Բիլի Փորթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլի Փորթեր
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 21, 1969(1969-09-21)[1] (54 տարեկան)
Ծննդավայր՝Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝երգիչ, դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0692039
billyporter.com

Բիլի Փորթեր (անգլ.՝ Billy Porter, սեպտեմբերի 21, 1969(1969-09-21)[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, երգիչ և դրամատուրգ։ «Թոնի», «Գրեմմի» և «Էմմի» մրցանակների դափնեկիր, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի հավակնորդ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլի Փորթերը ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 21-ին Փենսիլվանիայի Փիթսբուրգում քաղաքում, Ուիլյամ Փորթերի և Քլորինդա Փորթերի ընտանիքում[3][4]։ Նա ունի քույր՝ ՄերիՄարթա Ֆորդ Դյենգը[4][5][6]։ Նրա հայրը թողել է ընտանիքը, երբ Փորթերը եղել է մեկուկես տարեկան, ինչից հետո նրա մայրը կրկին ամուսնացել է[7]։ Փորթերը լքել է տունը 17 տարեկան հասակում, խորթ հոր կողմից բռնության պատճառով[3]։ Նա ավարտել է Կարնեգի Մելոն համալսարանին կից գեղարվեստի քոլեջը, որտեղ ստացել է բակալավրի աստիճան[8], ինչպես նաև սովորել է սցենարային վարպետություն Լոս Անջելեսի Կալիֆոռնյայի համալսարանում[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորթերը կարիերան սկսել է թատերական բեմում՝ հայտնվելով այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են «Տիկին Սայգոնը», «Հինգ տղա՝ Մո անունով», «Բրիոլին» և «Վենետիկի վաճառականը»[10][11]։ Փոքր դերեր է ունեցել «Ոչ բոլորի նման», «Առաջին կանանց ակումբ», «Պրակտիկանտ» «Կոտրված սրտերի ակումբ։ Ռոմանտիկ կատակերգություն» ֆիլմերում, ինչպես նաև մասնակցել է «Անաստասիա» մուլտֆիլմի հնչյունավորմանը[12][13][14][15]։

2018 թվականից սկսած Փերթերը նկարահանվել է FX հեռուստաալիքի թողարկած «Դիրք» հեռուստասերիալում[16][17]։ Դերը նրան բերել է «Էմմի» մրցանակը՝ դրանով նրան դարձնելով առաջին սևամորթ բացահայտ գեյ դերասան, որը գլխավոր անվանակարգում հաղթել է «Էմմի» մրցանակը[18], ինչպես նաև «Ոսկե գլոբուս», «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» անվանակարգերը և հեռուստատեսային քննադատների ասոցիացիան[19]։ 2018 թվականին նաև հայտնվել է «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի ութերորդ եթերաշրջանում՝ «Ապոկալիպսիս» անվանումով[20]։

2020 թվականին Փորթերը նկարահանվել է Միգել Արտետայի «Գլամուրային բոսեր» կատակերգությունում[21]։ Նրա ապագա նախագծերի թվում են ռեժիսոր Քեյ Քենոնի «Մոխրոտիկ» ֆիլմում, որտեղ նա կատարելու է կնքամայր փերիի դերը[22][23], ինչպես նաև «Մթնշաղի գոտի» սերիալի երկրորդ եթերաշրջանում[24]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորթերը 2019 թվականին Նյու Յորքի փրայդ-շքերթի ժամանակ

Փորթերը բացահայտ գեյ է[3]։ 2017 թվականի հունվարի 14-ին ամուսնացել է իր գործընկեր Ադամ Սմիթի հետ 8 տարվա հարաբերություններից հետո[4][25]։

Փորթերը քրիստոնյա է[26]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Billy Porter (1997)
  • At the Corner of Broadway + Soul (2005)
  • Billy’s Back on Broadway (2014)
  • Billy Porter Presents the Soul of Richard Rodgers (2017)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Show Me» / «What Iz Time» (1997)
  • «Awaiting You» / «Time (Live)» (2005)
  • «Edelweiss» (2017)
  • «Love Yourself» (2019)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 3,2 Kirkland, Justin (2019 թ․ հունիսի 9). «Billy Porter on 'Pose', His 30-Year Career, and Creating LGBTQ History». Esquire (ամերիկյան անգլերեն).
  4. 4,0 4,1 4,2 «Billy Porter, Adam Smith». The New York Times (անգլերեն). 2017 թ․ հունվարի 15.
  5. «Celebrating Billy Porter». New Pittsburgh Courier (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  6. Petrarca, Emilia (2019 թ․ մայիսի 1). «The Realness of Billy Porter». The Cut (ամերիկյան անգլերեն).
  7. Porter, Billy (2018 թ․ հոկտեմբերի 31). «Pose Star Billy Porter Reveals Past Sexual Abuse in Searing Op-Ed (Exclusive)». Out (ամերիկյան անգլերեն).
  8. «Billy Porter Returns». cmu.edu (անգլերեն).
  9. Porter, Billy (2017 թ․ նոյեմբերի 21). «Billy Porter: The First Time I Refused to Keep Playing a Stereotype». The New York Times.
  10. Jones, Kenneth (2004 թ․ օգոստոսի 4). «Norm Lewis and Billy Porter Woo Dreamgirls, Including Frenchie Davis, in Pittsburgh Aug. 10-22». Playbill (ամերիկյան անգլերեն).
  11. «Billy Porter». Lortel Archives (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  12. Rooney, David (2005 թ․ մարտի 6). «Ghetto Superstar: The Man That I Am». Variety (ամերիկյան անգլերեն).
  13. Sandman, Jenny (2005 թ․ մարտի 15). «Ghetto Superstar, a CurtainUp review». CurtainUp (ամերիկյան անգլերեն).
  14. Murray, Matthew (2005 թ․ մարտի 5). «Ghetto Superstar (The Man That I Am)». Talkin'Broadway (ամերիկյան անգլերեն).
  15. Gans, Andrew (2006 թ․ հունվարի 24). «GLAAD Media Awards Nominees Include I Am My Own Wife, Color Purple and Ghetto Superstar». Playbill (ամերիկյան անգլերեն).
  16. Baldwin, Kristen (2018 թ․ մայիսի 22). «Pose review: The FX series is the Fame reboot TV need». Entertainment Weekly (ամերիկյան անգլերեն).
  17. Fienberg, Daniel (2018 թ․ մայիսի 22). «'Pose': TV Review». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն).
  18. Ramos, Dino-Ray (2019 թ․ սեպտեմբերի 22). «Billy Porter Wins Emmy For Best Lead Actor in a Drama, Makes History». Deadline (ամերիկյան անգլերեն).
  19. Dommu, Rose (2018 թ․ դեկտեմբերի 6). «Billy Porter Reacts to His Best Actor Golden Globe Nomination». Out (ամերիկյան անգլերեն).
  20. King, Eric (2018 թ․ օգոստոսի 2). «Tony Winner Billy Porter Will Appear in Season Eight of American Horror Story». Broadway (ամերիկյան անգլերեն).
  21. Kroll, Justin (2018 թ․ հոկտեմբերի 18). «Tiffany Haddish's 'Limited Partners' Rounds Out Cast (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն).
  22. Galuppo, Mia (2019 թ․ հոկտեմբերի 10). «Billy Porter in Talks to Join Sony's 'Cinderella' (Exclusive)». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն).
  23. Goldsmith, Jill (2019 թ․ հոկտեմբերի 12). «Billy Porter Confirms Role In Sony's 'Cinderella' Adaptation». Deadline (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  24. Baysinger, Tim (2020 թ․ հունվարի 12). «Billy Porter, Joel McHale and Tony Hale Among 14 Cast in 'Twilight Zone'». TheWrap (ամերիկյան անգլերեն).
  25. Nelson, Jeff (2017 թ․ հունվարի 18). «Billy Porter: Husband Adam Smith 'Was the One That Got Away' Before Reconnecting and Marrying». People.
  26. Wong, Curtis M (2014 թ․ հոկտեմբերի 3). «Billy Porter's 'While I Yet Live' Explores Actor-Playwright's Journey As A Black, Gay Christian». HuffPost (ամերիկյան անգլերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլի Փորթեր» հոդվածին։