Բիզնես խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բիզնես խաղ (նաև Բիզնես սիմուլյացիոն խաղ), սիմուլյացիոն խաղերի (անգլ․՝ simulation games) շարքից է, որ օգտագործվում են որպես կրթական միջոց բիզնես դասավանդելիս։ Բիզնես խաղերը կարող են իրականացվել տարբեր բիզնես թրեյնինգների ժամանակ, ինչպիսիք են օրինակ՝ ընդհանուր կառավարումը, ֆինանսները, կազմակերպչական հմտությունները, մարդկային ռեսուրսները և այլն։ Հաճախ Բիզնես սիմուլյացիա» տերմինը օգտագործվում է նույն իմաստով։

Բիզնես խաղը բացատրվում է որպես «խաղ բիզնես միջավայրում, որը կարող է հանգեցնել հետևյալ արդյունքներին՝ խաղացողների թրեյնինգ, որը միտված է սովորեցնել բիզնես հմտություններ (դժվար/հեշտ) կամ խաղացողների ներկայացումների գնահատում (քանակական և/կամ որակական)»[1]։

Բիզնես խաղերը որպես ուսումնական մեթոդ օգտագործվում են բուհերում, ավելի հաճախ բիզնես-դպրոցներում, ինչպես նաև գործառական կրթության մեջ։

Սիմուլյացիաները համարվում են նորարարական կրթական մեթոդ (Aldrich 2004), և հաճախ օգտագործվում են համակարգչի օգնությամբ։

Բիզնես խաղերի նպատակն է զարգացնել ուսանողների մոտ ձեռներեցական ունակությունները, հնարավորություն տալ նրանց կիրառել տեսական գիտելիքները պրակտիկ ոլորտում, զարգացնել թիմում աշխատելու հմտությունները, սեղմ ժամանակում գտնել տարբեր հարցերի պատասխաններ, ցուցաբերել ստեղծարարություն և հնարամտություն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչայնացված բիզնես սիմուլյացիան սերել է ռազմական խաղերից և լույս աշխարհ եկել 1950-ական թվականներին (Wells 1990)։ Ոչ համակարգչայնացված բիզնես խաղերը և փորձառու գործողությունները որպես կրթական մեթոդ մշտապես օգտագործվել են կառավարում դասավանդելիս։ (Jackson 1959) (Andlinger 1958). Բիզնես խաղերը մշտական օգտագործման մեջ են համալսարաններում և բիզնես դպրոցներում, որպես օրինակ կարելի է բերել Վաշինգտոնի համալսարանը, որ 1957 թվականներից սկսած օգտագործում է այն։ (Saunders 1996).

Բիզնես խաղերը նաև օգտագործվում են տարբեր կազմակերպությունների կողմից կառավարման թրեյնինգների (անգլ․՝ management trainings) և պարզապես զարգացման համար։ (Faria 1990).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Greco Marco, Baldissin, Nicola, Nonino, Fabio (2013)։ «An Exploratory Taxonomy of Business Games»։ Simulation & Gaming 44 (5): 645–682։ doi:10.1177/1046878113501464։ Վերցված է 4 May 2015 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gery Gloria (September 1, 2003)։ «Simulations and the Future of Learning: An Innovative (and Perhaps Revolutionary) Approach to E-Learning»։ T+D։ Վերցված է March 23, 2014