Բյուրակն լեռնավահան
| Բյուրակն լեռնավահան | |
|---|---|
| Տեսակ | լեռ, լեռնաշղթա և բարձրավանդակ |
| Երկիր | |
| Տրամագիծ | մոտ 130 կմ |
| ԲԾՄ | 3250 մետր |
| Լեռնաշղթա | Հայկական լեռնաշխարհ |
![]() | |
![]() | |
Բյուրակն լեռնավահան, Բինգյոլ (Հազար լճերի լեռ), Սրմանց, Սերմանց, Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասում՝ Վանա լճից հյուսիս-արևմուտք։
Ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրությունը 3250 մ է, հիմքի շրջագիծը՝ մոտ 130 կմ՝ Բյուրականի բարձրավանդակը անհամաչափ է, հյուսիսում՝ փոքրաթեք ալիքավոր, հարավում՝ խզումնաաստիճանավոր զառիթափ լանջերով՝ կազմված նեոգենի տուֆափշրաքարերից, լիպարիտներից, անդեզիտներից։
Բյուրականի բարձրավանդակի ջրբաժան սարավանդի վրա բարձրանում է հնագույն սառցադաշտերով արտածին ուժերի կողմից մասնատված ատամնավոր և սրածայր լեռնաշար՝ Սրմանց (3250 մ), Շուշարի (2700 մ), Սերոկի (2700 մ), Հավատամք (2460 մ), Աղրիկալա[1], Դաշտիկ[2], Բիբկի՝ Քղիից մոտ 15 կմ արևմուտք, Խուփս գյուղից ոչ հեռու[3], Գաբի քար[4], Ալամդաղ՝ Խնուսից մոտ 35 կմ հյուսիս-արևելք[5] և այլ լեռնագագաթներով, առկա է Գյոքդերե լեռնանցքը[6]։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրբաժան է Արածանիի և Արաքսի միջև։ Սրմանց լեռնագագաթի հյուսիս-արևմուտքի լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում են Արաքսը և Արածանիի մի քանի վտակներ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային և ալպյան է, բարձրալեռնային գոտում «ալպյան գորգեր» են, ձորերում՝ նոսրանտառներ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման ենթակա է վերընթաց գոտիականության, տարեկան միջին ջերմաստիճանը 10-ից -2,5 °C է, տեղումները՝ 400- 800 մմ, առավելագույնը՝ գարնանը։ Ամառը զով է, ձմեռը՝ երկարատև, խստաշունչ ու ձնառատ։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պղնձի, արծաթի, կերակրի աղի, շինանյութերի պաշարներ, ջերմուկներ։ Հարուստ է ստորերկրյա և մակերեսային ջրերով, բյուրավոր աղբյուրներով ու լճերով, որտեղից էլ՝ Բյուրակն անվանումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ ժողովուրդի ավանդություններից մեկի համաձայն՝ Հայկ Նահապետը բռնակալ Բելի դեմ կռվելուց առաջ իր նետը մի ամբողջ օր պահել է Բյուրակնի սառնորակ աղբյուրներից մեկում՝ համոզված լինելով, որ հայրենի ջրերը զորություն կտան իր զենքին։ Բյուրակնի մասին հորինվել են առասպելներ, երգեր ու բանաստեղծություններ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 481)։ |
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 199 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 32 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 684 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 763 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 61 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 898 — 992 էջ։

