Բիբհուտիբուշան Բանդյոպադյայ
Բիբհուտիբուշան Բանդյոպադյայ բենգալերեն՝ বিভূতিভূষণ বন্দ্যোপাধ্যায় | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 12, 1894[1][2][3] |
| Ծննդավայր | Kanchrapara, Barrackpore subdivision, 24 Parganas district, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
| Վախճանվել է | նոյեմբերի 1, 1950[1][2][3] (56 տարեկան) |
| Վախճանի վայր | Ghatshila, East Singhbhum district, Բիհար, Հնդկաստան |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, ուսուցիչ, վիպասան և վիպասան |
| Լեզու | բենգալերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կալկաթայի համալսարան և Surendranath College? |
| Ուշագրավ աշխատանքներ | Chander Pahar?, Pather Panchali?, Aranyak?, Adarsha Hindu Hotel?, Ichhamati?, Hire Manik Jale? և Debjan? |
| Պարգևներ | |
| Զավակներ | Taradas Bandyopadhyay? |

Բիբհուտիբուշան Բանդյոպադյայ, առավել հայտնի է Բաներջի գրական կեղծանունով[4] (listen . սեպտեմբերի 12, 1894[1][2][3], Kanchrapara, Barrackpore subdivision, 24 Parganas district, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - նոյեմբերի 1, 1950[1][2][3], Ghatshila, East Singhbhum district, Բիհար, Հնդկաստան)[5], բենգալերեն ստեղծագործած հնդիկ գրող[6][7]: Առավել հիշարժան երկերն են Հայր Պանչալի / Pather Panchali (Փոքր ճանապարհի երգը) ինքնակենսագրական վեպը, Ապարաջիտո | Aparajito (Անպարտելին), Չանդեր Պահար / Chander Pahar (Լուսնասարը) և Անտառում / Aranyak վեպերը:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1894 թվականի սեպտեմբերի 12-ին Կանչրապարայի մոտ գտնվող Մուրատիպուր գյուղում: Նրա հայրը՝ Մահանանդա Բաներջին, հայտնի սանսկրիտագետ էր ։ Սովորել է Բոնգաոն ավագ դպրոցում, որը Բրիտանական Հնդկաստանի հնագույն դպրոցներից է: Տնտեսագիտություն, պատմություն և սանսկրիտ է ուսումնասիրել Կալկաթայի Սուրենդրանաթ քոլեջում (այն ժամանակ կոչվում էր Ռիպոն քոլեջ)։ Տնտեսական պատճառներով չի կարողացել ընդունվել Կալկաթայի համալսարանի ասպիրանտուրան և սկսել է աշխատել որպես ուսուցիչ Հուգլի շրջանում՝ Ջանգիպարայի դպրոցում, այնուհետև Խելատչանդրա Մեմորիալ դպրոցում։
1921 թվականին հրատարակել է իր առաջին պատմվածքը «Upekshita su Probashi» պարբերականում, որը ժամանակի բենգալյան առաջատար գրական ամսագրերից մեկն էր[8]: Քննադատների ուշադրությունը գրավել է 1929 թվականի վերջին, երբ տպագրել է իր առաջին վեպը՝ «Հայր Պանչալի» վերնագրով, որին հաջորդել է «Ապարաջիտո»-ն (վերջինս սկզբում՝ 1928 թվականին հրատարակվել էր պարբերականում որպես սերիական վեպ[9])։ Երկու գրքերն էլ թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[10] և էկրանավորվել են, ներառվել Ապու եռերգության մեջ (բաղկացած է Սաթյաջիտ Ռայի «Ողբի ուղին», «Ապարաջիտո» և «Ապուի աշխարհը» ֆիլմերից[11]։
1940 թվականին ստեղծել է աստղագուշակ և օկուլտիստ Տարանաթ Տանտրիկիի գեղարվեստական կերպարը, որը հայտնվում է նրա մի շարք գրքերում: Հետագայում այդ կերպարը վերածնվել է Taranath Tantric (1985) և Alatchakra (2003) գրքերում, որոնք գրվել են նրա որդու՝ Տարադաս Բանդյոպադյայի կողմից[12]։
Բանդյոպադյայը մահացել է սրտի կաթվածից Ղաթշիլայում, 1950 թվականի նոյեմբերի 1-ին: 1951 թվականին նա Իչհամատի գրքի համար հետմահու արժանացել է Ռաբինդրա Պուրասկարի մրցանակի, որը Արեւմտյան Բենգալիայի ամենակարևոր գրական մրցանակն է:
Ոճ և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ստեղծագործությունները հիմնականում արկածային վեպեր են, որոնց գործողությունները գլխավորապես ծավալվում են Բենգալիայի գյուղական վայրերում, որոշները՝ Բանգաոնում: Դրանցից հիշարժան են հատկապես Հայր Պանչալին, Ադարշա Հինդու հյուրանոցը, Իչամաթին և Բիպիներ Սանսարը և Արանյակը, որի գործողությունները հիմնականում տեղի են ունենում Բհագալպուրի անտառում[13] : Չանդեր Պահար, Հիրա Մանիկ Ջվալե և Մարաներ Դոնկա Բաջե երկերում դեպքերը զարգանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռիխտերսվելդտի լեռներում, Կալահարի անապատում, Հնդկաչինական կղզիներում և հին հինդու կայսերական քաղաքների ավերակներում, ինչպես նաև Չինաստանում: :
Հայր Պանչալին համարվում է գյուղական կյանքը պատկերող մեծագույն գրական գործերից մեկը, ինչպես նաև քսաներորդ դարի հնդկական գրականության լավագույն վեպերից մեկը[10][14] : Այդ վեպի 1968 թվականին իրականացված և Ինդիանայի համալսարանի հրատարակչության կողմից հրատարակված թարգմանությունը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական աշխատանքների ժողովածուում[15] : Վեպի մի փոքր փոփոխված տարբերակը 2013 թվականից ներդրվել է Հնդկաստանի միջնակարգ դպրոցներում՝ բենգալերենի դասընթացներում[16] :
Ստեղծագործության որոշ հատվածներ թարգմանվել և ներառվել են Ամիտ Չաուդհուրիի «ժամանակակից պիկադորյան հնդկական գրականություն» անթոլոգիայում, որտեղ վեպը բնորոշվել է «եզակի իր քնքշությամբ և պոեզիայով»[17] : Քննադատ Մարտին Սեյմուր-Սմիթը 1975 թվականի ժամանակակից համաշխարհային գրականության ուղեցույցում Բանդյոպադյային բնութագրել է որպես «հնդկական ժամանակակից վիպասաններից թերևս լավագույնը»[14], իսկ Հայր Պանչալիի վերաբերյալ նշել է, որ «քսաներորդ դարի հնդկական գրականության մեջ՝ արձակում կամ պոեզիայում, հավանաբար ոչինչ չի հասնում դրա մակարդակին»[14] ։

Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pather Panchali (Ճանապարհի երգը)
- Aparajito
- Aranyak (Անտառում)
- Adarsha Hindu Hotel
- Ichhamati (Ռաբինդրա Պուրասկար մրցանակ, 1950–51)
- Dristi Pradeep
- Chander Pahar
- Hire Manik Jale
- Debjan
- Bipiner Sangsar
- Anubartan
- Ashani Sanket
- Kedar Raja
- Dampati
- Sundarbane Sat Batsar - թողել է անավարտ
- Dui Bari
- Kajol (Aparajito-ի շարունակությունը. գրել է որդին՝ Տարադաս Բանդոպադյայը)
- Maroner Danka Baje
- Mismider Kabach
- Aam Aatir Bhenpu
- Պատմվածքների ժողովածուների ոչ ամբողջական ցանկը
- Megha Mallar
- Mauriphool
- Jatrabadol
- Jonmo o Mrittu
- Kinnardal
- Taal Nabami
- Benigir Fulbari
- Nabagata
- Taranath Tantrik (իր որդու՝ Տարադաս Բանդոպադյայի հեղինակակցությամբ)
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայր Պանչալի, ռեժիսոր՝ Սաթյաջիտ Ռայ (1955)[18]
- Aparajito, ռեժիսոր՝ Սաթյաջիտ Ռայ (1956)[18]
- Adarsha Hindu Hotel, ռեժիսոր՝ Արդենդու Սեն (1957)[19]
- Ապուի աշխարհը ( Ապուր Սանսար ), ռեժիսոր՝ Սաթյաջիտ Ռայ (1959)[18]
- Բակսա Բադալ, ռեժիսոր՝ Նիտյանանդա Դատա (1970)[20]
- Նիշի Պադմա, ռեժիսոր՝ Արաբինդա Մուխոպադհայայ (1970)[18]
- Ամար Պրեմ, ռեժիսոր՝ Շակտի Սամանտա (1972)[18]
- Նիմանտրան, ռեժիսոր՝ Տարուն Մաջումդար (1971)[18]
- Հեռավոր ամպրոպ ( Աշանի Սանկեթ ), ռեժիսոր՝ Սաթյաջիտ Ռայ (1973)[21]
- Ալո, ռեժիսոր՝ Տարուն Մաջումդար (2003)[22]
- Փառատոնը ( Talnabami ), ռեժիսոր՝ Դհանանջոյ Մանդալ (2003)
- Bhalobasar Onek Naam, ռեժիսոր՝ Տարուն Մաջումդար (2006)[23]
- Չանդեր Պահար, ռեժիսոր՝ Քամալեշվար Մուքերջի (2013)[24]
- Amazon Obhijaan, ռեժիսոր՝ Քամալեշվար Մուքերջի (2017)[25]
- Անմեղության գույները, ռեժիսոր՝ Մանաս Մուկուլ Պալ (2017)[26]
- Avijatrik, ռեժիսոր՝ Սուբհրաջիթ Միթրա (2021)[27]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ «Bibhutibhushan Bandyopadhyay» (անգլերեն). Վերցված է 2 settembre 2024-ին.
- ↑ «State Central Library Kolkata». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Ghoshal, Somak (2019 թ․ սեպտեմբերի 6). «Remembering the evergreen genius of Bibhutibhushan Bandyopadhyay». mint. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ Ballad of Bibhutibhushan Bandyopadhyay's Last Abode Beckons Արխիվացված 22 Հունվար 2023 Wayback Machine. Telegraph India.
- ↑ «Bandyopadhyay Bibhutibhushan» (անգլերեն). Nuova Delhi: Sahitya Akademi. OCLC 214787431.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Satyajit Ray: the inner eye (անգլերեն). Berkeley: University of California Press. 1989. էջ 74. ISBN 9780520069466.
- 1 2 Encyclopaedia of Indian Literature (անգլերեն). Vol. I. Delhi: Sahitya Akademi. 1987. էջեր 364–365. ISBN 81-260-1803-8. OCLC 1415128561.
- ↑ «RAY, Satyajit».
- ↑ «Q's Taranath Tantrik to start streaming today on Hoichoi» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Aranyak by Bibhutibhushan Bandyopadhyay» (անգլերեն).
- 1 2 3 Guide to modern world literature (անգլերեն). Londra: Wolfe. 1973. էջ 172. ISBN 9780723404125.
- ↑ «Pather panchali. Song of the road; a Bengali novel. Translated into English by T. W. Clark and Tarapada Mukherji» (անգլերեն).
- ↑ «Pather Pancali to make students language conscious» (անգլերեն).
- ↑ The Picador Book of Modern Indian Literature (անգլերեն). Macmillan. 2001. էջ 66. ISBN 9780330343633.
- 1 2 3 4 5 6 Glimpses of India (անգլերեն). Notion Press. 2023. ISBN 979-8891339736.
- ↑ «Hidden battles» (անգլերեն).
- ↑ «Baksa Badal (1970)» (անգլերեն).
- ↑ «Ashani Sanket (Distant Thunder)» (անգլերեն).
- ↑ «Narrative Of Tagore's Songs Used In Tarun Majumdar's Alo (2003)» (անգլերեն).
- ↑ «What craft?» (անգլերեն).
- ↑ «Mountains of the Moon» (անգլերեն).
- ↑ «This Amazon Obhijaan poster is biggest in Bengali film history, taller than even Big Ben, Qutub Minar» (անգլերեն).
- ↑ «A Portrait of Hope» (անգլերեն).
- ↑ «Reigniting the world of Apu on celluloid with the teaser launch of Avijatrik — The wanderlust of Apu» (անգլերեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիբհուտիբուշան Բանդյոպադյայ» հոդվածին։ |
| ||||||||||||||||