Բիլալ Հասանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիլալ Հասանի
Bilal hassani NRJ Reims 79785.jpg
Բնօրինակ անունֆր.՝ Bilal Hassani
Ծնվել էսեպտեմբերի 9, 1999(1999-09-09) (19 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ և յություբեր
ԼեյբլLow Wood
Կայքyoutube.com/user/bigiling

Բիլալ Հասանի (ֆր.՝ Bilal Hassani, սեպտեմբերի 9, 1999(1999-09-09), Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի երգիչ և YouTube բլոգեր[1][2]: Նա «Roi» երգով Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացնելու է Ֆրանսիան՝ «Destination Eurovision»-ի ֆինալային փուլում 200 միավոր գրանցելով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլալ Հասանին ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին, Փարիզում: Նրա մայրը ֆրանսուհի է, իսկ հայրը՝ Սինգապուրում ապրող մարոկկացի, ով արմատներով Կասաբլանկայից է: Ունի ավագ եղբայր՝ Տահան, ով ծնվել է 1995 թվականին:

2017 թվականին գրականության ոլորտում ստացել է բակալավրի աստիճան:

Ճանապարհ դեպի Եվրատեսիլ: Destination Eurovision[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին տղան մասնակցում է «The Voice Kids» ֆրանսիական երաժշտական հեռուստահաղորդմանը, կատարելով երգը նա հայտնվում է հայտնի երգիչ և կոմպոզիտոր Պատրիկ Ֆիորիի թիմում: Սակայն, բաթլների փուլում երիտասարդ արտիստը լքում է ծրագիրը:

2018 թվականի դեկտեմբերին France 2 հեռուստաալիքը հայտարարեց «Destination Eurovision» համազգային ընտրության մասնակիցներին, որտեղ նաև նշված էր Բիլալ Հասանիի անունը: Դեկտեմբերի 20-ին ներկայացվեց մրցույթային «Roi» («Արքա») երգից հատված: Այն գրվել է Լիսաբոնում անցկացված «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Ֆրանսիան «Mercy» երգը ներկայացրած Madame Monsieur դուետի կողմից: 2019 թվականի հունվարի 4-ից «Roi» երգը հասանելի է բոլոր երաժշտական հարթակներում: Lyrics Video-ն ունի գրեթե 5մլն դիտում: Հունվարի 12-ին Բիլալ անցավ համազգային ընտրության առաջին կիսաեզրափակիչը՝ ժյուրիի կողմից տրվող 60-ից 58 միավորով, իսկ հանդիսատեսի կողմից՝ 57 միավոր (Լավագույն արդյունքը երկու կիսաեզրափակիչների համար):

Հունվարի 26-ին Բիլալը ներկայացավ «Destination Eurovision» եզրափակիչ փուլին, արդյունքում գրավելով ութից առաջին հորիզոնականը՝ հավաքելով 50 միավոր ժյուրիից և 150՝ հանդիսատեսներից:

Նա պետք է ներկայացնի Ֆրանսիան՝ Եվրատեսիլ 2019-ի եզրափակիչ փուլում, որը տեղի է ունենալու Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում՝ մայիսի 18-ին[3]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թվական Չարթերում զբաղեցրած հորիզոնական Ալբոմ
FRA
[4]
"Wanna Be" 2016 Ոչ ալբոմային սինգլեր
"Follow Me" 2017
"House Down"
"Shadows" 2018
"Heaven With You"
(with Anton Wick)
"Hot City"
(with Leon Markcus )
"Mash Up"
(Copines x Tout oublier)
"Roi" 2019 45
«—» նշանակում է, որ երգը հորիզոնական չի զբաղեցրել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Voice Kids : Bilal Hassani adoré par Janet Jackson et Amel Bent» (French)։ www.purepeople.com։ Վերցված է 26 January 2019 
  2. «Bilal Hassani candidat de la France à l'Eurovision ? Le youtubeur confirmé à Destination Eurovision» (French)։ purebreak.com։ Վերցված է 26 January 2019 
  3. https://eurovoix.com/2019/01/26/france-bilal-hassani-to-eurovision-2019/
  4. «lescharts.com - Discographie Bilal Hassani»։ French Charts Portal։ Hung Medien։ Վերցված է 30 January 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Madame Monsieur
- Mercy
Ֆրանսիան Եվրատեսիլ երգի մրցույթում
2019
Հաջորդող՝
'