1931-1935 թվականներին սովորել է Կոպենհագենի գեղարվեստի ակադեմիայում։ Ստեղծել է կենցաղային թեմաներով հումորիստական և երգիծական նկարաշարեր, քաղաքական ծաղրանկարներ, որոնք հրապարակվել են թերթերում։ Բիդստրուպի գծանկարները բազմիցս հրապարակվել են առանձին գրքերով։ Ունի նկարաշարեր նվիրված տարբեր երկրներ կատարած ուղևորություններին։ Նկարազարդել է գրքեր, այդ թվում «Դեկամերոնը» (մոտ 250 գծանկար)։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր է (1964)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 436)։