, գրող, կինոդերասան, հնչյունավորող և հեռուստատեսային դերասան |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
![]() |
Բիլլի Այքներ (անգլ.՝ Billy Eichner, սեպտեմբերի 18, 1978, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կատակերգակ, դերասան և սցենարիստ։ Առավել հայտնի է որպես «Բիլլին փողոցում» (Billy on the Street) կատակերգական հեռուստախաղի ստեղծող, պրոդյուսեր և վարող, ինչպես նաև «Զբոսայգիներ և հանգստի գոտիներ» և «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալներից։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հրեաների ընտանիքում[1]։ Նա 1996 թվականին ավարտել է Սթայվեսանտի միջնակարգ դպրոցը[2], իսկ 2000 թվականին՝ Հյուսիս–արևմտյան համալսարանը[3]։ Դերասան Ռոբին Լորդ Թեյլորը եղել է նրա համալսարանի սենյակակիցը[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով երեխա՝ Այքները նկարահանվել է գովազդներում։ 12 տարեկան հասակում հայտնվել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հաղորդման մեջ, որտեղ կատարեց դերասան Ջոն Գուդմենի որդու դերը։ Նախքան սկսելը կոմեդիական կարիերան՝ հանդես է եկել «Բրոդվեի» թատրոնում[3]։
Այքները ձեռք բերեց համբավ բեմական քննադատների կողմից լավ ընդունված «Creation Nation: A Live Talk Show»–ից[5]։ Նա հայտնվել է Կոնան Օ'Բրայենի գլխավորած «Կոնան» շոուի մեջ՝ որպես բնօրինակ կարճամետրաժ հոլովակներում հատուկ թղթակից[6], ինչպես նաև Էնդի Կոենի հետ «Նայիր, թե ինչ է կատարվել ուղիղ եթերում» հաղորդման մեջ[7], «Վերջին զանգ Կարսոն Դեյլիի հետ», «Վենդի Վիլյամսի շոուն»[8],«Նորաձև հսկում» Ջոն Ռիվրզի հետ հաղորդման դերերում։
«Բոբի խորտկարան» մուլտսերիալի մի քանի էպիզոդներում հնչյունավորել է գրադարանավար պարոն Էմբրոուզին։ Այքները Նյու Յորքի իպրովիզացիոն թատրոնի՝ «Upright Citizens Brigade Theatre»–ի նախկին անդամ է[9]։
2011 թվականից սկսած Այքները հանդես է գալիս «Billy on the Street» խաղային շոուի ստեղծող, առաջատար և գործադիր պրոդյուսեր, որի համար 2013 թվականին առաջադրվել է «Էմմի» ամենօրյա մրցանակի՝ «Լավագույն առաջատար խաղի ցուցադրում» անվանակարգում։ 2017 թվականին ծրագիրն առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն էսքիզներ» անվանակարգում[10]։
2013 թվականին Այքները հայտնվել է «Պուրակներ և հանգստայան գոտիներ» սերիալի վեցերորդ եթերաշրջանում՝ որպես հրավիրված աստղ, իսկ յոթերորդ եթերաշրջանից մտել է շոուի գլխավոր դերակատար։
Ներկա ժամանակում Այքները Ջուլի Կլաուսների հետ կատարում է «Հուլու» ծառայության բնօրինակ շարքից «Դժգոհ մարդիկ» սերիալի գլխավոր դերը, որի գործադիր պրոդյուսերը հանդիսանում է դերասանուհի և կատակերգուհի Էմի Պոլերը։ Նախագծի պրեմիերան տեղի է ունցել 2015 թվականի օգոստոսի 5–ին։ 2016 թվականին հայտնվել է «Հարևաններ։ Պատերազմի արահետներով 2» ֆիլմում։
2017 թվականի մարտին հայտարարվեց, որ Այքները կստանա կրկնվող դեր «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի յոթերորդ սեզոնում[11]։ 2017 թվականին հայտնի դարձավ, որ նա «Առյուծ արքան» ֆիլմում կհնչյունավորի Տիմոնին[12]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | ԴԵր | Նշումներ |
---|---|---|---|---|
2008 | Մի անգամ Վեգասում | What Happens in Vegas | Խմբի սոլիստ | |
2010 | The Charlie Sheen Is Too Damn High | Տիմմի Մակմիլլան | Կարճամետրաժ ֆիլմ | |
2013 | Glitter and Ribs | Թեյլոր Սվիֆթ | Կարճամետրաժ ֆիլմ | |
2014 | Մադագասկարի պինգվինները | Penguins of Madagascar | Լրագրող (հնչյունավորող) | |
2015 | Սեր՝ առանց պարտավորության | Sleeping with Other People | SLAA-ի անդամ | |
2016 | Հարևաններ։ Պատերազմի արահետներով 2 | Neighbors 2: Sorority Rising | Օլիվեր Ստուդիբեկեր | |
2016 | Angry Birds (մուլտֆիլմ) | The Angry Birds Movie | Ֆիլիպ (հնչյունավորող) | |
2018 | Մարդասպանության թեկնածու | Most Likely to Murder | Շպիգել | |
2019 | Առյուծ արքան | The Lion King | Տիմոն (հնչյունավորող) | |
2019 | Նոել | Nicole |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2011-ից ներկա ժամանակները | Billy on the Street | Նա ինքը | 31 եթերաշրջան | |
2013-2017 | Բոբի խորտկարան | Bob’s Burgers | պարոն Էմբրոուզ (հնչյունավորող) | 9 եթերաշրջան |
2013-2015 | Պուրակներ և հանգստյան գոտիներ | Parks and Recreation | Քրեյգ Միդլբրուքս | 17 եթերաշրջան |
2014 | Միլլերները բաժանվեցին | The Millers | Լեոն | |
2014 | Նոր աղջիկ | New Girl | Բարրի | |
2015-2017 | Դժգոհ մարդիկ | Difficult People | Բիլլի Էփշթեյն | 28 եթերաշրջան |
2016 | Անխախտ Քիմի Շմիդտը | Unbreakable Kimmy Schmidt | Նա ինքը | |
2016 | Լաք՝ մազերի համար | Hairspray Live! | Ռոբ Բարքեր | Հեռուստատեսային ֆիլմ |
2017 | Քոլեջի ընկերները | Friends from College | բժիշկ Ֆելիքս Ֆորցենհայմ | 5 եթերաշրջան |
2017 | Ամերիկյան սարսափ պատմությունը | American Horror Story | Հարիսոն Ուիլթոն, Թեքս Ուոթսոն | 6 եթերաշրջան |
2018 | Ռու Պոլի արքայական մրցավազզքը | RuPaul’s Drag Race | Նա ինքը | |
2018 | Ամերիկյան սարսափ պատմություն | American Horror Story | Մաթ Հաթթեր | 5 եթերաշրջան |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ասոցիացիա | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | «Էմմի» ամենօրյա մրցանակ | Ամենալավ առաջատար խաղի ցուցադրում | Billy on the Street | Առաջադրված |
2015 | Ամենալավ ժամանակի «Էմմի» մրցանակ | Լավագույն կարճ ձևաչափ ունեցող զվարճալի ծրագիր | Billy on the Street | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kensky, Eitan (14 марта 2013). «Billy Eichner Is the Funniest Man on the Internet». The Jewish Daily Forward (անգլերեն).
- ↑ «Billy Eichner». IMDb. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ 3,0 3,1 «Billy Eichner» (անգլերեն). TVGuide.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ @ShowPatrol, Curt Wagner,. «Robin Lord Taylor walks the walk as Penguin in 'Gotham'». RedEye Chicago (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Calhoun, Ada (2005 թ․ մայիսի 15). «Hey Gang, Let's Put On a Twisted Talk Show». The New York Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Team Coco Heads To The Superbowl!». TeamCoco (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Watch What Happens Live Photos | Martha Plimpton and Billy Eichner». 2013 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «LaToya Jackson '90210' | The Wendy Williams Show». 2014 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Billy Eichner • UCB Comedy». 2010 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Staff, Variety (2017 թ․ հուլիսի 13). «Emmys 2017: Full List of Nominations». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «'American Horror Story': Billy Eichner Cast in Season 7». EW.com (անգլերեն). 2017 թ․ մարտի 28. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Seth Rogen, Billy Eichner in Talks to Voice Timon and Pumbaa in New 'Lion King'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլի Այքներ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 18 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Սցենարիստներ այբբենական կարգով