Բիզոնների որս

Ներքին հարթավայրերում բիզոնների նախնական տարածվածությունը

Բիզոնների որս, ամերիկյան բիզոնի (որը նաև հայտնի է որպես ամերիկյան բիզոն) որսորդություն, Հյուսիսային Ամերիկայի Ներքին հարթավայրերի ընդարձակ խոտհարքներում բնակվող հարթավայրային հնդկացի ժողովուրդների տնտեսության և հասարակության հիմնական գործունեություն, որը շարունակվել է 19-րդ դարի վերջին Միացյալ Նահանգների դեպի Արևմուտք ընդլայնումից հետո մինչև կենդանու գրեթե անհետացումը։
Բիզոնների որսը կարևոր հոգևոր սովորույթ և նյութական աղբյուր է եղել հնդկացի ցեղերի համար, հատկապես 16-19-րդ դարերում Եվրոպայից ձիու ներմուծումից հետո, երբ տեղաբնիկները սկսել են կիրառել որսորդության նոր մեթոդներ։ Բիզոնների տեսակի կտրուկ անկումը պայմանավորվել է բնական ռեսուրսների շահագործման, շրջակա միջավայրի բնականոն պայմանների կորստով[Ն 1], ինչպես նաև հակամարտության ժամանակ գաղութաբնակների կառավարությունների վարած՝ բնիկ ժողովուրդների սննդի աղբյուրը ոչնչացնելու միտումնավոր քաղաքականության դեպքերով։
Նախապատմական և բնիկ որսորդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկաներում մարդկանց ժամանումից շատ առաջ բիզոնների որսով են զբաղվել Եվրասիայի հնագույն մարդիկ, ինչպես օրինակ՝ նեանդերթալցիները[1]: Բիզոնների որսը Հյուսիսային Ամերիկայում սկսվել է դեպի այդ տարածաշրջան մարդկանց առաջին ժամանումից կարճ ժամանակ անց։
Հյուսիսային Օկլահոմայի Ջեյք Բլաֆ հնավայրում, Քլովիս մշակույթի գտածո սայրերը կապվում են բազմաթիվ ոսկորների հետ, որոնք վերագրվում են անհետացած բիզոնների Bison antiquus տեսակին, որն առնվազն 22 առանձնյակից բաղկացած բիզոնների հոտ է եղել, որը թվագրվում է մոտ մեզանից 12,838 տարի առաջ (մ.թ.ա. 10,888): Գտածոների վրա նստվածքի առաջացումից առաջ վայրը սեզոնային հեղեղատով (իսպաներեն՝ arroyo, արոյո, չորացած ջրհոսք) ձևավորված զառիթափ է եղել, որը ծառայել է որպես փակուղի բիզոնների համարː Ինչը ենթադրում է, որ Քլովիս ժամանակների որսորդները բիզոնների հոտը քշել են արոյոյի մեջ, նախքան նրանց սպանելը, ինչը հաստատում է Ֆոլսոմի՝ ավելի ուշ շրջանի մշակույթում բիզոններ որսալու մարտավարության շարունակականությունը[2] ː


Բնիկ ամերիկացիների հարթավայրերում բիզոնների որս
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկոլոգիա, տարածում, մարդկանց հետ փոխազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից ամերիկյան բիզոնը բաժանված է երկու ենթատեսակի՝ անտառային բիզոն, որը բնակվում է ներկայիս Կանադայի բորեալ անտառներում, և հարթավայրային բիզոն, որը բնակվում է Կանադայից մինչև Մեքսիկա տարածվող տափաստաններում։ Հարթավայրերի ենթատեսակները դարձել են Հյուսիսային Ամերիկայի տափաստաններում գերիշխող կենդանիներ, որտեղ բիզոնները հիմնարար տեսակներ են եղել, որոնց դիպչելը կամ վնասելն այնպիսի ուժեղ ազդեցություն են ունեցել, որ բացասաբար է ազդել Մեծ հարթավայրերի էկոլոգիայի վրա նույնքան սաստիկ, որքան պարբերական տափաստանային հրդեհները, և որը կարևոր նշանակություն է ունեցել Մեծ հարթավայրերի շատ բնիկ ժողովուրդների գոյատևման համար։ Եգիպտացորեն աճեցնող գյուղի բնակիչների համար բիզոնները սննդի երկրորդ արժեքավոր աղբյուրն են եղել։
Այնուամենայնիվ, որոշակի վեճեր կան նրանց փոխադարձ ազդեցության շուրջ։ Դրան է անդրադարել Չարլզ Ս. Մաննը մինչկոլումբոսյան Ամերիկայի մասին 1491 թվականին գրած «1491. Նախակոլումբոսյան Ամերիկաների նոր բացահայտումներ» գրքում[4].
| Էռնանդո դե Սոտոյի արշավախումբը 16-րդ դարի սկզբին չորս տարի շարունակ դեգերել է Հարավարևելյան տարածաշրջանով և տեսել է մարդկանց բազմություն, բայց, ըստ երևույթին, չի տեսել ոչ մի բիզոն։ - «1491. Նախակոլումբոսյան Ամերիկաների նոր բացահայտումներ», էջ 367 |
Մաննը քննարկել է այն տեսության ապացույցները, որ բնիկ ամերիկացիները ոչ միայն ստեղծել են (կրակի ընտրովի օգտագործման միջոցով) բիզոնի իդեալական բնակավայր հանդիսացող մեծ խոտհարքներ, այլև կարգավորել են բիզոնների պոպուլյացիան։ Ըստ այդ տեսության՝ միայն 16-րդ դարից հետո են բիզոնների հոտերը վայրիորեն բազմացել, երբ մարդկային սկզբնական պոպուլյացիան սկսել է ավերվել՝ ալիք առ ալիք տարածվող համաճարակներից (եվրոպացիների հիվանդություններից)։ Այս տեսանկյունից, հորիզոններով ձգվող բիզոնների ծով դարձած հոտերիը էկոլոգիական անհավասարակշռվածության ախտանիշ են եղել, որը հնարավոր էր դարձել տասնամյակներ շարունակ միջինից առատ տեղումների հետևանքով։
Արևելյան ափի սավաննաներ մոտավորապես 1550–1600 թվականներին բիզոնների ժամանման այլ ապացույցներից է այն վայրերի բացակայությունը, որոնք հարավարևելյան տեղաբնիկները բիզոնի անուններ կտային[5][6] ː Բիզոնները Երկրի վրա ամենամեծ վայրի կաթնասունների տեսակներից են եղել[7]:
Կրոնական ծեսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոնը մեծ դեր է կատարել ամերիկացի բնիկների բիզոնների որսի գործում։ Հարթավայրային ցեղերը սովորաբար կարծել են, որ հաջող որսորդության համար անհրաժեշտ են որոշակի ծեսեր։ Օմահա ցեղը ստիպված է եղել չորքոտանի մոտենալ հոտին։ Յուրաքանչյուր անգամ կանգ առնելիս որսորդության առաջնորդներն ու ղեկավարը նստել են, ծխել և աղոթքներ արել հաջողության համար[8] ː Փավնի ցեղը մաքրագործման՝ Մեծ Լվացման արարողությունն է կատարել ցեղային ամառային յուրաքանչյուր որսից առաջ՝ բիզոններին չվախեցնելու համար[9] ː
Հարթավայրային ցեղերի համար բիզոնն ամենասուրբ կենդանիներից մեկն է, և նրանք պետք է նրան հարգանքով վերաբերվեին։ Որսի պատրաստվելիս նրանք աղոթքներ են հղել նրան։ Որսի ժամանակ անհաջողությունները կարող էին վերագրվել վատ կատարված ծեսերին[10] ː
Ծուղակում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիերի հայտնվելուց առաջ բիզոնների որսի համար հոտը քշել են քարերից և ուռենու ճյուղերից պատրաստված տարածք (այնտեղ բերող ուղղություններով) և փակել այնտեղ, որն անվանել են բիզոնի ծուղակ, ապա մորթել են կամ ժայռերի վրայով նետելով սպանել, ինչն անվնանել են բիզոնի ցատկ։ Թե՛ ծուղակի, թե՛ ցատկի հնագիտական վայրեր հանդիպել են ԱՄՆ-ի և Կանադայի մի քանի հնավայրերում:
- Բիզոնի կամ բուֆֆալոյի ցատկ
Ցատկի դեպքում մարդկանց մեծ խմբերը մի քանի մղոն քշել են կենդանիներին՝ ստիպելով նրանց խուճապային փախուստի ժամանակ հրմշտոցի մեջ ընկնել, ինչի հետևանքով հոտը գլորել են ժայռն ի վար։
Բիզոնների ցատկերի մասին ամենավաղ վկայությունները թվագրվում են մոտ 1400 թվականին։
Ոչ ձիավոր բնիկ ամերիկացիների մի քանի խմբեր երբեմն կրակ են օգտագործել՝ բիզոնների ամբողջ նախիրը ժայռերի կողմն ուղղորդելու համար, երբեմն սպանելով շատ ավելի շատ բիզոն, քան կարող էին օգտագործել։
Քրոու ցեղի (Crow Nation) պատմիչը ներկայացրել է բիզոններ որսալու մի քանի եղանակներ[12] ː Երգերի, ծխածածկի, քարերով արգելապատնեշների (երկնքից անապատում օդապարուկների նմանվող) և ձեռքում բիզոնի հետևի զույգ ոտքերը մատնացույց անող շամանի օգնությամբ քրոուները բազմաթիվ բիզոնների են ժայռի կողմը քշել։ Հաջողակ որս է համարվել 700 բիզոնը[13]:
- Հոտն անանսնանոց քշելը
Ամառվա ամենաշոգ օրերին (dog days) Բլեքֆութ ճամբարի կանայք թրավայլից[Ն 3][14] կոր ցանկապատ են պատրաստել՝ իրար կապված, առջևի մասը դեպի վերև։ Վազորդները որսին քշել են դեպի վանդակապատը, որտեղ տեգերով, ինչպես նաև աղեղներով ու նետերով զինված որսորդներ են սպասել[15] ː
- Մարդիկ շրջապատում են հոտը
Հենրի Քելսին (մորթեղենի վաճառական) նկարագրել է 1691 թվականին հյուսիսային հարթավայրերում տեղի ունեցած որսը։ «Սկզբում ցեղը շրջապատեց հոտը։ Ապա նրանք հավաքվեցին մի փոքր շրջապատման մեջ՝ «գազանին» պահելով կենտրոնում[16] ː Որսորդները սպանեցին որքան հնարավոր էր շատերին, նախքան կենդանիները կճեղքեին մարդկային օղակը»։
- Միայնակ բիզոնին հալածելը
Ըստ Ռասել Մինսի՝ բիզոններ որսալու համար կիրառվել է կոյոտների մեթոդը։ Կոյոտները երբեմն բիզոնին կտրում են հոտից և շրջանագծով հետապնդում նրան, մինչև կենդանին ուշաթափվում է կամ ուժազրկված հանձնվում է[17] ː
- Սառույցի վրա հալածելը
Ձմռանը ճամբարի ղեկավարը որսը հալածել է դեպի սառույց, որտեղ բիզոնի ընթացքը կոտրվելու էր, ու ավելի հեշտ էր լինում սպանել որսորդական զենքերով։
- Բիզոնին սառույցի տակ քշելը

Ձմռան վերջում հիդացա ցեղը, որը Միսսուրի գետի շրջանում էր բնակվում, բիզոններին դեպի սառցակալած գետի ամենաբարակ սառուցի մասն է հալածել։ Սառույցի ճաքելուց և կենդանին ջրի մեջ ընկնելուց հետո հոսանքն ի վար քշվելով ավելի հաստ սառույցի տակ կարող էր անցնելː Եվ գետի հոսանքը խեղդված կենդանիների սառած մարմինը դուրս բերելու դեպքում, մարդիկ սկսել են լեշը ափ հանելու ջանքեր գործադրել[18] ː
Չնայած բուն իմաստով որս չի եղել սա, բայց մոտակա մանդան ցեղը բիզոններին բռնելիս կարող էր խեղդվել, երբ սառույցը կոտրվում էր։ Մի առևտրական նկատել է, թե ինչպես երիտասարդ տղամարդիկ «հոսընթաց սառույցից սառույց էին ցատկում, հաճախ ընկնում դրանց միջև, ցած սուզվում, մեկ ուրիշ տեղ ջրից դուրս ցատկում և ամուր կառչում շատ սայթաքուն ձնափաթիլներին»` նախքան լեշը ցամաք հասցնելը»[19]:
Մորթի մեթոդներ և ստացված արդյունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլորադոյի Օլսեն-Չաբաք հնագիտական տարածքը, որտեղ բիզոնների նախիրները դեպի ժայռ են քշվել, բացահայտում է որոշ տեխնիկա, որոնք կարող են լայնորեն տեղ գտած լինել կամ ոչ: Ըստ այդ մեթոդի՝ մեջքը մաշկահանվել է՝ մակերեսի տակ գտնվող նուրբ մսին հասնելու համար, որը հայտնի է որպես «hatched area» - պտղի հատված։ Պտղի հատվածը հեռացնելուց հետո կտրվել են առջևի ոտքերը, ինչպես նաև ուսի թիակները։ Որից հետո առանձնացվել է կուզի միսը (անտառային բիզոնի մոտ), ինչպես նաև կողոսկրերի միսը և բիզոնի ներքին օրգանները։ Ամեն ինչ բացելուց հետո ողնաշարն է կտրվել, իսկ կոնքն ու հետևի ոտքերը հեռացվել են։ Վերջապես, պարանոցն ու գլուխն են հանվել որպես մեկ ամբողջություն։ Սա թույլ տվել, որ կոշտ միսը չորացվի և դրանից պեմիկան պատրաստվի։
Ըստ Կաստանեդայի հավաստման՝ բնիկների կանայք մորթել են բիզոններին կարճ փայտին ամրացված կայծքարով։ Նրան զարմացրել է, թե որքան արագ են նրանք կատարել գործը։ Հեղուկ արյունը լցվել է դատարկ աղիքների մեջ, որոնք նրանք կրել են պարանոցի շուրջը[20] ː
Յուրաքանչյուր կենդանուց ստացվել է 200-400 ֆունտ (91-181 կգ) միս[10]։
Ձիերի ներմուծում և որսորդական դինամիկայի փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
◆ սև գիծը սահմանում է բիզոնի տարածվածությունը
◆ դեղին հատվածը նշանակում է մարգագետնային բնակչության մշակութային տարածքը
◆ կանաչ սլաքները ցուց են տալիս ձիերի տարածումը
Իսպանացիներից վերցված ձիերը 1700-ականների սկզբին լավ ընդունելություն են գտել քոչվոր որսորդական մշակույթներում, և Մեծ հարթավայրերից արևելք բնակվող բնիկ խմբերը տեղափոխվել են արևմուտք՝ բիզոնների ավելի մեծ պոպուլյացիան որսալու համար։ Միջցեղային պատերազմները շայեն ցեղին ստիպել են հրաժարվել Բիստերֆելդտ գյուղի իրենց եգիպտացորենի դաշտերից և, ի վերջո, անցնել Միսսուրիից արևմուտք և դառնալ հայտնի ձիավարելով բիզոններ որսորդներ[21] ː Բիզոններին իրենց համար օգտագործելուց բացի՝ այս բնիկ խմբերը նաև միս ու հագուստ են փոխանակել գյուղական ցեղերի հետ[22] ː
Լավ հեծյալը կարող էր հեշտությամբ նիզակահարել կամ կրակել բավականաչափ բիզոնների՝ իր ցեղն ու ընտանիքը կերակրելու համար, քանի դեռ մոտակայքում նախիր կար։ Բիզոնից ստանում էին միս, կաշի և ջլեր աղեղների համար։
Արագավազ որսորդական ձիուն սովորաբար խնայել են և որսից հետո որսորդը բեռնակիր ձիու վրա է նստել[23] ː Որսորդները, որոնք քիչ ձիեր ունեին, լեռան կողքով վազել են դեպի որսորդական տարածքներ[24] ː Ժամանակ առ ժամանակ պատահարներ են տեղի ունեցել թե՛ հեծյալի, թե՛ ձիու հետ, երբեմն մահացու ելքով[8][25][26] ː
Վեճերից խուսափելու համար յուրաքանչյուր որսորդ ունեցել է իր յուրահատուկ նշումով նետերը[27][28][29] ː Լակոտա ցեղի որսորդ Արջի մռութը կարող էր ճանաչել իր նետերը հավալուսնի փետուրից պատրաստված երեք «նետերի թևերից» մեկով[30] ː Կաստանեդան նկարագրել է, թե ինչպես են նետը բիզոնին ուղիղ խոցել[31] ː
Փաունիները մրցույթներ են անցկացրել, թե քանի բիզոն է հնարավոր սպանել ընդամենը մեկ նետաձգությամբ։ Լավագույն արդյունքը երեքն է եղել[32] ː Նախընտրելի է եղել, որ նետը խրված լինի կենդանու մամնի մեջ խրված, որը ամենամահացուն է։ Այդպես, յուրաքանչյուր ցատկի և շարժման հետ նետն ավելի շատ վնաս կպատճառվեր կենդանուն[33] ː Մի ոչ բնիկ ճանապարհորդ վկայել է, որ որսորդները բիզոնը կտրատել և միսը ձիու վրա են տեղավորել 15 րոպեից էլ քիչ ժամանակում[34] ː
Երբ բիզոնները հեռացել և որսը անհնար էր դարձել, սկսել է սովըː Սովի դժվարին փորձառությունն իր տեղն է գտել պատմություններում և առասպելներում։ Կայովաների մասին ժողովրդական հեքիաթը սկսվում է հետևյալ խոսթերով. «Կայովա ժողովրդին մի անգամ սով էր պատել ...»[35], «Մարդիկ առանց սննդի էին մնացել, և ոչ մի որսի միս չէր կարելի գտնել ...» հաստատում է օմահաների առասպելը[36] ː Մի մորթեղենի վաճառական նշել է, որ 1804 թվականին որոշ սիու ցեղի բնակիչներ մսի պակաս ունեին[37] ː 1836 թվականին սովամահ յանկտոնայները տեղափոխվել են Ֆորտ Քլարկ[38] ː
| Բիզոն որսացող հնդկացիներ նկարիչ՝ Կառլ Բոդմեր |
Լակոտա ցեղի առաջնորդ՝ Ամերիկյան ձիու ձմեռային հաշվապահությունը (1817–1818)[Ն 4] | Բուֆալոյի որս[Ն 5] նկարիչ՝ Ալֆրեդ Ջեյքոբ Միլլեր (1858-1860) |
բիզոնի որս գայլի մաշկի դիմակի տակ[Ն 6] (1832-1833) |
Հոտի նվազման ազդեցությունը ցեղերի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարթավայրերի ժողովուրդների հարաբերությունները մեծապես կախված են եղել նույն սննդի աղբյուրից. «Նրանք ... միմյանց թշնամիներ էին»[40] ː Բիզոններին որսալու արդյունքում բազմաթիվ ցեղեր կորցրել են իրենց տարածքները: Անուղղակիորեն այն հաճախ խանգարել է ցեղային կյանքի ռիթմին, առաջացրել տնտեսական կորուստներ ու դժվարություններ, ինչպես նաև վնասել ցեղային ինքնավարությանը։ Քանի դեռ բիզոնների որսը շարունակվել է, ամենուրեք մղվել են միջցեղային պատերազմներ[41][42] ː
Հողի կորուստ և որսորդական տարածքների շուրջ վեճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Որսորդական հարուստ տարածքներից հարկադրաբար հեռացած ցեղերը ստիպված սկսել են իրենց բախտը փորձել բիզոններով հարուստ բնակավայրերի մոտակայքում։ Փոքր ցեղերի համար դժվար է եղել նույնիսկ դա անելը։ 1850-ական և 1860-ական թվականներին տեղի ունեցած հարձակումների պատճառով Վերին Միսսուրիի գյուղերը «հազիվ թե համարձակվեին գնալ հարթավայրեր՝ բիզոններ որսալու»[43]: Սիուները շարունակել են մնալ Արիկարա գյուղերի մոտակայքում «և հեռացնել բիզոններին, որպեսզի կարողանային միս և կաշի վաճառել Արիկարայի բնակիչներին»[44]:
Կիովաները վաղ պատմություն ունեն ներկայիս Մոնտանայի և Հարավային Դակոտայի որոշ մասերում: Այստեղ նրանք կռվել են շայենների դեմ, «ովքեր մարտահրավեր նետեցին բիզոններ որսալու նրանց իրավունքին»[45]: Ավելի ուշ, կիովաները կոմանչների հետ միասին տեղաշարժվել են դեպի հարավ, երբ «լակոտաները (տետոն սիու) վռնդեցին նրանց Սև բլուրների տարածքից»[46]:
Ներկայիս Մոնտանայում ավելի լավ զինված սևաոտները կուտենահա, տափակագլուխ (Ֆլեթհիդ) և շոշոնե ցեղերին դուրս են մղել հարթավայրերից[47]ː 19-րդ դարի սկզբին նրանք գրավել են բիզոնների արեալը, որն ամբողջությամբ Ժայռոտ լեռներում էր, և պայքարել են բոլոր նրանց դեմ, ում համարել են ներխուժողներ։ Մայրցամաքային բաժանարար գծից արևմուտք գտնվող ավելի քիչ ցեղային ժողովուրդները չեն համակերպվել դրա հետ։ Նրանց նախնիները որս էին արել Մեծ հարթավայրերում, և նրանք պետք է շարունակեին այդ ավանդույթն ամեն գնով։
| Երբ մենք գնում ենք բիզոն որսի, մենք նաև պատրաստվում ենք պատերազմի Պիկանների [Պիկան սևաոտների] և նրանց դաշնակիցների հետ[48]: - Տափակագլուխ ցեղի առաջնորդ |
Կուտենահաներից մեկը բիզոնների օրոք ցեղային որսի մասին հետևյալ նկարագրությունն է տվել. «Լեռներով անցան նրանք դաշտավայր, բայց վախենում էին պիեգաններից»[49] ː
1866 թվականին պենդ դ'օրեյները (կալիսպե ինքնանվանումով) արևմուտքից շարժվել են դեպի Ժայռոտ լեռներ, բայց հարթավայր մտնելիս տեղի ցեղերի հարձակման են ենթարկվել։ Նրանցից 21-ը զոհվել է։ Պարտված որսորդական խումբը վերադարձել է «սարսափելի վիճակում» և «գրեթե քաղցած»[50] ː Հաճախ հարձակվողները փորձել են մարտի ժամանակ գրավել չորացրած միս, սարքավորումներ և ձիեր[51][52] ː Ասպատակություններից հետո ձիերի պակասը որսորդության ժամանակ բավարար քանակությամբ միս ապահովելու հնարավորությունները դժվարացրել են։ 1860 թվականին «պոնկա» ցեղը կորցրել է 100 ձի[53], իսկ 1861 թվականին ասպատակություններից մեկի ժամանակ «մանդան» և «հիդացա» ցեղերից թշնամին տարել է 175 ձի[54] ː

Բիզոն որսացող ցեղերի միջև հակամարտությունները հասել են ասպատակություններից մինչև կոտորածների (1820-1821)[56][57] ː Այդ իրադարձություններից հետո ճամբարները մնացել են առանց առաջնորդների։ Մարտի ընթացքում թիփիները (վրան) և մորթիները հավանաբար կտոր-կտոր են արվել, իսկ թիփիի հենաձողերը՝ կոտրել են[56][58] ː
Բիզոնների կազմակերպված որսը և ճամբարների տեղաշարժումն այդպիսով կասեցրել է հակառակորդ կողմը[59] և գյուղերը ստիպված լքել են իրենց տները։

Սիու ցեղը 18-րդ դարի վերջին քառորդում այրել է Մանդան ցեղի Նուպտադի գյուղը[63] ː Մանդանի, Հիդացայի և Արիկարայի մյուս գյուղերը, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել են հարձակումների ժամանակ, երկու Հիդացա գյուղերն են՝ 1834 թվականին[64], Միտուտանկան՝ 1839 թվականի հունվարի 9-ին[65] և Լայք-ա-Ֆիշհուկ գյուղը՝ 1862 թվականին[66] ː Երեք ցեղերը պարբերաբար օգնություն են խնդրել ԱՄՆ բանակից այնքան, մինչև տարածքում միջցեղային պատերազմի ավարտը[67] ː
1824 թվականին անակնկալ հարձակման ժամանակ սպանվել են Դաշնության կողմից ճանաչված երկու Պոնկա ցեղերի (Նեբրասկայի և Օկլահոմայի) 30 հնդկացիներից 18-ը, «ներառյալ հայտնի Ծխագործը»[68] ː Միամգամից փոքր ցեղը մնացել է առանց որևէ փորձառու առաջնորդի։ 1859 թվականին պոնկաները կորցրել են երկու ցեղապետ, երբ թշնամիների միացյալ խումբը հարձակվել էր որսորդական ճամբարի վրա[69] ː
1843 թվականին Փավնի ցեղի գյուղի կեսը հրդեհվել էր (Ճակատամարտ Կապույտ վերարկուի գյուղում) լայնածավալ հարձակման ժամանակ, իսկ Փավնիներն այն երբեք չեն վերականգնել։ Ավելի քան 60 բնակիչ էր զոհվել, այդ թվում՝ Կապույտ վերարկուի գյուղի առաջնորդը[70] ː Փիգան Բլեքֆութի ցեղը կամ «Փոքր Հագուստներ» մեծաքանակ խումբը կորցրել է ազդեցությունը և որոշ չափով ինքնուրույնությունը 1845 թվականին «Երկու կողմերի լեռներում» (Ջուդիթ Գափ, Մոնտանա) տեղափոխվող ճամբարի վրա Քրոու գետի ափին կատարված դաժան հարձակումից հետո։ «Նրանց հզորության օրերն ավարտվեցին»[71] ː
1852 թվականին Օմահայի պատվիրակությունը այցելել է Վաշինգտոն և «խնդրել դաշնային կառավարության պաշտպանությունը»[72], քանի որ հինգ տարբեր ազգեր հարձակվել էին Օմահայի վրա։
19-րդ դարում բիզոնների որս և գրեթե անհետացում
[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարում եվրոպացի գաղութարարները որսացել են բիզոններին հասնելով նրանց գրեթե բնաջնջվելուն։ 16-րդ դարում Հյուսիսային Ամերիկայում կար 25-30 միլիոն բիզոն[73]։ 1880-ականների վերջին վայրի բնության մեջ մնացել էր 100-ից պակաս[73] ː
Ի տարբերություն բնիկների (որոնց որսորդությունը կենսական անհրաժեշտությունից էր, և որոնք օգտագործում էին ամբողջ կենդանուն), եվրոպացի գաղութարարները զանգվածաբար որսում էին բիզոններին միայն նրանց մաշկի և լեզուների համար և թողնում էին կենդանու մնացած մասը գետնին փտելու[74] ː Որից հետո բիզոնների ոսկորները հավաքվում և մեծ քանակներով ուղարկվում էին արևելք[74] ː
Բիզոնների թափառող վարքի շնորհիվ նրանց զանգվածային ոչնչացումը եվրոպացի որսորդներին համեմատաբար հեշտ է տրվել։ Երբ հոտի մեկ բիզոնը սպանվում է, մյուս բիզոնները հավաքվում են նրա շուրջը։ Այս օրինաչափության պատճառով, եթե որսորդին հաջողվեր մեկ բիզոն սպանել, ապա հաճախ հեշտությամբ հնարավոր է եղել մի մեծ հոտը ոչնչացնելը[75] ː

նախնական տարածվածություն 1870 թվականի դրությամբ 1889 թվականի դրությամբ
◆ Սև թվերով նշված է բիզոնների քանակը տվյալ տարածքում 1889 թվականի հունվարի 1-ի դրությամբ։
◆ Սպիտակով նշված են տվյալ տարածքում ոչնչացման տարեթվերը
| Երեսուն տարի առաջ այս մայրցամաքում բնակվել են միլիոնավոր մեծ, ծանրաշարժ ու անճարպիկ այս կենդանիները։ Անթիվ-անհամար հոտեր են թափառել, համեմատաբար անխռով և անարգել… Վերջին քսան կամ ավելի տարիների ընթացքում հազարավոր կենդանիներ անողոք և ամոթալի կերպով սպանվել են տարվա բոլոր եղանակներին, և ավելի շատ սպանել են սպիտակ որսորդները և զբոսաշրջիկները՝ պարզապես իրենց հագուստի համար, և պարզապես սին զվարճանքի համար, իսկ նրանց [բիզոնների] հսկայական դիակները թողնվել են նեխելու և քայքայվելու, իսկ գունազրկված կմախքները ցիրուցան ծածկել են անապատները և ամայի հարթավայրերում[77]։ - 1889 թվականի ամսագրի ակնարկից |
Բնիկ ժողովուրդները, որոնց կյանքը կախված էր բիզոններից, նույնպես շարունակել են որս անել և ստիպված էին հարմարվել հարթավայրեր եվրոպացի գաղութարարների ժամանմանը։ Մի կողմից մեծ մասը պայքարել է ավանդական ապրելակերպը շարունակելու ձգտումով, իսկ հարթավայրերի մյուս ցեղերը ստիպված հարմարեցրել են իրենց որսորդության ոճը։ Ըստ Էնդրյու Այզենբերգի՝ որոշ բնիկներ սկսել են մորթու առևտրով զբաղվել, և որսորդության իրենց մեթոդները հարմարեցնելով՝ ձիով որս անելուն, մեծացրել է որսած բիզոններ քանակը[78]:
Առևտրային խթաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթավայրերի շրջանի բնակիչների համար բիզոնների որսը ծառայել է տարածքում իրենց տնտեսական դերը մեծացնելու միջոց: Որսորդներն ու առևտրականներն իրենց ապրուստն են վաստակել բիզոնի մորթի վաճառելով. 1872-1873 թվականների ձմռանն ավելի քան 1.5 միլիոն բիզոններ են գնացքներով տեղափոխվել դեպի արևելք[79] ː
Բացի բիզոնի կաշվից ստացվող պոտենցիալ շահույթից, որը սովորաբար օգտագործվում էր կաշվե գոտիներ և զինվորական կոշիկներ պատրաստելու համար, բնիկները խոշոր եղջերավոր անասունի մսի պահանջարկ են ունեցել։ Օրինակ՝ գեներալ Ուինֆիլդ Սքոթ Հանքոքը 1867 թվականին Ֆորտ Դոջում (Ուեբստեր շրջան, Այովա) մի քանի արապա ցեղապետերին հիշեցրել է.
| Դուք լավ հասկանում եք, որ որսը շատ քիչ է դառնում, և որ շուտով դուք պետք է ունենաք ապրուստի այլ միջոցներ. հետևաբար, դուք պետք է բարեկամանաք սպիտակ մարդու հետ, որպեսզի երբ որսը վերանա, նրանք կարողանան ձեր մասին հոգալ, եթե անհրաժեշտ լինի[80] ː |
Այս ժամանակ ի հայտ են եկել նաև բիզոնի որսով զբաղվող կոմերցիոն որսորդները։ Նրանց հաճախ աջակցել են ռազմական ֆորտերը, ովքեր օգտագործում էին իրենց ռազմական բազայի մոտ գտնվող բիզոնների տեղի մասին քաղաքացիական աղբյուրները։ Եթե սպաները բիզոնների որսով են զբաղվել սննդի և սպորտի համար, ապա պրոֆեսիոնալ որսորդները շատ ավելին են որսացել՝ մեծապես ազդելով բիզոնների պոպուլյացիայի նվազման վրա[81] ː
Ֆորտ Հեյսում և Ուոլեսում տեղակայված սպաները նույնիսկ խաղադրույքներ են կատարել «բիզոնների հրաձգության աշխարհի առաջնություններում», օրինակ՝ բիզոնի որսորդներ Քոմսթոքի (Մեդիսին Բիլ) և Քոդիի (Բաֆալո Բիլի) միջև[82] ː Այս որսորդներից ոմանք իրականացրել են բիզոնների զանգվածային սպանդ՝ ապրուստ վաստակելու համար։
Կառավարության ներգրավվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ բանակը թույլատրել և ակտիվորեն հավանություն է տվել բիզոնների նախիրների մեծածավալ կոտորածին[83] ː Դաշնային կառավարությունը խթանել է բիզոնների որսը տարբեր պատճառներով, հիմնականում՝ հակամարտության ժամանակ բնիկ բնակչությանը հնդկացիների ռեզերվացիաներում տեղավորելու համար՝ նրանց սննդի հիմնական աղբյուրից զրկելու ճանապարհով[84][85]: Առանց բիզոնի, հարթավայրերի բնիկները հաճախ ստիպված լքել են երկիրը կամ մահացել սովից։
Այրված հողի այս ռազմավարության ամենամեծ կողմնակիցներից մեկը Քաղաքացիական պատերազմի ժամանակ բանակի գեներալ Ուիլյամ Թեքումսե Շերմանն (1820-1891) է եղել։
| Մյուս օրը գեներալ Շերմանը զրույցի ժամանակ նշեց, որ հնդկացիներին քաղաքակիրթ կյանքին հարմարվել ստիպելու ամենաարագ ճանապարհը զինվորների տասը գունդ ուղարկելն է հարթավայրեր՝ հրամանով բիզոններին սպանել այնքան ժամանակ, մինչև դրանք դառնան չափազանց քիչ՝ կարմրամորթներին կերակրելու համար[86] ː - «Army Navy Journal» Նյու Յորքյան ամսագիր 1869 թվականի հունիսի 26 |
| Առաջնագծում ճամբարած իմ հեծելազորի ու կարաբինային հրետանու հետ` ես կյանքում ուրիշ այլ զբաղմունք չէի ուզում, քան վայրենիներին քշելը և նրա կերը սպանելը, մինչև մեր գեղեցիկ երկրում այլևս հնդկացիների սահման չլինի[87] ː - Գեներալ-լեյտենանտ Ջոն Մ. Շոֆիլդի (1831-1906) հուշագրություններից |
1874 թվականին նախագահ Ուլիսես Ս. Գրանտը վետո է դրել Կոնգրեսի HR 921 ակտի վրա, որը պետք է պաշտպանություն ապահովեր ոչ տեղաբնիկների բիզոնների գերորսից[88] ː Մինչ այդ, Ներքին գործերի նախարար Կոլումբուս Դելանոն բնիկների ռեզերվացիաներում ոչ բնիկ որսորդական բիզոնների վերաբերյալ բողոքների մասին արել է հետևյալ հայտարարությունը[89].
| Չնայած ես լրջորեն չէի զղջա մեր արևմտյան պրերիաներից բիզոնների լիակատար անհետացման համար՝ հաշվի առնելով հնդիկների վրա դրա ազդեցությունը, այն համարելով ավելի շուտ որպես նրանց հողի արտադրանքից և սեփական աշխատանքից կախվածության զգացումը արագացնելու միջոց, այնուամենայնիվ, հնդիկների բացառիկ բնակության համար առանձնացված ռեզերվացիաների նկատմամբ ոչ բնիկների կատարած այս ոտնձգությունները ռեզերվացիաների հնդիկներին կառավարելու գործում տարածված խնդիրների մեծ աղբյուրներից մեկն է, և պետք է միջոցներ ձեռնարկվեն ապագայում նման ոտնձգությունները կանխելու համար, հակառակ դեպքում կարող են լինել շատ լուրջ բախումներ։ - Ներքին գործերի նախարար Կոլումբուս Դելանո |
Այսպես, Ներքին գործերի նախարար Կոլումբուս Դելանոն հստակորեն ցույց է տվել, որ ինքը ոչ տեղաբնիկների կողմից բիզոնների որսագողությունը խնդիր է համարում միայն այն պատճառով, որ դա կարող է հանգեցնել հնդկացիների վրեժխնդրության, և այնուամենայնիվ, բիզոնների ոչնչացումը համարում է հնդկացիների հարկադիր ասիմիլյացիայի պոտենցիալ օգտակար միջոց։
| Հիասթափված կապույտ բաճկոնավորները, ունակ չէին պատժիչ հարված հասցնել այսպես կոչված «թշնամիներին», եթե, իհարկե, նրանք անշարժացված չէին իրենց ձմեռային ճամբարներում, սակայն կարող էին թիրախավորել ավելի հասանելիին՝ բիզոնին։ Այդ մարտավարությունը նաև տարօրինակ իմաստ ուներ, քանի որ զինվորների հասկացողությամբ բիզոնը և հարթավայրային հնդկացին գործնականում անբաժանելի էին[90] ː - պրոֆեսոր Դեյվիդ Սմիթս |
Բնիկ հնդկացիների ներգրավվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինլանդացի պատմաբան Պեկկա Համյալայնենի խոսքով՝ մի քանի բնիկ ամերիկյան ցեղեր նույնպես մասամբ նպաստել են բիզոնների անհետացմանը հարավային հարթավայրերում[91] ː 1830-ական թվականներին հարավային հարթավայրերում գտնվող կոմանչեները և նրանց դաշնակիցները տարեկան սպանել են մոտ 280,000 բիզոն, ինչը մոտ էր այդ տարածաշրջանի համար կայունության սահմանին։ Հրազենն ու ձիերը, զուգորդված բիզոնի կաշվի և բիզոնի մսի արտահանման աճող շուկայի հետ, հանգեցրել են ամեն տարի բիզոնների ավելի ու ավելի մեծ թվի սպանության։ 1845 թվականին հարավային հարթավայրերում երկարատև և ուժեղ երաշտը, որը տևել է մինչև 1860-ական թվականները, հանգեցրել է բիզոնների հոտերի լայնածավալ անկմանը[91] ː 1860-ականներին՝ անձրևների վերսկսվելով, բիզոնների հոտերը որոշ չափով վերականգնվել են։
Երկաթուղով որսորդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1862 թվականի Խաղաղօվկիանոսյան երկաթուղու մասին օրենքից[92] հետո Արևմուտքում մեծապես աճել է գաղութաբնակների պոպուլյացիան և մեծապես նվազել է բիզոնների պոպուլյացիան։ Երկաթուղու ընդլայնմանը զուգընթաց, զինված զորքերն ու զինամթերքի պաշարներն ավելի արդյունավետ կերպով են սկսել տեղափոխվել Հարթավայրերի տարածաշրջան։ Որոշ երկաթուղիներ վարձել են առևտրային որսորդներ՝ աշխատողների սնունդն ապահովելու համար։ Օրինակ՝ Ուիլյամ Ֆրեդերիկ «Բաֆալո Բիլ» Քոդին վարձվել է Կանզասի Խաղաղօվկիանոսյան երկաթուղու կողմից այդ իսկ նպատակով։
Զանգվածաբար ժամանել են որսորդներ, իսկ գնացքները հաճախ դանդաղեցնում էին իրենց ընթացքը, որ որսորդները կարողանային կրակել։ Տղամարդիկ կամ բարձրանում էին գնացքների տանիքներ, կամ կրակում էին հոտերի վրա պատուհաններից։ Ինչպես նշված է Harper's Weekly-ի նկարագրության մեջ.
| Գնացքը «դանդաղեցնում» է ընթացքը մինչև մոտավորապես նախիրի արագությանը հավասար արագության. ուղևորները հանում են հրազենը, որը նախատեսված է գնացքը հնդիկներից պաշտպանելու համար, և վագոնների պատուհաններից ու հարթակներից կրակ են բացում, որը նման է աշխույժ հրաձգության[93] ː |
Առևտրային որսորդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիզոնի կաշիներն ամենից հաճախ օգտագործվել են արդյունաբերական մեքենաների ու հագուստների գոտիների և գորգերի ստացման համար: Հսկայական քանակով բիզոնի կաշի է արտահանվել Եվրոպա։ Հին Արևմուտքի բիզոնների որսը շատ հաճախ մեծ առևտրային ձեռնարկություն էր, որը ներառել է մեկ կամ երկու պրոֆեսիոնալ որսորդներից բաղկացած կազմակերպված թիմեր, որոնց աջակցում էին մորթագործների, զենք մաքրողների, փամփուշտներ լիցքավորողների, խոհարարների, ձիերի որսորդների, դարբինների, անվտանգության աշխատակիցների, կառապանների և բազմաթիվ ձիերի ու սայլերի թիմը։ Նույնիսկ վարձվել են տղամարդիկ, որոնք սպանված կենդանիների դիակներից հանել են կապարե փամփուշտները՝ վերականգնելու և վերամշակելու համար։ Այս պրոֆեսիոնալ որսորդներից շատերը, ինչպիսին է Բուֆֆալո Բիլ Քոդին, մեկ կանգառի ընթացքում սպանել են հարյուրից ավելի կենդանիներ, իսկ իրենց գործունեության ընթացքում՝ հազարավորներ։ Պրոֆեսիոնալ որսորդներից մեկի հաշվարկով ինքը սպանել է ավելի քան 20,000 կենդանի։ 1880-1884 թվականներին բիզոնի որսորդներին միջին հաշվով վճարվել է՝ կովի կաշվի համար՝ 3 դոլար, ցլի կաշվի համար՝ 2.50 դոլար, մեկ տարեկան ձիու կաշվի համար՝ 1.50 դոլար, հորթերի կաշվի համար՝ 0.75 դոլար, իսկ կաշին շուկա դուրսբերման արժեքը հասել է մոտ 3.50 դոլարի (89.68 դոլար՝ հաշվի առնելով գնաճը)[94] ː
Որսորդը սովորաբար նախիրը գտնում էր վաղ առավոտյան և կանգնում մոտ 91 մետր (100 յարդ) հեռու՝ կենդանիներին կողքից՝ թոքերի միջով կրակելով։ Գլխին կրակելը ցանկալի չէր, քանի որ փափուկ կապարե փամփուշտները հաճախ տափակում էին և չէին կարողանում թափանցել գանգի մեջ, հատկապես, եթե կենդանու գլուխը ցեխոտ էր։ Բիզոններն ընկնում էին մինչև այն պահը, երբ կա՛մ նախիրը կզգար վտանգը և կհեռանար, կա՛մ էլ վիրավոր կենդանին կհարձակվեր մեկ այլ կենդանու վրա, ինչի հետևանքով նախիրը կցրվեր։ Եթե ամեն ինչ ճիշտ էր արվում, մի անգամից մեծ թվով բիզոններ էին սպանվում։ Հաջորդում էին մորթ անողները, որոնք մեծ մուրճով մեխ էին խրում յուրաքանչյուր սատկած կենդանու քթի մեջ, կապում ձիերին լծելով և մաշկահան անում լեշը։ Կաշին մշակում, պատրաստում և սայլերի վրա դարսում էին կազմակերպության մյուս անդամները։
1873 թվականից հետո մեկ տասնամյակի ընթացքում միաժամանակ գործող մի քանի հարյուր, գուցե ավելի քան հազար, նման առևտրային որսորդական խմբեր են եղել, որոնք որսում էին բիզոն, ինչը զգալիորեն գերազանցում էր բնիկ ամերիկացիների կամ անհատ որսորդների որսին։ Առևտրային որսը, հավանաբար, կազմել է օրական 2000-ից մինչև 100,000 կենդանի՝ կախված եղանակից, չնայած վիճակագրություն չկա։ Ըստ վկայությունների՝ .50 տրամաչափի (12.7 մմ) հրացաններից օրական այնքան շատ էին կրակում, որ բիզոնների որսորդներին անհրաժեշտ էր առնվազն երկու կամ երեք հրացան, որ փողերը հասցնեին սառել։ «The Fireside Book of Guns» գրքում ասվում է, որ ձմռանը հրացանները երբեմն սառեցնում էին ձյան մեջ՝ գործընթացն արագացնելու համար։ Դոջ Սիթիում տեսել են դեպի արևելք ուղևորվող երկաթուղային վագոններ, որոնք լիքն էին կաշիների կույտերով։
Կոլորադոյի և Կանզասի միջով անցնող երկաթուղու կառուցումով բիզոնների հոտը բաժանել է երկու մասի՝ հարավային և հյուսիսային հոտերի։ Հարավային հոտի վերջին ապաստանը Տեխասի Ելուստն էր[95] ː
Բիզոնների պաշտպանության քննարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ մեծ նախիրները սկսել են նվազել, եղել են բիզոններին պաշտպանելու առաջարկներ։ Որոշ դեպքերում, առանձին զինվորական սպաներ փորձել են վերջ դնել բիզոնների այս զանգվածային կոտորածին[96] ː Ուիլյամ Ֆ. «Բուֆալո Բիլ» Քոդին, ի թիվս այլոց, արտահայտվել է բիզոնների պաշտպանության օգտին, քանի որ տեսել է, որ տեսակի վրա ճնշումը չափազանց մեծ է։ Սակայն այս առաջարկները չեն ընդունվել, քանի որ հարթավայրային հնդկացիները, որոնց որոշ ցեղեր հաճախ պատերազմում էին Միացյալ Նահանգների հետ, իրենց կենսակերպով կախված էին բիզոններից։ (Մյուս որսորդական ցեղերը, մասնավորապես՝ Ասինիբոյնի[97], Հիդացայի[98], Գրոս Վենտրեի[99], Պոնկայի[100] և Օմահայի[101] նման ցեղերը, չեն կարող պատմել Միացյալ Նահանգների հետ որևէ կռվի մասին):
1874 թվականին նախագահ Ուլիսես Ս. Գրանտը «գրպանային վետո»[Ն 12] է սահմանել բիզոնների նվազող նախիրները պաշտպանող դաշնային օրինագծի վրա, իսկ 1875 թվականին գեներալ Ֆիլիպ Շերիդանը դիմել է Կոնգրեսի համատեղ նիստին՝ խնդրելով կոտորել նախիրները՝ հնդկացիներին զրկելով սննդի աղբյուրից[103] ː 1884 թվականին ամերիկյան բիզոնը մոտ էր ոչնչացմանը։
Հետագայում բնակիչները հավաքել են բիզոնի ոսկորները՝ պարարտանյութի համար վաճառելով։ Այն լրացուցիչ եկամտի կարևոր աղբյուր է եղել աղքատ գյուղացիների համարː Սա տևել է 1880-ականների սկզբից մինչև 1890-ականների սկիզբը[104] ː

Վաղ ռեզերվացիայի դարաշրջանի վերջին որսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1870-ական և 1880-ական թվականներին ավելի ու ավելի շատ ցեղերի համար եղել է բիզոնների վերջին մեծ որսը։
Վայոմինգում Վինդ Ռայվր հնդկացիական ռեզերվացիայում մոտ 1800 շոշոններ հիմնադրվել են 1874 թվականի հոկտեմբերին՝ առաջնորդ Վաշակիի գլխավորությամբ։ Հյուսիս գնալով՝ տղամարդիկ, կանայք և երեխաները հատել են ռեզերվացիայի սահմանը։ Հետախույզները վերադարձել են Գուսբերի Քրիքի մոտակայքում բիզոնների մասին լուրերով։ Որսորդները բռնել են մոտ 125 բիզոն։ Հաջորդ երկու տարիների ընթացքում արգելոցը լքած որսորդների թիվը նվազել է, իսկ նրանք, ովքեր հեռացել են, կենտրոնացել են եղջերուների, եղնիկների և այլ որսորդական կենդանիներ որսալու վրա[105] ː
Նեբրասկայի Օմահա ռեզերվացիայի վերջին որսը տեղի է ունեցել 1876 թվականի դեկտեմբերին[106] ː
Հիդացա ապստամբ Քրոու Ֆլայզ Հայը և նրա խումբը 1870-ականների սկզբին հաստատվել են Հյուսիսային Դակոտայի Ֆորտ Բուֆորդի ռազմական ռեզերվացիայում և որսացել են բիզոններ Ելոուսթոունի տարածքում, մինչև որ հաջորդ տասնամյակում որսը սակավացել է[107] ː
Հնդկացի գործակալները չունենալով բավարար միջոցներ, 1870-ականների վերջին ընդունել են Ֆլեթիդ և Պենդ դ'Օրեյլ ռեզերվացիաների հնդկացիների հետ դեպի հարթավայրեր երկարատև որսորդական արշավանքներին[108] ː 1880-ականների սկզբին բիզոնները վերացել են[109] ː
«Գրոս Վենտրեն» նավը 1877 թվականին Մոնտանայի Բելկնապ ֆորտ ռեզերվացիայից դուրս է եկել դեպի Միլք գետից հյուսիս՝ որսի[110] ː Ջերի Ռանինգ Ֆիշերը 1881 թվականին զինվորագրվել է որպես հետախույզ Ասինիբոյն ֆորտում:
| Նրա ճամբարը զորքերի մոտ էր, երբ նրանք պարեկություն էին անում, ուստի նրանք որս էին անում չանհանգստանալով թշնամու ցեղերի խանգարելուց[111] ː |
Երկու տարի անց բիզոնները գրեթե անհետացել են։
1882 թվականի հունիսին ավելի քան 600 լակոտա և յանկտոնայ որսորդներ Սթենդինգ Ռոք ռեզերվացիայից արևմուտք գտնվող հարթավայրերում հայտնաբերել են մի մեծ հոտ։ Այս վերջին որսի ժամանակ նրանք որսացել են մոտ 5000 կենդանի[112] ː
Բիզոնների պոպուլյացիայի կտրուկ անկումը և դրա ազդեցությունը բնիկ ժողովուրդների վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական պատերազմից հետո ԱՄՆ-ն վավերացրել էր մոտ 400 պայմանագիր հարթավայրերի ցեղերի հետ, բայց հետագայում խախտել է դրանցից շատերը՝ հետապնդելով ռեզերվացիաներում սահմանափակված հնդկացիների մասին համոզմունքը «ճակատագրի կանխորոշման»վերաբերյալ։ Բիզոնների պոպուլյացիայի կտրուկ անկումն այդ ժամանակաշրջանի բնիկ ժողովուրդների մեծ մասի համար խորհրդանշել է ոգու, հողի և ինքնավարության կորուստ[113] ː Ուժասպառության հետևանքները լայնածավալ և շարունակական են եղել[114] ː
Հողերի կորուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս արևմտյան ընդլայնման ընթացքում բնիկ ցեղերին ռեզերվացիաներով փոխանցված հողերի մեծ մասն անպտուղ հողատարածքներ են եղել, հեռու բիզոնների նախիրներից։ Այս ռեզերվացիաները կայուն չէին բնիկների համար, որոնք գոյության համար կախված էին բիզոններից։ Այդ ռեզերվացիաներից մեկը Սենդ Քրիքն էր Կոլորադոյի հարավ-արևելքում։ Ամենամոտ բիզոնների հոտն ավելի քան երկու հարյուր մղոն հեռավորության վրա էր, և շատ շայեններ սկսել են լքել ռեզերվացիան՝ ստիպված լինելով որսալ մոտակա բնակավյրերում ապրող բնակիչների անասունները և թալանել անցնող սայլերը[115] ː
Սննդի աղբյուրի կորուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարթավայրերի հնդկացիները վարել են քոչվորական ապրելակերպ, որը կախված էր բիզոնների գտնվելու վայրից՝ որպես սննդի աղբյուր։ Բիզոնը հարուստ է սպիտակուցներով և ցածր ճարպի պարունակությամբ, ինչը նպաստել է բնիկ ամերիկացիների առողջ սննդակարգին։ Բացի այդ, նրանք օգտագործել են բիզոնի բոլոր ուտելի մասերը՝ ներառյալ օրգանները, ուղեղը, պտուղը և ընկերքը[116] ː
Ինքնավարության կորուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիզոնների մեծ կոտորածի հետևանքով հնդկացիներն իրենց կարիքների համար ավելի մեծ կախվածության մեջ են ընկել ԱՄՆ կառավարությունից և ամերիկացի առևտրականներից։ Շատ զինվորականներ բիզոնների կոտորածը համարել են բնիկ ժողովուրդների ինքնավարությունը նվազեցնելու միջոց։ Օրինակ՝ բարձրաստիճան զինվորական, փոխգնդապետ Դոջը մի անգամ Ֆրենկ Հ. Մայերի հետ զրույցում ասել է.
| Մայեր, երկու տարբերակ չկա, կամ բիզոնը, կամ հնդկացին պետք է հեռանան։ Միայն այն ժամանակ, երբ հնդկացին լիովին կախված դառնա մեզանից իր բոլոր կարիքների համար, մենք կկարողանանք կարգավորել նրա հետ գործերը։ Նա չափազանց անկախ է գոմեշի հետ։ Բայց եթե մենք սպանենք գոմեշին, մենք կհաղթենք հնդկացուն։ Թվում է, թե ավելի մարդկային է սպանել բիզոնին, քան հնդկացուն, ուստի բիզոնը պետք է հեռանա[117] ː - փոխգնդապետ Դոջ |
Երկրի բարձրագույն գեներալները, քաղաքական գործիչները և նույնիսկ այն ժամանակվա նախագահ Ուլիսես Ս. Գրանտը բիզոնների ոչնչացումը տեսնում էին որպես երկրի «հնդկական խնդրի» լուծում[118] ː
Նույնիսկ Ռիչարդ Հենրի Փրաթը, որը Քարլայլի հնդկացիական դպրոցի հիմնադիրը և Կարմիր գետի պատերազմում տասներորդ հեծելազորի լեյտենանտ էր, քննարկել է այս ռազմավարությունը թոշակի անցնելուց հետոː
| Գոմեշների սերունդը հրամայվել էր որպես ռազմական միջոց, քանի որ պարզ էր, որ հնդկացիներին չէին կարող վերահսկել իրենց ռեզերվացիաներում, քանի դեռ նրանց ամենամեծ ռեսուրսը՝ բիզոնը, այդքան առատ էր[119] ː - Ռիչարդ Հենրի Փրաթ |
Բիզոնների ոչնչացումն ազդարարել է Հնդկացիական պատերազմների ավարտը, և, հետևաբար, նրանք ստիպված էին տեղաշարժվել դեպի ռեզերվացիաներ։ Երբ Տեխասի օրենսդիր մարմինն առաջարկել է բիզոնների պաշտպանության մասին օրինագիծը, գեներալ Շերիդանը չի հաստատել այն՝ նշելով.
| Դրանք [բիզոնները] վերջին երկու տարիների ընթացքում ավելին են արել և հաջորդ տարի ավելին կանեն՝ հնդկացիների վիճելի հարցը լուծելու համար, քան ամբողջ կանոնավոր բանակը վերջին քառասուն տարիների ընթացքում։ Նրանք ոչնչացնում են հնդկացիների սննդի կետը։ Հայտնի փաստ է, որ իր պաշարների բազան կորցրած բանակը մեծ անբարենպաստ վիճակում է հայտնվում։ Ուղարկեք նրանց վառոդ և կապար, եթե կարող եք, բայց երկարատև խաղաղության համար թող սպանեն, մորթեն և վաճառեն, մինչև բիզոնները ոչնչանան։ Այդ դեպքում ձեր դաշտերը կարող են ծածկվել չալպտուրիկ անասուններով[113] ː - գեներալ Շերիդան |
Հոգևոր ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան բնիկ ցեղերի մեծ մասի համար բիզոնը սրբազան կենդանի և կրոնական խորհրդանիշ է։
| Արաչագործության և բիզոնների ծագման մասին պատմությունները բիզոններին բազմաթիվ ցեղերից շատ ավելի բարձր հոգևոր տեղում են դասում: Բիզոնն ընդգրկել է բազմաթիվ տարբեր ոլորտներ և գործառույթներ, և այն օգտագործվել է բազմաթիվ ձևերով: Այն օգտագործվել է արարողություններում, ինչպես նաև մարդկանց համար տներ ապահովող թիփի (tipi, կոնաձև վրան) ծածկոցներ, սպասք, վահաններ, զենքեր պատրաստելու համար, իսկ ջլերն օգտագործվել են կարելու համար[120] ː - Մոնտանայի համալսարանի մարդաբանության պրոֆեսոր Ս. Նեյուքսեթ Գրեյմորնինգ |
Իրականում, շատ ցեղեր ունեցել են «բիզոնների բժիշկներ», որոնք պնդում էին, որ բիզոններից են սովորել խորհրդանշական տեսիլքները: Բացի այդ, շատ հարթավայրային ցեղեր բիզոնի գանգը օգտագործել են խոստովանությունների և թաղման վայրերի օրհնության համար[121] ː
Չնայած բիզոններին զանգվածաբար մորթել են, շատ ցեղեր բիզոններին ընկալել են որպես բնական աշխարհի մի մաս՝ մի բան, որը նրանց համար երաշխավորված էր Արարչից։ Հարթավայրերի որոշ բնիկ ժողովուրդների համար բիզոնները հայտնի են որպես առաջին մարդիկ[122] ː Շատ ցեղեր չեն ըմբռնել տեսակների ոչնչացման գաղափարը[123] ː Այսպիսով, բիզոնների մեծ թվով անհետացումը հատկապես տանջալի է եղել ցեղերի համար։
| Երբ բիզոնները հեռացան, իմ ժողովրդի սրտերը գետնահար եղան, և նրանք այլևս չէին կարողանում ուշքի գալ։ Դրանից հետո ոչինչ տեղի չէր ունենում։ Ամենուրեք քչացել էին երգերը[117] ː - քրոու ռեզերվացիայի առաջնորդ Փլենթի Քուփս |
Հոգևոր կորուստն անխուսափելի է դարձել. բիզոնները նրանց հասարակության անբաժանելի մասն են կազմել, և նրանք հաճախ մասնակցել են յուրաքանչյուր սպանված բիզոնի համար կազմակերպված արարողություններին՝ նրա զոհաբերությունը հարգելու համար։ Այս ընթացքում մարտական ոգին բարձրացնելու համար սիուները և այլ ցեղեր մասնակցել են «Ուրվականների պարին», որին մասնակից հարյուրավոր մարդիկ պարել են մինչև 100 մարդ անգիտակից վիճակում գետին կտապալվեր[124] ː
Բնիկ ամերիկացիները բիզոններին խնամողներն են համարել իրենց, ուստի նրանց հարկադիր տեղափոխումը բիզոններից զերծ ռեզերվացիոն տարածքներ հատկապես դժվար է եղել։ Ռեզերվացիաներ ժամանելուն պես որոշ ցեղեր պետական պաշտոնյաներից հարցրել են, թե կարո՞ղ են այլ անասունների որսալ այնպես, ինչպես որսում էին բիզոններին։ Այդ որսորդության ժամանակ հարթավայրային ցեղերը որսի էին դուրս գալիս իրենց շքեղ զգեստներով, երգում էին բիզոնների մասին երգեր՝ փորձելով ընդօրինակել բիզոնների որսը։ Անասուններին այսպես որսալը ցեղերի համար իրենց արարողությունները, համայնքը և բարոյական ոգին պահպանելու միջոց ն եղել։ Սակայն, ԱՄՆ կառավարությունը շուտով դադարեցրել է խոշոր եղջերավոր անասունների որսը՝ փոխարենը բնիկ ամերիկացիներին առաջարկելով տավարի փաթեթավորած մսից օգտվել[125] ː
Էկոլոգիական ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիզոնների զանգվածային կոտորածը նաև լուրջ վնաս է հասցրել Մեծ հարթավայրերի տարածաշրջանի էկոլոգիական առողջությանը, որտեղ ապրում էին բազմաթիվ բնիկ ժողովուրդներ։ Ի տարբերություն խոշոր եղջերավոր անասունների, բիզոնները բնականաբար հարմար էին Մեծ հարթավայրերի միջավայրում բարգավաճելու համար. բիզոնի հսկա գլուխը հարմարված էր ձյան հաստ շերտի միջով անցնելու համար, ինչը շատ ավելի հավանական էր դարձնում, որ նրանք կդիմանան դաժան ձմեռներին[126] ː
Բացի այդ, բիզոնների արածելը նպաստում է պրերիաների մշակմանը, ինչից հողը դառնում էր պիտանի բազմազան բույսերի բաշխման համար։ Այն դեպքում, երբ խոշոր եղջերավոր անասուններն ուտում են բուսականությունը և սահմանափակում են էկոհամակարգի հավասարակշռությունը՝ պապանել բազմազան տեսակների գոյությունը[127] ː
Պրերիաների գյուղատնտեսական և բնակելի զարգացումը, ըստ գնահատականների, կրճատել է պրերիաները մինչև իր նախկին տարածքի 0.1%-ը[128] ː Հարթավայրային շրջանը կորցրել է իր հողի վերին լավագույն շերտի գրեթե մեկ երրորդը բիզոնների կոտորածի սկսվելուց ի վեր։ Անասնապահությունը նաև ջրի պաշարների կորստի պատճառ է դառնում այնպիսի արագությամբ, որը սպառնում է շատ ջրային շերտերի ռեսուրսներին[129] ː Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ տեղական խոտաբույսերի բացակայությունը հանգեցրել է հողի վերին շերտի էրոզիայի, որը 1930-ականների «Փոշու կաթսայի» (փոշոտ փոթորիկ) և սև բուքերի հիմնական պատճառներից մեկն է[128] ː
Բիզոնի վերածնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերածննդի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյու Յորքի կենդանաբանական այգու աշխատակից Ուիլյամ Թեմփլ Հորնադեյը 1887 թվականի «Ամերիկյան բիզոնի ոչնչացումը» զեկույցում (հրատարակվել է գրքի տեսքով 1889 թվականին) կանխատեսել է, որ բիզոնը կանհետանա երկու տասնամյակի ընթացքում։ Հորնադեյը 1905 թվականին Թեոդոր Ռուզվելտի աջակցությամբ հիմնադրել է Ամերիկյան բիզոնների միությունը՝ բիզոնների ապաստարաններ հիմնելու, պահելու և պաշտպանելու համար[130] ː Բիզոնների պահպանության վաղ շրջանի նշանավոր մասնագետներից են.
- Ջեյմս «Սքոթի» Ֆիլիպ
Հարավային Դակոտայում է Ջեյմս «Սքոթի» Ֆիլիպի հայտնի հոտը, որը Հյուսիսային Ամերիկայում բիզոնների վերաներմուծման ամենավաղ դեպքերից մեկն է։ 1899 թվականին Ֆիլիպը Փիթ Դյուպրիի աներորդուց՝ Դագ Քարլինից, Սքոթին գնել է մի փոքրիկ հոտ (հինգ հորթ, այդ թվում՝ էգը), որի որդի Ֆրեդը 1881 թվականին Գրանդ գետի (Հարավային Դակոտա) վրա բիզոնների վերջին մեծ որսի ժամանակ որսացել է հինգ հորթ և պարանով կապած տարել տուն՝ Շայեն գետի ափին գտնվող ագարակ։ Սքոթիի նպատակն էր կենդանուն փրկել ոչնչացումից։ 1911 թվականին՝ 53 տարեկան հասակում, Ֆիլիպի մահվան պահին նրա բիզոնների հոտը հասել է մոտավորապես 1000-1200 գլխի։ Այս պոպուլյացիայից սկսած՝ ստեղծվել են նաև բազմազան մասնավոր նախիրներ։
- Միշել Պաբլո և Չարլզ Ալարդ
1873 թվականին Պենդ դ'Օրվիլ ցեղից Սեմյուել Ուոքինգ Կոյոտը յոթ որբ հորթերի արածեցրել է Ֆլեթհեդ ռեզերվացիայում՝ Ռոքի լեռան բաժանարար գոտուց արևմուտք։ 1899 թվականին նա այս բիզոններից 13-ը վաճառել է ագարակատերեր Չարլզ Ալարդին և Միշել Պաբլոյին՝ 2000 դոլար ոսկով[22] ː Միշել Պաբլոն և Չարլզ Ալարդը ավելի քան 20 տարի անցկացրել են մայրցամաքում մաքրարյուն բիզոնների ամենամեծ հավաքածուներից մեկը հավաքելով (Ալարդի մահվան պահին՝ 1896 թվականին, նախիրը կազմել է 300 գլուխ): 1907 թվականին, երբ ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են գնել նախիրը, Պաբլոն գործարք է կնքել Կանադայի կառավարության հետ և իր բիզոնների մեծ մասը տեղափոխել է հյուսիս՝ նորաստեղծ Էլք Այլենդ ազգային պարկ[103][131] ː
- Վիչիտա լեռների վայրի կենդանիների ապաստան
1907 թվականին Նյու Յորքի կենդանաբանական այգին 15 բիզոն է ուղարկել Օկլահոմայի Վիչիտա լեռների վայրի բնության արգելոց՝ կազմելով 650 բիզոնից բաղկացած հոտի հիմքը[132] ː
- Ելոուսթոունի պարկ
Ելոուսթոուն պարկի բիզոնների հոտը ձևավորվել է մի քանի բիզոններից, որոնք մնացել էին Ելոուսթոուն պարկի տարածքում 19-րդ դարի վերջին տեղի ունեցած մեծ կոտորածից հետո։ Ելլոուսթոուն ազգային պարկն այն քիչ տարածքներից մեկն է, որտեղ վայրի բիզոնները երբեք լիովին չեն վերացել։ Այն Միացյալ Նահանգներում վայրի բիզոնների միակ շարունակական հոտն է[133] ː 3000-ից 3500 գլխաքանակ կազմող Ելոուսթոուն պարկի բիզոնների հոտը ծագում է 23 բիզոններից բաղկացած ռելիկտային պոպուլյացիայից, որոնք փրկվել են 19-րդ դարի զանգվածային կոտորածից՝ թաքնվելով Ելոուսթոուն պարկի պելիկանների հովտում։ 1902 թվականին Ելոուսթոունի Լամար հովիտ բերվել է 21 հարթավայրային բիզոններից բաղկացած գերության մեջ գտնվող հոտ, որոնք որպես անասուններ հսկվել են մինչև 1960-ական թվականները, երբ պարկն ընդունել է բնական կարգավորման քաղաքականություն։ Ազգային պարկերի մեծ մասը, մասնավորապես Ելոուսթոունի ազգային պարկը, Մեծ հարթավայրերում բիզոնների կոտորածի հետ կապված շատերի մեղավորության զգացման անմիջական արդյունքն է[134] ː
- Այծքաղի կղզի
Այծքաղի կղզու բիզոնների հոտը Յուտայի Այծքաղի կղզում (Antelope Island) գտնվող մեկուսացված բիզոնների հոտ է և հիմնադրվել է 1800-ականների վերջին Տեխասի մասնավոր ագարակից բերված 12 կենդանիներից: Այծքաղի կղզու բիզոնների հոտը տատանվում է 550-700-ի սահմաններում և երկրի ամենամեծ պետական սեփականություն հանդիսացող բիզոնների հոտերից մեկն է։ Այս հոտը պարունակում է որոշ եզակի գենետիկական հատկանիշներ և օգտագործվում է ամերիկյան բիզոնի գենետիկական բազմազանությունը բարելավելու համար, սակայն, ինչպես բիզոնների մեծ մասի դեպքում, ընտանի խոշոր եղջերավոր անասունների որոշ գեներ հայտնաբերվել են Այծքաղի կղզու բիզոնների հոտում։
- Մոլլի Գուդնայթ
Տեխասում մնացած «հարավային նախիրի» վերջին բիզոնները փրկվել են 1876 թվականին ոչնչացումից առաջ։ Չարլզ Գուդնայթի կինը՝ Մոլլին, խրախուսել է ամուսնուն փրկել Տեխասի Պանհենդլում ապաստան գտած վերջին ռելիկտային բիզոններից մի քանիսին։ Այս հոտը փրկելու գործին անչափ նվիրված՝ նա նույնիսկ փրկել է մի քանի որբացած բիզոնների ձագերի, նույնիսկ շշով կերակրել և խնամել է նրանց մինչև հասունանալը։ Այս մի քանի հարթավայրային բիզոններին փրկելով՝ նա կարողացել է Պալո Դուրո կիրճի մոտակայքում հիմնել բիզոնների հոտ։ 1933 թվականին հասնելով 250-ի՝ հարավային բիզոնների վերջին խումբը հայտնի է դարձել որպես «Գուդնայթի» նախիր[135] ː Այս հարավային նախիրի սերունդները 1998 թվականին տեղափոխվել են Քվիտակեի (Quitaque, Տեխաս) մոտ գտնվող Կապրոկ կիրճերի պետական պարկ[136] ː
- Օսթին Քորբին
1904 թվականին բնագետ Էռնեստ Հարոլդ Բեյնսը (1868-1925) նշանակվել է Նյու Հեմփշիրում գտնվող Քորբին Պարկի որսորդական արգելոցի պահպանող (Կապույտ լեռան անտառի եզրին) Օսթին Քորբին կրտսերի կողմից (մահ. 1938թ.), որի հայրը՝ բանկիր և երկաթուղային ձեռնարկատեր Օսթին Քորբինն (1827-1896) էր հիմնադրել այն[137] ː Հայտնի որպես «Կապույտ լեռան անտառային ասոցիացիա», այն սահմանափակ անդամակցությամբ սեփական որսորդական ակումբ է, որի պարկը զբաղեցնում է 26,000 ակր տարածք՝ ընդգրկելով Քորնուշ, Քրոյդոն, Գրանտհեմ, Նյուպորտ և Փլեյնֆիլդ քաղաքները։
Քորբին Ավագն ամերիկյան բիզոններ է ներմուծել Օկլահոմայից, Մոնտանայից, Վայոմինգից, Մանիտոբայից և Տեխասից, ինչպես նաև նվիրաբերել է բիզոններ այլ ամերիկյան կենդանաբանական այգիներին և արգելոցներին։ Նա նաև էկզոտիկ տեսակներ է ներմուծել Եվրոպայից և Կանադայից, այդ թվում՝ վայրի խոզ Գերմանիայի Սև անտառից[138] ː Ամերիկայում մարդկային գործունեության պատճառով բիզոնների պոպուլյացիան բնական 60 միլիոնից 1890-ական թվականներին կրճատվել էր մինչև ընդամենը 1000, իսկ 1904 թվականին այդ կենդանիներից 160-ը Քորբինի պարկում են ապաստանել[137] ː Քորբինների նախիրը ոչնչացվել է 1940-ական թվականներին՝ բրուցելոզի բռնկման հետևանքով[138] ː
Բեյնսը հայտնի էր իր ընտելացած բիզոններով և նրանով, որ այգում շրջում էր կառքով, որը քաշում էր բիզոնների զույգը։ Նրա հրատարակված աշխատանքների շարքում են «Պատերազմի ճիչը և Տոմահավկ[Ն 14]. բիզոնի երկու հորթերի պատմությունը» (War Whoop and Tomahawk: The Story of Two Buffalo Calves, 1929):
| Հանգուցյալ պարոն Օսթին Քորբինի բոլոր աշխատանքներից բիզոնների այդ հոտի պահպանումն էր, որը կարժանանար նրա երկրի խորին երախտագիտությանը: Նրա փորձը հանգեցրեց Ամերիկյան բիզոնների ընկերության հիմնադրմանը և ուղղակիորեն կամ այլ կերպ կապված էր մեր որոշ ազգային պարկերի ձևավորման հետ[138]: - Հարոլդ Բեյնս |
Ժամանակակից բիզոնների վերածննդի ջանքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիզոնների շատ այլ նախիրներ ստեղծման փուլում են կամ ստեղծվել են պետական և ազգային պարկերում, ինչպես նաև մասնավոր ագարակներում, որտեղ առանձին բիզոններ վերցված են գոյություն ունեցող հիմնական «հիմնադիր նախիրներից»[139][140][141] ː Օրինակ է Կենտրոնական Յուտայի Հենրի լեռան բիզոնների հոտը, որը հիմնադրվել է 1941 թվականին Ելոուսթոունի ազգային պարկից տեղափոխված բիզոններից։ Այս նախիրն այժմ հաշվում է մոտ 400 գլուխ, և վերջին տասնամյակում քայլեր են ձեռնարկվել այս նախիրը ընդլայնելու դեպի Բուք Քլիֆս լեռներ, նույնպես Յուտայում։
ԱՄՆ-ում ամենամեծ մասնավոր նախիրներից մեկը, որը կազմում է 2500 գլուխ, գտնվում է Օկլահոմայի բարձրխոտային պրերիայի արգելոցում (Tallgrass Prairie Preserve), որը պատկանում է Բնության պահպանության կազմակերպությանը։ Թեդ Թըրները բիզոնների ամենամեծ մասնավոր սեփականատերն է՝ մոտ 50,000 բիզոնով մի քանի տարբեր ագարակներում[142] ː
Ամերիկյան բիզոնների ներկայիս պոպուլյացիան արագորեն աճում է և գնահատվում է 350,000 գլուխ։ Սակայն ներկայիս նախիրների մեծ մասը գենետիկորեն աղտոտված է կամ մասամբ խաչասերված է խոշոր եղջերավոր անասունների հետ[143][144][145][146] ː Այսօր կան միայն չորս գենետիկորեն չխառնված, ազատորեն շրջող, հանրային բիզոնների նախիրներ և միայն երկուսը նույնպես ազատ են բրուցելյոզից՝ Հենրի լեռնազանգվածի բիզոնների նախիրը (Յուտա, կոչվում է ի պատիվ Ջոզեֆ Հենրիի) և Վինդ Քեյվի (Քամիների քարանձավ Բլեք Հիլզի ստորոտում) բիզոնների նախիրը։ Վինդ Քեյվի բիզոնների հոտի 16 կենդանիների հիմնադիր պոպուլյացիան վերականգնվել է Մոնտանա քաղաքում 2005 թվականին Ամերիկյան պրերիա հիմնադրամի կողմից։ Այժմ նախիրը կազմում է մոտ 800 գլուխ և թափառում է 14 000 ակր (57 կմ²) խոտածածկ տարածք Ամերիկյան պրերիա բնական արգելոցում։
Անասնապահության դարաշրջանի ավարտը և բնական կարգավորման դարաշրջանի սկիզբը շարժման մեջ է դրել իրադարձությունների մի շղթա, որը հանգեցրել է Ելոուսթոուն պարկի բիզոնների միգրացիային դեպի պարկից դուրս ավելի ցածրադիր վայրեր՝ ձմեռային կեր փնտրելու համար։ Մոնտանայում վայրի բիզոնների առկայությունը սպառնալիք է ընկալվում շատ անասնապահների համար, ովքեր վախենում են, որ բրուցելյոզով վարակված բիզոնների փոքր տոկոսը կվարակի անասուններին և կովերը կվիժեն իրենց առաջին հորթերին։ Սակայն, երբեք չի գրանցվել վայրի բիզոնից բրուցելոզի անասուններին փոխանցման որևէ դեպք։ 1980-ականների սկզբին սկսված կառավարման վեճը շարունակվում է, և իրավապաշտպան խմբերը պնդում են, որ նախիրը պետք է պաշտպանված լինի որպես առանձին պոպուլյացիոն հատված՝ «Վտանգված տեսակների մասին»1973 թվականի օրենքի համաձայն[147]։
Ամերիկյան բնիկ բիզոնների պահպանման ջանքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան բնիկ ցեղերը բազմաթիվ պահպանողական միջոցառումներ են ձեռնարկել նաև բիզոնների պոպուլյացիան պահպանելու և աճեցնելու համար։ Այս բնիկ կենդանիների պահպանման ջանքերից 1990 թվականին ստեղծվեց միջցեղային բիզոնների խորհուրդ, որը կազմված էր 19 նահանգների 56 ցեղերից[148] ː Այս ցեղերը ներկայացնում են ավելի քան 15,000 բիզոններից բաղկացած կոլեկտիվ հոտ և կենտրոնանում են ցեղային հողերում հոտերի վերականգնման վրա՝ մշակույթը խթանելու, հոգևոր համերաշխությունը վերակենդանացնելու և էկոհամակարգը վերականգնելու համար։ Բիզոնների միջցեղային խորհրդի որոշ անդամներ պնդում են, որ բիզոնի տնտեսական արժեքը նրա վերածնունդը խթանող հիմնական գործոններից մեկն է։ Բիզոնը ծառայում է որպես անասունների էժան փոխարինող և կարող է շատ ավելի հեշտ դիմանալ հարթավայրերի ցուրտ ձմեռներին, քան խոշոր եղջերվոր անասունները[148] ː
Բնիկ ամերիկացիների պահպանության ջանքերից մեկը, որն առաջընթաց է գրանցում, «Բուֆֆալո դաշտի արշավ»-ն (Buffalo Field Campaign, «Բուֆֆալո Ֆիլդ Քեմփեյշն») է։ Հիմնադրված լինելով 1996 թվականին Մայք Միզի, Սիկանգո Լակոտայի և Ռոզալի Լիթլ Թանդերի կողմից, «Բուֆֆալո դաշտի արշավ»-ը հույս ունի բիզոնների ազատ միգրացիան ապահովել Մոնտանայում և դրա սահմաններից դուրս։ «Բուֆֆալո դաշտի արշավը» մարտահրավեր է նետում Մոնտանայի Աշխատանքի դեպարտամենտի պաշտոնյաներին, որոնք 2007-2008 թվականների ձմռանը Ելոուսթոունի ազգային պարկից հեռու սնունդ որոնելու ժամանակ կոտորել են 1631 բիզոն։ Հիմնադիր Մայք Միզը Աշխատանքի դեպարտամենտի պաշտոնյաների վերաբերյալ մեկնաբանել է.
| Հիասթափեցնող է այն, ինչ նրանք անում են բիզոնների հետ։ Դա նշանավորվում է հնուց գոյություն ունեցող նախապաշարմունքներով։ Կարծում եմ՝ սպիտակամորթ հասարակության ամբողջ խնդիրն այն է, որ նրանք վախենում են վայրի ամեն ինչից։ Նրանք այնքան վախենում են ամեն ինչից, ինչը չեն կարող վերահսկել, մինչդեռ Առաջին Ազգերը հպարտանում են, որ դրա մասն են կազմում և վայրի բնությունը պաշտպանում են դրա կարևորությունից ելնելով։ Մեր մշակույթը շատ հեռու է դրանից և վախենում է դրանից[149] ː - Մայք Միզ |
Բացի այդ, շատ փոքր ցեղային խմբեր ձգտում են բիզոններին վերադարձնել իրենց հայրենի հողեր։ Նեբրասկայի Պոնկա ցեղը, որը վերականգնվել է 1990 թվականին, ունի մոտ 100 բիզոնից բաղկացած հոտ երկու արոտավայրերում։ Նմանապես, Կոլորադոյի հարավային Յուտե ցեղը գրեթե 30 բիզոն է բուծել 350 ակր տարածքով ցանկապատված արոտավայրում[150]։
Ռատգերսի համալսարանի պրոֆեսոր Ֆրենկ Փոփերի խոսքով՝ բիզոնների վերականգնումը հարթավայրային տարածաշրջանին բերում է մսի ավելի լավ պաշար և էկոլոգիական առողջություն, ի լրում բիզոնների և բնիկ ամերիկացիների հարաբերությունների վերականգնման։ Այնուամենայնիվ, բիզոնների պոպուլյացիայի վերականգնման հետ կապված կա զգալի ռիսկ՝ բրուցելյոզ։ Եթե բիզոնները մեծ քանակությամբ են ներմուծվում, բրուցելոզի ռիսկը բարձր է[148] ː
Բիզոնի պահպանությունը՝ բնիկ ամերիկացիների բուժման խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ խոսնակների համար բիզոնների պոպուլյացիայի վերածնունդը արտացոլում է մշակութային և հոգևոր վերականգնումը 1800-ականների կեսերին իրականացրած բիզոնների որսի հետևանքներից հետո։ Ստեղծելով այնպիսի խմբեր, ինչպիսիք են «Միջցեղային բիզոնների կոոպերատիվը» և «Բուֆալո դաշտի արշավը», բնիկ ամերիկացիները հույս ունեն վերականգնել ոչ միայն բիզոնների պոպուլյացիան, այլև բարելավել իրենց ցեղերի համերաշխությունն ու բարոյական ոգին։
| Մենք բիզոնին ճանաչում ենք որպես միասնության մեջ ուժի խորհրդանիշː ... Մենք կարծում ենք, որ ցեղային հողերում բիզոնին վերադարձնելը կօգնի բուժել և՛ հնդիկ ժողովրդի, և՛ բիզոնների ոգին։ Բիզոնների առողջ պոպուլյացիաների վերականգնումը նշանակում է հնդիկ ժողովրդի հույսի վերականգնում[151] ː - Ֆրեդ Դուբրեյ Միջցեղային բիզոնների կոոպերատիվի նախկին նախագահ |
Ժամանակակից որսորդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտայում, որտեղ Հյուսիսային Ամերիկայում՝ Վուդ Բուֆֆալո ազգային պարկում, գոյություն ունի բիզոնների ընդամենը երկու անընդհատ վայրի նախիրներից մեկը, բիզոններին որսում են՝ հիվանդություններից զերծ բիզոնների հանրային (վերաներդրված) և մասնավոր նախիրները պաշտպանելու համար։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտանա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտանայում հանրային որսը վերականգնվել է 2005 թվականին, և տրամադրվել 50 թույլտվություն։ Մոնտանայի ձկների, վայրի բնության և այգիների հանձնաժողովը 2006/2007 մրցաշրջանի համար պիտակների քանակը մեծացրել է մինչև 140։ Իրավապաշտպան խմբերը պնդում են, որ որսը վերականգնելը վաղաժամ է՝ հաշվի առնելով բիզոնի բնակավայրի և վայրի բնության կարգավիճակի բացակայությունը Մոնտանայում։
Չնայած նրանց թիվը սովորաբար մի քանի հարյուր է, որոշ տարիների ընթացքում Ելոուսթոունի պարկի բիզոնների հոտից մինչև հազարից ավելի բիզոն է սպանվել, երբ նրանք Ելոուսթոունի ազգային պարկի Լամար հովտից դեպի հյուսիս թափառում են դեպի Մոնտանայի մասնավոր և պետական հողեր։ Այս որսը հաճախ կատարվում է բրուցելյոզով վարակված Ելոուսթոունյան բիզոնների կողմից հիվանդության տարածման մտավախությունների պատճառով, որոնք կարող են տարածվել տեղի ընտանի անասունների վրա։ Մինչ օրս բիզոնից խոշոր եղջերավոր անասուն փոխանցման որևէ հավաստի դեպք երբևէ չի հաստատվել, գրանցվել կամ ապացուցվել, չնայած կան որոշ ապացույցներ վայրի կարիբուի և բիզոնի միջև փոխանցման վերաբերյալ[152] ː
Յուտա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուտա նահանգը պահում է բիզոնների երկու նախիր, և երկուսի համար էլ թույլատրվում է որոշ չափով որս անել։ Անտիլոպա կղզու բիզոնների նախիրը (որը պարունակում է 550-ից 700 գլուխ) և Հենրի լեռների բիզոնների նախիրը (250-ից 400 գլուխ), չնայած լիցենզիաները սահմանափակ են և խստորեն վերահսկվում են։ Որսորդների հետ սովորաբար ուղարկվում է նաև որսի պահակ՝ նրանց օգնելու գտնել և ընտրել սպանելու համար նախատեսված բիզոնին։ Այս կերպ, որսորդությունն օգտագործվում է որպես վայրի բնության կառավարման ռազմավարության մաս և նպաստում է պակաս ցանկալի տեսակի պակասեցմանը։
Ամեն տարի Անտիլոպա կղզու բիզոնների հոտի բոլոր բիզոնները ժողովվում են հետազոտելու և պատվաստելու համար։ Այնուհետև նրանց մեծ մասին ազատ են արձակում թափառելու Անտիլոպա կղզում։ Մոտավորապես 100 բիզոն է վաճառվում աճուրդում, իսկ որսորդներին թույլատրվում է սպանել կես տասնյակ բիզոն։ Այս որսը տեղի է ունենում Անտիլոպա կղզում ամեն տարի դեկտեմբերին։ Որսորդներից ստացված վճարներն օգտագործվում են Անտիլոպա կղզու պետական պարկի և բիզոնների հոտի պահպանման ֆինանսավորման համար։
Յուտայի Հենրի լեռների բիզոնների հոտում որսը նույնպես ամեն տարի թույլատրվում է։ Հենրի լեռան բիզոնների նախիրը երբեմն հասնում է մինչև 500 գլուխ, սակայն Յուտայի վայրի բնության ռեսուրսների բաժինը որոշել է, որ Հենրի լեռան բիզոնների նախիրի տարողունակությունը 325 գլուխ է։ Ավելորդ առանձնյակներից մի քանիսը փոխպատվաստվել են, բայց նրանց մեծ մասը չի փոխպատվաստվել կամ վաճառվել, ուստի որսորդությունը նրանց պոպուլյացիան վերահսկելու հիմնական գործիքն է։ «2009 թվականին տրամադրվել է Հենրի լեռան բիզոնների որսի 146 հանրային թույլտվություն, որը կյանքում մեկ անգամ է տրվում»[153] ː Տարիների մեծ մասում Հենրի լեռներում բիզոն որսալու համար տրամադրվում է 50-ից 100 թույլտվություն։
Ալյասկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիզոնները նույնպես վերաբնակեցվել են Ալյասկայում 1928 թվականին, և նահանգի մի քանի մասերում հանդիպում են ինչպես ընտանի, այնպես էլ վայրի նախիրներ[154][155] ː Պետությունն ամեն տարի սահմանափակ քանակությամբ թույլտվություններ է տրամադրում վայրի բիզոն որսալու համար[156][157] ː
Մեքսիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Միացյալ Նահանգների կառավարությունը Հարավային Դակոտայից և Կոլորադոյից մի քանի բիզոնի ձագ է նվիրաբերել Մեքսիկայի կառավարությանը՝ Մեքսիկայի արգելոցներ բիզոնների վերաբնակեցման համար։ Այս արգելոցների թվում էին Ջանոսի Էլ Ունո ռանչոն և Չիխուահուայի Սանտա Էլենա կիրճը, ինչպես նաև Կոաուիլա նահանգի Բոկիլաս դել Կարմենը, որոնք գտնվում են Ռիո Գրանդեի հարավային ափին և Տեխասի ու Նյու Մեքսիկոյի սահմանակից խոտհարքներում[158] ː
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում անասնապահության և գյուղատնտեսության ընդլայնմաման արդյունքում վերաբնակեցված կամ ռեզերվացիայի ենթարկված` գաղութացված որսորդներն իրականացրել են արդյունաբերական մասշտաբի որսորդություն. ռեզերվացիայի ենթարկված հնդկացի ցեղերի բիզոնի կաշվի և մսի պահանջարկի աճի պատճառով մեծացել է տեղաբնիկների վրա որսորդական ազդեցությունըː
- ↑ Բլեքֆութ (սևաոտ) ցեղն աշնանը բիզոններին հետապնդելով քշել է ժայռերի վրայով՝ ձմեռային պաշարն ապահովելու համար։ Աշնանը չսպանված կենդանիները հայտնվել են թակարդում և սպանվել ժայռերի ստորոտում գտնվող անասնանոցում։ Բլեքֆութները այս պիշկուն մեթոդը կիրառել են մինչև 1850-ական թվականները[11] ː
- ↑ Թրավայլ (ֆր.` travail, աշխատանք, ծառայություն), ձողերից պատրաստված անվազուրկ քարշակ կամ քարշասահնակ, որն ամրացվում է ձիուն, շանը
- ↑ Ձմեռային հաշվարկները պատկերավոր օրացույցներ կամ պատմություններ են, որոնցում ցեղային գրառումներ և իրադարձություններ են գրանցել Հյուսիսային Ամերիկայի բնիկ ամերիկացիները: Այս գրառումը մեկնաբանվում է. «Օգլալաները բիզոնի առատ միս ունեին և այն կիսում էին Բրուլեների հետ, ովքեր սննդի պակաս ունեին»։ Բիզոնի կաշին շրջանակի մեջ նշանակում է մսի առատություն[39] ː
- ↑ Հարթավայրային հնդկացիները գոմեշներին հետապնդել են փոքր ժայռերի վրայով, բայց Միլլերը, հավանաբար, երբեք չէր տեսել այս տեսարանը և, հետևաբար, մի փոքր չափազանցրել է այն։ Իրականում, հնդկացիները, թաքնվել են ժայռերի ետևում՝ բիզոնի կաշվի տակ։ Երբ նախիրը սկսել է շարժվել դեպի ժայռը, հնդկացիները ժայռերի ետևից ցատկելով, գոռալով և թափահարելով կաշին` բիզոններին ստիպել են շարժվել դեպի ժայռը։ Եթե հնդկացիները բիզոններին քշեին նման հսկա ժայռերի վրայով, միսն ու կաշին շատ կվնավեին ուտելու համար, իսկ ոսկորները կջարդոտվեին։
- ↑ Մինչև տասնութերորդ դարում ձիեր ձեռք բերելը, հնդկացիները մշակել էին գոմեշներին որսալու հնարամիտ մեթոդներ: Մեթոդներից մեկը գաղտնի մոտեցումն էր՝ քողարկված: Քանի որ ամեն տարի ծնված հորթերի կեսից ավելին սատկում էր, բիզոնները հանդուրժում էին գայլերի ոհմակները, որոնք հոգ էին տանում դիակների մասին: Սակայն բանից անտեղյակ բիզոնների համար մի քանի քայլի վրա գայլերի հագուստով հնդիկացիների հանկարծակի հայտնվելն անսպասելի էր լինում և հնդկացիներին հաջողվում էր ամենախոշոր բիզոնին որսալ:
- ↑ Ամերիկյան բիզոնների սակավությունը հանգեցրել է նրան, որ հարթավայրային հնդկացիները ստիպված են եղել ԱՄՆ կառավարության տրամադրած սննդից օգտվելː
- ↑ 1820 թվականի իրադարձություններ մասին Ամերիկյան ձի առաջնորդի ձմեռվա գրառումի այս պատկերով ասվում է, որ շայեն և լակոտա ցեղերը հարձակվեցին «հարյուր տնից բաղկացած քրոուների ճամբարի» վրա[55] ː
- ↑ Կոտորածի կիրճ[60] կոչվող վերջին խոշոր ճակատամարտը տեղի է ունեցել երկու խոշոր որսորդական խմբերի՝ Լակոտայի և Փավնիի միջև։ Այն խլել է Փավնի ցեղի առնվազն տասը երեխայի, 20 տղամարդու և 39 կնոջ կյանքը՝ ներառյալ Սքայ Չիֆ առաջնորդին։ Ճակատամարտը տեղի է ունեցել ԱՄՆ տարածքում՝ երկու ռեզերվացիաներից ավելի քան 180 մղոն հեռավորության վրա[61][62] ː
- ↑ Ոսկորները մշակվել և օգտագործվել են սոսինձ, պարարտանյութ, ներկանյութ/երանգավորում/թանաք ստանալու համար, կամ այրվել են՝ «ոսկրային ածուխ» ստանալու համար, որը կարևոր բաղադրիչ էր շաքարի ռաֆինացման համար։
- ↑ Այս քարտեզը հիմնված է Ուիլյամ Թեմփլ Հորնադեյի (1854-1937) 19-րդ դարի վերջի հետազոտության վրա, որն օգտվել է քարտեզագիր Ռիչարդ Անդրիի (1835-1912) ձեռքի ատլասի աշխարհագրական ձեռնարկից[76]:
- ↑ Գրպանային վետոն օրենսդրական մանևր է, որը նշանակում է օրինագիծը «պահել գրպանում»[102], այդպիսով արդյունավետորեն չեղյալ հայտարարելով օրինագիծը՝ առանց դրա վրա դրական վետո դնելու: Սա կախված է յուրաքանչյուր երկրի օրենքներից. ընդհանուր այլընտրանքն այն է, որ եթե նախագահը որևէ գործողություն չի ձեռնարկում, օրինագիծն ավտոմատ կերպով դառնում է օրենք:
- ↑ Ավելի քան 30 ճամբարային տեղափոխություններից հետո որսորդները վերջապես գտել են մի նախիր Օմահա ռեզերվացիայից (Նեբրասկա) 400 մղոն հեռավորության վրա։ 1912 թվականին Գիլմորը Ֆրենսիս Լա Ֆլեշից ստացել է Կանզաս կատարած որսորդական արշավախմբի հաշվետվությունը։ Լա Ֆլեշը Օմահայի հետախույզներից մեկն էր, որը որս էր փնտրումː
- ↑ tomahawk, հնդկացիների մարտական կացին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Moclán, Abel; և այլք: (2021 թ․ հոկտեմբեր). «A neanderthal hunting camp in the central system of the Iberian Peninsula: A zooarchaeological and taphonomic analysis of the Navalmaíllo Rock Shelter (Pinilla del Valle, Spain)». Quaternary Science Reviews (անգլերեն). 269: 107142. doi:10.1016/j.quascirev.2021.107142.
- ↑ Bement, Leland C.; Carter, Brian J. (2010 թ․ հոկտեմբեր). «Jake Bluff: Clovis Bison Hunting on the Southern Plains of North America». American Antiquity. 75 (4): 907–933. doi:10.7183/0002-7316.75.4.907. ISSN 0002-7316.
- ↑ Castaneda, Pedro (1966). The Journey of Coronado. Ann Arbor, p. 205.
- ↑ «1491: New Revelations of the Americas Before Columbus: 9781400032051: Mann, Charles C.: Books». www.amazon.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Rostlund, Erhard (1960 թ․ դեկտեմբերի 1). «# The Geographic Range of the Historic Bison in the Southeast». Annals of the Association of American Geographers. 50 (4): 395–407. doi:10.1111/j.1467-8306.1960.tb00357.x. ISSN 0004-5608. JSTOR 2561275.
- ↑ Juras, Philip (1997). «The Presettlement Piedmont Savanna: A Model For Landscape Design and Management». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Sheppard Software, Bison
- 1 2 Fletcher, Alice C. and F. La Flesche (1992). The Omaha Tribe. Lincoln and London, p. 281.
- ↑ Murie, James R. (1981): "Ceremonies of the Pawnee. Part I: The Skiri Smithsonian Contributions to Anthropology, No. 27, p. 98.
- 1 2 Krech III, Shepard. «Buffalo Tales: The Near-Extermination of the American Bison». National Humanities Center. Brown University. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Ewers, John C. (1988): "The last Bison Drive of the Blackfoot Indians". Indian Life On The Upper Missouri. Norman and London, pp. 157–168.
- ↑ Medicine Crow, Joseph (1992): From the Heart of the Crow Country. The Crow Indians' Own Stories. New York, pp. 86–99.
- ↑ Lowie, Robert H. (1983): The Crow Indians. Lincoln and London, p. 73.
- ↑ «Native American Travois (Indian Drag Sleds for Dogs and Horses)». www.native-languages.org. Վերցված է 2025 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Ewers, John C. (1988): "A Blood Indian's Conception of Tribal Life in Dog Days". Indian Life On The Upper Missouri. Norman and London, p. 9.
- ↑ Kelsey, Henry (1929): The Kelsey Papers. Ottawa, p. 13.
- ↑ Means, Russell; Johnson, Bayard (1939–2012). If you've forgotten the names of the clouds, you've lost your way: an introduction to American Indian thought & philosophy. Porcupine, South Dakota. ISBN 978-1482068108. OCLC 848321529.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Wood, Raymond W. and Thomas D. Thiessen (1987): Early Fur Trade On The Northern Plains. Canadian Traders Among the Mandan and Hidatsa Indians, 1738–1818. Norman and London, p. 265.
- ↑ Wood, Raymond W. and Thomas D. Thiessen (1987): Early Fur Trade On The Northern Plains. Canadian Traders Among the Mandan and Hidatsa Indians, 1738–1818. Norman and London, p. 239.
- ↑ Castaneda (1966), p. 112.
- ↑ Hyde, George E. (1987): Life of George Bent. Written From His Letters. Norman, p. 12.
- 1 2 Lueck, Dean (2002 թ․ հունիս). «The Extermination and Conservation of the American Bison». Journal of Legal Studies. 31 (2): 609–652. doi:10.1086/340410. JSTOR 10.1086/340410. S2CID 131061213.
- ↑ Nabokov, Peter (1982): Two Leggings. The Making of a Crow Warrior. Lincoln and London, p. 158.
- ↑ Murray, Charles A. (1974): Travels in North America. Vol. I. New York, p. 386.
- ↑ Chardon, F. A. (1997): Chardon's Journal at Fort Clark, 1834–1839. Lincoln and London, p. 159.
- ↑ Boyd, Maurice (1981): Kiowa Voices. Ceremonial Dance, Ritual and Song. Part I. Fort Worth, p. 15.
- ↑ Hyde, George E. (1987): Life of George Bent. Written From His Letters. Norman, p. 200.
- ↑ Walker, James R. (1982): Lakota Society. Lincoln and London, p. 40.
- ↑ Fletcher & La Flesche (1992), p. 272.
- ↑ Densmore, Frances (1918): Teton Sioux Music. Smithsonian Institution. Bureau of American Ethnology. Bulletin 61. Washington, p. 439.
- ↑ Castaneda (1966), p. 71.
- ↑ Blaine, Martha R. (1990): Pawnee Passage, 1870–1875. Norman and London, p. 81.
- ↑ Walker, James R. (1982): Lakota Society. Lincoln and London, p. 80.
- ↑ Murray, Charles A. (1974): Travels in North America. Vol. I. New York, p. 297.
- ↑ Boyd, Maurice (1983): Kiowa Voices. Myth, Legends and Folktales. Part II. Fort Worth, p. 127.
- ↑ Fletcher & La Flesche (1992), p. 148.
- ↑ Tableau, Pierre-Antoine (1968): Tableau's Narrative of Loisel's Expedition to the Upper Missouri. Norman, p. 72.
- ↑ Chardon, F. A. (1997): Chardon's Journal At Fort Clark, 1834–1839. Lincoln and London, p. 52.
- ↑ Mallory, Gerrick (1886): "The Corbusier Winter Counts Smithsonian Institution. 4th Annual Report of the Bureau of Ethnology, 1882–83. Washington, p. 136.
- ↑ Castaneda (1966), p. 210.
- ↑ McGinnis, Anthony (1990): Counting Coup and Cutting Horses. Evergreen.
- ↑ Ewers, John C. (Oct. 1975): "Intertribal Warfare as a Precursor of Indian-White Warfare on the Northern Great Plains". Western Historical Quarterly, Vol. 6, No. 4, pp. 397-410.
- ↑ Hyde, George E. (1987): Life of George Bent. Written From His Letters. Norman, p. 16.
- ↑ Meyer, Roy W. (1977): The Village Indians of the Upper Missouri. The Mandans, Hidatsas, and Arikaras. Lincoln and London, p. 40.
- ↑ Boyd, Maurice (1983): Kiowa Voices. Myth, Legends and Folktales. Part II. Fort Worth, p. 79.
- ↑ Boyd, Maurice (1983): Kiowa Voices. Myth, Legends and Folktales. Part II. Fort Worth, p. xxvi.
- ↑ Calloway, Colin G. (April 1982): "The Inter-tribal Balance of Power on the Great Plains, 1760–1850". The Journal of American Studies, Vol. 16., No. 1, pp. 25–47, p. 40.
- ↑ Farr, William E. (Winter 2003): "Going to Buffalo. Indian Hunting Migrations across the Rocky Mountains. Part 1". Montana, the Magazine of Western History, Vol. 53, No. 4, pp. 2–21, p. 6.
- ↑ Boas, Franz (1918): Kutenai Tales. Smithsonian Institution. Bureau of American Ethnology. Bulletin 59. Washington, p. 53.
- ↑ U.S. Serial Set 1284, 39th Congress, 2nd Session, Vol. 2, House Executive Document No. 1, p. 315.
- ↑ McGinnis, Anthony (1990): Counting Coup and Cutting Horses. Evergreen, p. 122.
- ↑ Howard, James H. (1965) "The Ponca Tribe". Smithsonian Institution. Bureau of American Ethnology. Bulletin 195. Washington, p. 30.
- ↑ McGinnis, Anthony (1990): Counting Coup and Cutting Horses. Evergreen, p. 97.
- ↑ Meyer (1977), p. 108.
- ↑ Mallory, Gerrick: The Corbusier Winter Counts." Smithsonian Institution. Bureau of American Ethnology to the Secretary of the Smithsonian Institution. 4th Annual Report. 1882-'83. Washington, 1886. Pp. 127-146. P. 136.
- 1 2 Hyde, George E. (1987): Life of George Bent. Written From His Letters. Norman, p. 26.
- ↑ Paul, Eli R. (1997): Autobiography of Red Cloud. War Leader of the Oglalas. Chelsea, pp. 136–140
- ↑ Boller, Henry A. (1966): "Henry A. Boller: Upper Missouri River Fur Trader". North Dakota History, Vol. 33, pp. 106–219, 204.
- ↑ Bowers, Alfred W. (1991): Mandan Social and Ceremonial Organization. Moscow, p. 177.
- ↑ «Essay: Massacre Canyon Monument | Nebraska Rural Living | Seek more green and less noise». www.nebraskaruralliving.com. Վերցված է 2025 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Blaine, Garland James an Martha Royce Blaine (1977): "Pa-Re-Su A-Ri-Ra-Ke: The Hunters that were Massacred". Nebraska History, Vol. 58, No. 3, pp. 342-358.
- ↑ Standing Bear, Luther (1975): My People, the Sioux. Lincoln, pp. 53–55.
- ↑ Bowers, Alfred W. (1991): Mandan Social and Ceremonial Organization. Moscow, p. 360.
- ↑ Stewart, Frank H. (Nov. 1974): "Mandan and Hidatsa Villages in the Eighteenth and Nineteenth Centuries". Plains Anthropologist, Vol. 19, pp. 287–302, p. 296.
- ↑ Meyer (1977), p. 97.
- ↑ Meyer (1977), p. 119.
- ↑ Meyer (1977), pp. 105–106.
- ↑ Howard (1965), p. 27.
- ↑ Howard (1965), p. 31.
- ↑ Jensen, Richard E. (Winter 1994): "The Pawnee Mission, 1834-1846". Nebraska History, Vol. 75, No. 4, pp. 301–310, p. 307.
- ↑ Bedford, Denton R. (1975): "The Fight at "Mountains on Both Sides". The Indian Historian, Vol. 8. No. 2, pp. 13–23, p. 22.
- ↑ Scherer, Joanna Cohan (Fall 1997): "The 1852 Omaha Indian Delegation Daguerreotypes. A Preponderance of Evidence". Nebraska History Vol. 78, No. 3, pp. 116–121. p. 118.
- 1 2 3 Taylor, Scott (2011). «Buffalo Hunt: International Trade and the Virtual Extinction of the North American Bison» (PDF). American Economic Review. 101 (7): 3162–3195. doi:10.1257/aer.101.7.3162. S2CID 154413490.
- 1 2 Records, Laban (1995 թ․ մարտ). Cherokee Outlet Cowboy: Recollectioons of Laban S. Records. Norman, Oklahoma: University of Oklahoma Press. ISBN 978-0-8061-2694-4.
- ↑ Wheeler, Homer (1925). Forty Years in the Old West: the Personal Narrative of a Cattleman Indian Fighter, and Army Officer. The Bobbs-Merrill Company. էջ 82. OCLC 1112113. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «„Geographisches Handbuch zu Andrees Handatlas" (Richard Andree ) – Buch antiquarisch kaufen – A02Fr2cL01ZZA». www.booklooker.de (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «In the Prime of the Buffalo». Overland Monthly and Out West Magazine. 14 (83): 515. 1889 թ․ նոյեմբեր.
- ↑ Isenberg, Andrew (2000). The Destruction of the Bison. An Environmental History 1750–1920. Cambridge University Press. էջեր 193. ISBN 978-0521771726.
- ↑ «American Buffalo: Spirit of a Nation». NPT. PBS. 1998 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Smits, David (Autumn 1994). «The Frontier Army and the Destruction of the Buffalo: 1865–1883» (PDF). The Western Historical Quarterly. 25 (3): 312–338. doi:10.2307/971110. JSTOR 971110. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ Wooster, Robert (1988). «The Military and United States Indian Policy 1865-1903». ICE Case Studies: The Buffalo Harvest. Yale University Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Smits, David (Autumn 1994). «The Frontier Army and the Destruction of the Buffalo: 1865–1883» (PDF). The Western Historical Quarterly. 25 (3): 312–338. doi:10.2307/971110. JSTOR 971110. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ Hanson, Emma I. Memory and Vision: Arts, Cultures, and Lives of Plains Indian People. Cody, WY: Buffalo Bill Historical Center, 2007: 211.
- ↑ Moulton, M (1995). Wildlife issues in a changing world, 2nd edition. CRC Press.
- ↑ Smits, David D. (1994). «The Frontier Army and the Destruction of the Buffalo: 1865-1883». The Western Historical Quarterly. Western Historical Quarterly, Utah State University on behalf of The Western History Association. 25 (3): 12–338. doi:10.2307/971110. JSTOR 971110. PDF: history.msu.edu Արխիվացված Հուլիս 6, 2020 Wayback Machine
- ↑ Smits, David (1994 թ․ սեպտեմբեր). «The Frontier Army and the Destruction of the Buffalo: 1865-1883» (PDF). Western Historical Quarterly. 25 (3): 312–338. doi:10.2307/971110. JSTOR 971110. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «John M. Schofield, Forty-six years in the Army, Chapter XXIII, page 428». www.perseus.tufts.edu. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «On This Day: June 6, 1874». archive.nytimes.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Page:U.S. Department of the Interior Annual Report 1873.djvu/8 - Wikisource, the free online library». en.wikisource.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Smits, David (1994 թ․ սեպտեմբեր). «The Frontier Army and the Destruction of the Buffalo: 1865-1883» (PDF). Western Historical Quarterly. 25 (3): 312–338. doi:10.2307/971110. JSTOR 971110. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- 1 2 Hämäläinen, Pekka (2008). The Comanche Empire. Yale University Press. էջեր 294–299, 313. ISBN 978-0-300-12654-9.
- ↑ «Pacific Railroad Act - Transcontiental Railroad and Land Grants». www.cprr.org. Վերցված է 2025 թ․ հունիսի 8-ին.
- ↑ King, Gilbert (July 17, 2012). "Where the Buffalo No Longer Roamed". Smithsonian Magazine. The Smithsonian. Retrieved April 7, 2015.
- ↑ "Value of the Buffalo to Man"
- ↑ Page 9 T. Lindsay Baker, Billy R. Harrison, B. Byron Price, Adobe Walls
- ↑ Wooster, Robert (1988). «The Military and United States Indian Policy 1865-1903». ICE Case Studies: The Buffalo Harvest. Yale University Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Kennedy, Michael (1961): The Assiniboine. Norman, p. LVII.
- ↑ Gilman, Carolyn and M. J. Schneider (1987): The Way to Independence. Memories of a Hidatsa Indian Family, 1840–1920. St. Paul, p. 228.
- ↑ Fowler, Loretta (1987): Shared Symbols, Contested Meanings. Gros Ventre Culture and History, 1778–1984. Ithaca and London, p. 67.
- ↑ Fletcher & La Flesche (1992), p. 51.
- ↑ Fletcher & La Flesche (1992), p. 33.
- ↑ «Origin and meaning of pocket». Online Etymology Dictionary. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
- 1 2 Bergman, Brian (2004 թ․ փետրվարի 16). «Bison Back from Brink of Extinction». Maclean's. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին – via Canadian Encyclopedia. «For the sake of lasting peace, let them kill, skin and sell until the buffaloes are exterminated.»
- ↑ Foran, Max (1982). Calgar, Canada's frontier metropolis: an illustrated history. Windsor Publications. էջ 26. ISBN 978-0-89781-055-5.
- ↑ Patten, James I. (January–March 1993): "Last Great Hunt of Washakie and his Band". Wind River Mountaineer. Fremont County's Own History Magazine, Vol. IX, No. 1, pp. 31–34.
- ↑ Gilmore, Melvin R. (1931): "Methods of Indian Buffalo Hunts, with the Itinerary of the Last Tribal Hunt of the Omaha". Papers of the Michigan Academy of Science, Arts & Letters, Vol. 14, pp. 17–32.
- ↑ Fox, Gregory L. (1988): A Late Nineteenth Century Village of a Band of Dissident Hidatsa: The Garden Coulee Site (32WI18). Lincoln.
- ↑ Farr, William E. (Spring 2004): "Going to Buffalo. Indian Hunting Migrations across the Rocky Mountains. Part 2". Montana, the Magazine of Western History, Vol. 54, No. 1, pp. 26–43. pp. 39 and 41.
- ↑ Farr, William E. (Spring 2004): "Going to Buffalo. Indian Hunting Migrations across the Rocky Mountains. Part 2". Montana, the Magazine of Western History, Vol. 54, No. 1, pp. 26–43. p. 43.
- ↑ Fowler, Loretta (1987): Shared Symbols, Contested Meanings. Gros Ventre Culture and History, 1778–1984. Ithaca and London, p. 33.
- ↑ Fowler, Loretta (1987): Shared Symbols, Contested Meanings. Gros Ventre Culture and History, 1778–1984. Ithaca and London, p. 63.
- ↑ Ostler, Jeffrey (Spring 2001): "'The Last Buffalo Hunt' And Beyond. Plains Sioux Economic Strategies In The Early Reservation Period". Great Plains Quarterly, Vol. 21, No. 2, p. 115.
- 1 2 King, Gilbert (2012 թ․ հուլիսի 17). «Where the Buffalo No Longer Roamed». Smithsonian Magazine. The Smithsonian. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Feir, Donn L; Gillezeau, Rob; Jones, Maggie E C (2023 թ․ մայիսի 30). «The Slaughter of the Bison and Reversal of Fortunes on the Great Plains». Review of Economic Studies (անգլերեն). 91 (3): 1634–1670. doi:10.1093/restud/rdad060. ISSN 0034-6527.
{{cite journal}}:|hdl-access=requires|hdl=(օգնություն) - ↑ «Watch The West | Full Documentary Now Streaming | Ken Burns | PBS». The West: A Film by Steven Ives | Ken Burns | PBS (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Duval, Clay. «Bison Conservation: Saving an Ecologically and Culturally Keystone Species» (PDF). Duke University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- 1 2 Smits, David (Autumn 1994). «The Frontier Army and the Destruction of the Buffalo: 1865-1883» (PDF). The Western Historical Quarterly. 25 (3): 312–338. doi:10.2307/971110. JSTOR 971110. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Phippen, J. Weston (2016 թ․ մայիսի 13). «"Kill Every Buffalo You Can! Every Buffalo Dead Is an Indian Gone"». The Atlantic (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Smits, David (Autumn 1994). «The Frontier Army and the Destruction of the Buffalo: 1865-1883» (PDF). The Western Historical Quarterly. 25 (3): 312–338. doi:10.2307/971110. JSTOR 971110. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Jawort, Adrian (2011 թ․ մայիսի 9). «Genocide by Other Means: U.S. Army Slaughtered Buffalo in Plains Indian Wars». Indian Country Today. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Duval, Clay. "Bison Conservation: Saving an Ecologically and Culturally Keystone Species". Duke University. Retrieved April 13, 2015.
- ↑ Hubbard, Tasha (2014). «Buffalo Genocide in Nineteenth Century North America: 'Kill, Skin, Sell'». Colonial Genocide in Indigenous North America. Duke University Press. էջ 294. doi:10.1215/9780822376149-014. ISBN 978-0-8223-5779-7.
- ↑ Harjo, Suzan (2014). Nation to Nation: Treaties Between the United States and American Indian Nations. Smithsonian Books. էջ 101. ISBN 978-1588344786.
- ↑ Parker, Z. A. (1890). «The Ghost Dance Among the Lakota». PBS Archives of the West. PBS. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ Jawart, Adrian (2011 թ․ մայիսի 9). «Genocide by Other Means: U.S. Army Slaughtered Buffalo in Plains Indian Wars». indiancountrytodaymedianetwork.com/2011/05/09/genocide-other-means-us-army-sl. Indian Country Today. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Laduke, Winona (1999). All Our Relations: Native Struggles for Land and Life. Cambridge, MA: South End Press. էջ 140. ISBN 978-0896085992. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ Laduke, Winona (1999). All Our Relations: Native Struggles for Land and Life. Cambridge, MA: South End Press. էջ 146. ISBN 978-0896085992. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- 1 2 Duval, Clay. «Bison Conservation: Saving an Ecologically and Culturally Keystone Species» (PDF). Duke University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Laduke, Winona (1999). All Our Relations: Native Struggles for Land and Life. Cambridge, MA: South End Press. էջ 147. ISBN 978-0896085992. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ Ley, Willy (1964 թ․ դեկտեմբեր). «The Rarest Animals». For Your Information. Galaxy Science Fiction. էջեր 94–103.
- ↑ Hearst Magazines (1931 թ․ հունվար). «Popular Mechanics». Popular Mechanics. Hearst Magazines: 1–. ISSN 0032-4558. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ American Bison, U.S. Fish and Wildlife Service. Retrieved December 3, 2010.
- ↑ Staff (December 2011 – January 2012). «Restoring a Prairie Icon». National Wildlife. National Wildlife Federation. 50 (1): 20–25.
- ↑ Taylor, Scott (2011). «Buffalo Hunt: International Trade and the Virtual Extinction of the North American Bison» (PDF). American Economic Review. 101 (7): 3162–3195. doi:10.1257/aer.101.7.3162. S2CID 154413490.
- ↑ John Cornyn, The Winkler Post, Molly Goodnight «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17. Վերցված է 2025 թ․ հունիսի 9-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Texas Parks and Wildlife Magazine
- 1 2 «The Birds' Best Friend: How Ernest Baynes Saved the Animals». 2013 թ․ օգոստոսի 29.
- 1 2 3 Mary T. Kronenwetter, Corbin’s “Animal Garden”
- ↑ National Bison Range – Dept of the Interior Recovery Activities Արխիվացված Փետրվար 20, 2013 Wayback Machine. Recovery.doi.gov. Retrieved on September 16, 2011.
- ↑ American Bison Society > Home Արխիվացված Մայիս 30, 2013 Wayback Machine. Americanbisonsocietyonline.org. Retrieved on September 16, 2011.
- ↑ "Where the Buffalo Roam". Mother Jones. Retrieved on September 16, 2011.
- ↑ «Ranches». Tedturner.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Robbins, Jim (2007 թ․ հունվարի 19). «Strands of undesirable DNA roam with buffalo». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ Polzhien, R.O.; Strobeck, C.; Sheraton, J.; Beech, R. (1995). «Bovine mtDNA Discovered in North American Bison Populations». Conservation Biology. 9 (6): 1638–1643. doi:10.1046/j.1523-1739.1995.09061638.x. JSTOR 2387208.
- ↑ Halbert, N.D.; Ward, T.J.; Schnabel, R.D.; Taylor, J.F.; Derr, J.N. (2005). «Conservation genomics: disequilibrium mapping of domestic cattle chromosomal segments in North American bison populations» (PDF). Molecular Ecology. 14 (8): 2343–2362. doi:10.1111/j.1365-294X.2005.02591.x. ISSN 0962-1083. PMID 15969719. S2CID 4501193. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ Halbert, Natalie Dierschke. The utilization of genetic markers to resolve modern management issues in historic bison populations: Implications for species conservation (PhD dissertation thesis). Texas A&M University. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Endangered Species Act of 1973
- 1 2 3 Patel, Moneil (1997 թ․ հունիս). «Restoration of Bison onto the American Prairie». UC Irving. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Jawort, Adrian (May 9, 2011). "Genocide by Other Means: U.S. Army Slaughtered Buffalo in Plains Indian Wars". Indian Country Today. Indian Country Today. Retrieved April 7, 2015.
- ↑ "American Bison and American Indian Nations". Smithsonian Institution National Zoo. Smithsonian. Retrieved April 7, 2015.
- ↑ "American Buffalo: Spirit of a Nation". NPT. PBS. November 10, 1998. Retrieved April 7, 2015.
- ↑ Higgins J, Stuber T, Quance C, Edwards WH, Tiller RV, Linfield T, Rhyan J, Berte A, Harris B (2012). «Molecular epidemiology of Brucella abortus isolates from cattle, elk, and bison in the United States, 1998 to 2011». Appl. Environ. Microbiol. 78 (10): 3674–84. Bibcode:2012ApEnM..78.3674H. doi:10.1128/AEM.00045-12. PMC 3346378. PMID 22427502.
- ↑ «Once-In-A-Lifetime Permits» (PDF). Utah Division of Wildlife Resources. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Alaska Hunting and Trapping Information, Alaska Department of Fish and Game». Wc.adfg.state.ak.us. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Alaska Hunting and Trapping Information, Alaska Department of Fish and Game». Wc.adfg.state.ak.us. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Alaska Department of Fish and Game». Adfg.state.ak.us. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Alaska bison hunt near Delta Junction». Outdoorsdirectory.com. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ staff (2010 թ․ մարտի 3). «Restoring North America's Wild Bison to Their Home on the Range». Ens-newswire.com. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Branch, E. Douglas. The Hunting of the Buffalo (1929, new ed. University of Nebraska Press, 1997), classic history online edition Արխիվացված Հունիս 5, 2011 Wayback Machine
- Barsness, Larry. Heads, Hides and Horns: The Compleat Buffalo Book. (Texas Christian University Press, 1974)
- Dary David A. The Buffalo Book. (Chicago: Swallow Press, 1974)
- Dobak, William A. (1996). «Killing the Canadian Buffalo, 1821–1881». Western Historical Quarterly. 27 (1): 33–52. doi:10.2307/969920. JSTOR 969920.
- Dobak, William A. (1995). «The Army and the Buffalo: A Demur». Western Historical Quarterly. 26 (2): 197–203. doi:10.2307/970189. JSTOR 970189.
- Flores, Dan (1991). «Bison Ecology and Bison Diplomacy: The Southern Plains from 1800 to 1850». Journal of American History. 78 (2): 465–85. doi:10.2307/2079530. JSTOR 2079530.
- Gard, Wayne. The Great Buffalo Hunt (University of Nebraska Press, 1954)
- Isenberg, Andrew C. (1992). «Toward a Policy of Destruction: Buffaloes, Law, and the Market, 1803–1883». Great Plains Quarterly. 12: 227–41.
- Isenberg, Andrew C. The Destruction of the Buffalo: An Environmental History, 1750–1920 (Cambridge University press, 2000) online edition
- Koucky, Rudolph W. (1983). «The Buffalo Disaster of 1882». North Dakota History. 50 (1): 23–30. PMID 11620389.
- McHugh, Tom. The Time of the Buffalo (University of Nebraska Press, 1972).
- Meagher, Margaret Mary. The Bison of Yellowstone National Park. (Washington DC: Government Printing Office, 1973)
- Punke, Michael. Last Stand: George Bird Grinnell, the Battle to Save the Buffalo, and the Birth of the New West (Lincoln: University of Nebraska Press, 2009. xvi, 286 pp. 978-0-8032-2680-7
- Rister, Carl Coke (1929). «The Significance of the Destruction of the Buffalo in the Southwest». Southwestern Historical Quarterly. 33 (1): 34–49. JSTOR 30237207.
- Roe, Frank Gilbert. The North American Buffalo: A Critical Study of the Species in Its Wild State (University of Toronto Press, 1951).
- Shaw, James H. (1995). «How Many Bison Originally Populated Western Rangelands?». Rangelands. 17 (5): 148–150. JSTOR 4001099.
- Smits, David D. (1994). «The Frontier Army and the Destruction of the Buffalo, 1865–1883» (PDF). Western Historical Quarterly. 25 (3): 313–38. doi:10.2307/971110. JSTOR 971110. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին. and 26 (1995) 203-8.
- Zontek, Ken (1995). «Hunt, Capture, Raise, Increase: The People Who Saved the Bison». Great Plains Quarterly. 15: 133–49.
- Laduke, Winona. "All of Our Relations: Native Struggles for Land and Life" (South End Press, 1999)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիզոնների որս» հոդվածին։ |
| ||||||



