Բիբլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բիբլից)
Քաղաք
Բիբլոս
جبيل
ByblosPort.jpg
34°07′00″ հս. լ. 35°39′00″ ավ. ե. / 34.116667° հս. լ. 35.65° աե. ե.
Երկիր Լիբանան Լիբանան
Պրովինցիա Լեռնային Լիբանանի պրովինցիա
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
##Բիբլոս (Լիբանան)
Red pog.png
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 295
ռուս..անգլ..ֆր.

Բիբլոսը (փյունիկերեն` צדן, հուն.՝ βύβλος, Բիբլոս) քաղաք է Լիբանանի արևմտյան մասում, Լեռնային Լիբանանի պրովինցիայում։ Քաղաքը հիմնադրել են փյունիկեցիները։ Գտնվում է մայրաքաղաք Բեյրութից 32 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովի ափին։ Ներկայումս Բիբլոսը մտնում է համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Պատմություն[խմբագրել]

Բիբլոսը համարվում է աշխարհի հնագույն մշտապես բնակեցված քաղաքներից մեկը։ Բիբլոսի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. IV հազարամյակին։ Այս շրջանով է թվագրվում Բիբլոսում կառուցված ամենահայտնի ճարտարապետական շինություններից մեկը` Բաալի (Բելի) տաճարը։

Արդեն մ.թ.ա. III հազարամյակից սերտ կապեր է հաստատում Եգիպտոսի հետ, որը Բիբլոսից ներմուծում էր բնափայտ, մասնավորապես մայրի, գինի և ձիթապտղի յուղ: Եգիպտոսից մեծ քանակությամբ պապիրուս էր բերվում Բիբլոս, որտեղից էլ այն գնում էին հույները։ Հունարեն բիբլոս` պապիրուս, գիրք, և բիբլիա` գրքեր, բառերը ծագում են Բիբլոսի անունից։ Աքքադացիները քաղաքն անվանում էին Գուբլ, Աստվածաշնչում այն հիշատակվում է Գեբալ անունով։

Բիբլոսի վրա մեծ էր հատկապես Եգիպտոսի ազդեցությունը։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ Բիբլոսի տիրակալները որպես պաշտոնական լեզու կիրառում էին եգիպտերենը։

Մ.թ.ա. III հազարամյակի վերջին Բիբլոսն անկման շրջան է ապրում։ Հայտնի է հրդեհը, որը հետևանքով կործանվել է Բիբլոսի տիրուհու տաճարը:


Գրականություն[խմբագրել]

  • Nina Jidéjian, Byblos through the ages, Dar al-Machreq, Beyrouth, 1968
  • Je m'appelle Byblos, Jean-Pierre Thiollet, H & D, 2005. ISBN 2 914 266 04 9