Բիդհան Չանդրա Ռոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիդհան Չանդրա Ռոյ
Dr. Bidhan Chandra Roy in 1943 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Կալկաթայի համալսարան և Medical College and Hospital, Kolkata?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բժիշկ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր հուլիսի 1, 1882(1882-07-01)[1]
Ծննդավայր Bankipore, Պատնա
Վախճանի օր հուլիսի 1, 1962(1962-07-01) (80 տարեկանում)
Վախճանի վայր Կալկաթա, Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան և British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
 
Պարգևներ

Բհարատ Ռատնա

Բիդհան Չանդրա Ռոյ (բենգալերեն՝ বিধানচন্দ্র রায়, անգլ.՝ Bidhan Chandra Roy, հուլիսի 1, 1882(1882-07-01)[1], Bankipore, Պատնա - հուլիսի 1, 1962(1962-07-01), Կալկաթա, Հնդկաստան), հնդիկ և արևմտաբենգալացի ականավոր քաղաքական և պետական գործիչ։ Արևմտյան Բենգալիայի երկրորդ շեֆ-նախարար (1948-1962)։ Հնդկական ազգային կոնգրեսի անդամ։ Հնդկաստանում դիմադրության շարժման ակտիվիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիդհան Չանդրա Ռոյը ծնվել է 1882 թվականի հուլիսի 1-ին Բանկիպուրում, Բրիտանական Հնդկաստան[2]։ Ընտանիքում եղել է հինգ երեխաներից կրտսերը, մայրը մահացել է, երբ նա 14 տարեկան էր[3]։ Ավարտել է Կալկաթայի հնդիուիստական քոլեջը, իսկ հետո՝ Պատնա քոլեջ՝ մաթեմատիկայի ոլորտում գերազանցությամբ։ Այնուհետև սովորել է Բենգալական ինժեներական ուսումնարանում և Կալկաթայի համալսարանի բժշկական քոլեջում, որտեղ ստացել է բարձրագույն բժշկական կրթություն[4][5]։

Ստաժավորվել է Մեծ Բրիտանիայում։ Եղել է Միացյալ Թագավորության թագավորական քոլեջների բժիշկների հասարակության (անգլ.՝ Membership of the Royal Colleges of Physicians of the United Kingdom) և Թագավորական քոլեջների վիրաբույժների եղբայրության (անգլ.՝ Fellowship of the Royal Colleges of Surgeons) անդամ։

1925 թվականից սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1928 թվականին ընտրվել է Հնդկական ազգային կոնգրեսի համահնդկական կոմիտե։ 1930 թվականից Կոնգրեսի բանվորական կոմիտեի անդամ է: Ռոյը կոմիտեի այլ անդամների հետ ձերբակալվել է 1930 թվականի օգոստոսի 26-ին և բանտարկվել Կենտրոնական բանտում, սակայն 1 տարի անց՝ 1931 թվականին, ազատ է արձակվել։

Մասնակցել է «Դո՜ւրս Հնդկաստանից» քաղաքացիական մասսայական անհնազանդության արշավի, որն սկսել է Բրիտանական Հնդկաստանում 1942 թվականի օգոստոսին։

Կուսակցության համագումարը Ռոյին առաջարկել էր Բենգալիայի գլխավոր նախարարի պաշտոնը։

14 տարվա ընթացում որպես Հնդկական ազգային կոնգրես կուսակցության թեկնածու 1948 թվականից մինչև 1962 թվականը եղել է Արևմտյան Բենգալիայի շեֆ-նախարար։ Նրան հաճախ համարում են Արևմտյան Բենգալիայի մեծագույն ճարտարապետներից մեկը[6], քանի որ, բացի քաղաքականությամբ զբաղվելուց, նա հիմնել է Հնդկաստանի հինգ խոշոր քաղաք։

Բիդհան Չանդրա Ռոյը մահացել է 1962 թվականի հուլիսի 1-ին Կալկաթայում՝ 80 տարեկան հասակում։

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 թվականի փետրվարի 4-ին արժանացել է Հնդկաստանի ամենաբարձր քաղաքացիական մրցանակի՝ Բհարատ Ռատնա[7]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հնդկաստանում յուրաքանչյուր տարի հուլիսի 1-ին՝ նրա ծննդի և մահվան օրը, նշվում է Բժիշկների ազգային օրը։
  • 1976 թվականին սահմանվել է Բիդհան Չանդրա Ռոյի անվան ազգային մրցանակը՝ բժշկության, քաղաքականության, գիտության, փիլիսոփայության, գրականության և արվեստի ոլորտում աշխատանքի համար[8]։
  • Նրա անունով 1967 թվականին Նյու Դելիում հիմնվել է հուշային գրադարան և ընթերցադահլիճ։
  • Բիդհան Չանդրա Ռոյի անձնական փաստաթղթերն այժմ պահպանվում են Նյու Դելիի Ներուի հուշային թանգարանում և գրադարանում[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. https://books.google.com/books?id=0OeXw4AYVusC&pg=PA16 
  3. «Biography of Bharat Ratna "Dr. Bidhan Chandra Roy" complete biography for Class 10, Class 12 and Graduation and other classes.»։ eVirtualGuru։ փետրվարի 1, 2018։ Վերցված է սեպտեմբերի 1, 2018 
  4. «Remembering Dr Bidhan Chandra Roy: Facts about the doctor who dedicated his life to the profession of medicine»։ India Today։ հուլիսի 1, 2017 
  5. Thomas K.P. (1955)։ Dr. B. C. Roy (PDF)։ Calcutta: Atulya Ghosh, West Bengal Pradesh Congress Committee։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 2, 2018-ին։ Վերցված է սեպտեմբերի 1, 2018 
  6. Kalra R. N. (հուլիսի 3, 2011)։ «A doctor par excellence»։ The Hindu։ ISSN 0971-751X։ Վերցված է օգոստոսի 27, 2018 
  7. Dr Bidhan Chandra Roy: Vision for young India – The 15 'Gods' India draws inspiration from Archived 26 November 2009 at the Wayback Machine.. News.in.msn.com (20 November 2009). Retrieved on 9 October 2013.
  8. «Dr. B.C. Roy Award | MCI India»։ www.mciindia.org։ Վերցված է օգոստոսի 28, 2018 
  9. NMML։ «Archives»։ www.nehrumemorial.nic.in։ Վերցված է օգոստոսի 26, 2018 
  10. «India's Iconic Doctor: Dr. Bidhan Chandra Roy| DailyRounds»։ www.dailyrounds.org։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 26, 2018-ին։ Վերցված է օգոստոսի 26, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]