Բիգֆուտների ընտանիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիգֆուտների ընտանիքը
անգլ.՝ Bigfoot Family
Տեսակկինոնկար, մուլտֆիլմ և լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրմուլտֆիլմ և ընտանեկան ֆիլմ
ՌեժիսորJeremy Degruson? և Բեն Ստասսեն
Երկիր Բելգիա և  Ֆրանսիա
Լեզուֆրանսերեն և անգլերեն
Տևողություն89 րոպե
ՊրիկվելԴարձի՛ր լեգենդ: Բիգֆուտ կրտսեր
Թվական2020, հոկտեմբերի 1, 2020[1] և օգոստոսի 26, 2021

«Բիգֆուտների ընտանիքը» (ֆր.՝ Bigfoot Family), ֆրանկո-բելգիական CGI անիմացիոն ֆիլմ՝ ռեժիսորներ Բեն Ստասենից և Ժերեմի Դեգրուսոնից։ «Դարձի՛ր լեգենդ։ Բիգֆուտ կրտսեր» անիմացիոն կատակերգության շարունակությունը[2][3]։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2020 թվականի հուլիսի 15-ին «Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում», որտեղ պատկերը անվանակարգ է շահել «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ»-ում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքում բոլորը տարբեր են։ Հայրիկը մի ժամանակ վերածվել է Բիգֆուտի, որդին ժառանգել է նրա սուպերընդունակությունները և կենդանիների լեզուն հասկանալու ընդունակությունը, նրանց և մայրիկի հետ նույն տանը ապրում է մի ողջ գազանանոց՝ խոշոր արջը, անխոնջ սկյուռիկը, անհանգիստ ջրարջը՝ բազմաթիվ հիասքանչ ձագուկներով։ Երբ Ալյասկայի եզակի արգելոցը օգնության կարիք ունի, Բիգֆուտների ողջ ընտանիքը մեկնում է ճանապարհորդության և ողջ աշխարհին ցույց տալու ինչի է ընդունակ իրենց թիմը[5]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի արտադրությունը սկսվել է nWave ստուդիայի յոթերորդ՝ «Թագուհու կորգին» ֆիլմի թողարկումից առաջ։ Աշխատանքային նյութերը ցուցադրվել են 2020 թվականին Փարիզի թվային գագաթնաժողովում[3]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դարձի՛ր լեգենդ։ Բիգֆուտ կրտսեր» ֆիլմի վրա հաջող աշխատանքից հետո Puggy երաժշտական կոլեկտիվը համաձայնվել է ձայնագրել սիքվելի սաունդթրեքը։ «Out in the Open» սինգլը ստեղծել է Puggy-ին՝ Սիլվի Օարոյի հետ համատեղ։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի թրեյլերը համացանցում հրապարակվել է 2020 թվականի օգոստոսի 20-ին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիգֆուտների ընտանիքը» հոդվածին։