Բիբի Նոյվիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիբի Նոյվիրտ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1958(1958-12-31)[1][1][2] (62 տարեկան)
ԾննդավայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնաթեիզմ
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Փրինսթոնի ավագ դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, բալետի պարող, պարուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ծնողներհայր՝ Lee Neuwirth?
Պարգևներ և
մրցանակներ
Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար Թոնի մրցանակ մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար «Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար «Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար և Դրամատիկական գրասեղանիի մրցանակ Երաժշտական անվանի դերասանուհու համար
Bebe Neuwirth Վիքիպահեստում

Բեատրիս Ջ․ Բիբի Նոյվիրտ (անգլ.՝ Beatrice J. "Bebe" Neuwirth [ˈbiːbi ˈnjuːwɜːrθ] դեկտեմբերի 31, 1958(1958-12-31)[1][1][2], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի, երկու «Էմմի», երկու «Թոնի» և «Դրամա Դեսկ» մրցանակների դափնեկիր։ Նա առավել հայտնի է NBC«Կենսուրախ ընկերություն» սիթքոմում և նրա սփին-օֆֆում՝ «Ֆրեյզեր»-ում, Լիլիթ Սթերնինի դերով։ Մեծ էկրանին նա երկրորդ պլանի դերեր է ունեցել «Պատրաստ է ամեն ինչի», «Ջումանջի», «Ֆակուլտետ» և «Ինչպես ազատվել տղայից 10 օրում» ֆիլմերում։ Նոյվիրտը նաև հաջողության է հասել բրոդվեյական մյուզիքլներում, ներառյալ՝ «Սիրելի Չարիթի», «Չիկագո» և «Ադամս ընտանիքը» մյուզիքլները։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիբի Նոյվիրտը ծնվել է Նյուարկում (Նյու Ջերսի նահանգ)՝ ռուս-ամերիկյան նկարիչ Սիդնի Էնն Նոյվիրտի և գերմանա-ամերիկյան մաթեմատիկոս Լի Պոլ Նոյվիրտի ընտանիքում[3][4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիբի Նոյվիրտը 1991 թվականի «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ

Նոյվիրտը իր կարիերան սկսել է Բրոդվեյում։ 1986 թվականին նա շահել է «Թոնի» մրցանակ՝ «Սիրելի Չարիթի» բեմադրությունում իր աշխատանքի համար։ 1996 թվականին նա առավել մեծ ճանաչման է հասել «Չիկագո» մյուզիքլում Վելմա Քելիի գլխավոր դերից հետո։ Իր դերի համար Նոյվիրտը շահել է «Թոնի», «Դրամա Դեսկ» և «Outer Critics Circle Award» մրցանակները։ 2006 թվականին նա խաղացել է մյուզիքլի նոր տարբերակում, սակայն արդեն կատարել է Ռոքսի Հարթի դերը։

Հեռուստատեսությամբ նա հայտնի է բժիշկ Լիլիթ Սթերնինի՝ պահպանողական հոգեբույժի դերով «Կենսուրախ ընկերություն» սիթքոմում, որտեղ նկարահանվել է 1986-1993 թվականներին։ 1990-1991 թվականներին նա շահել է «Էմմի» երկու մրցանակ՝ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում» կատեգորիայում։ Հետագայում նա նաև հայտնվել է շոուի «Ֆրեյզեր» անվանմամբ սփին օֆֆում, որին կրկին մասնակցելու համար ստացել է «Էմմի» մրցանակ։

Նոյվիրտը նկարահանվել է մի քանի ֆիլմերում, ինչպիսիք են «Կանաչ քարտ», «Բագսի», «Պատրաստ է ամեն ինչի», «Ջումանջի», «Ֆակուլտետ», «Ինչպես ազատվել տղայից 10 օրում», «Փառք» և այլն։ Նա հեռուստատեսությունում հայտնվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Փառք», «Վայրի արմավենիներ» և «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս»։ 2005 թվականին նա կանոնավոր սկզբունքներով գլխավոր դեր է խաղացել «Օրենք ու կարգ։ Երդվյալների դատարան» սերիալում, իսկ 2014 թվականին նկարահանվել է «Տիկին պետքարտուղար» սերիալում[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյվիրտն ամուսնացած է եղել երկու անգամ՝ 1984-1991 թվականներին Պոլ Դորմանի և 2009 թվականին՝ Քրիս Քալկինսի հետ[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրաի Անվանում Բնօրինակ անվանում Նշումներ
1989 Ասա ինչ-որ բան Say Anything…
1990 Առանց նրա համաձայնության Without Her Consent Հեռուստատեսային ֆիլմ
1990 Կանաչ քարտ Green Card
1991 Բագսի Bugsy
1995 Ջումանջի Jumanji
1996 Բոլոր շներն ընկնում են դրախտ 2 All Dogs Go to Heaven 2 Հնչյունավորող
1996 Պինոկիոյի արկածները The Adventures of Pinocchio
1996 Գործընկեր The Associate
1998 Հայտնիություն Celebrity
1998 Ֆակուլտետ The Faculty
1998 Բոլոր շները տոնում են Սուրբ ծնունդը An All Dogs Christmas Carol Հնչյունավորող
1999 Ճանաչելով քեզ Getting to Know You
1999 Սեմի ամառը Summer of Sam
1999 Դեշ և Լիլի Dash and Lilly Հեռուստաեսային ֆիլմ
Առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր (մինի սերիալ կամ ֆիլմ)» անվանակարգում
1999 Ազատության բարձունքները Liberty Heights
2000 Էքստրեմալ սպորտ An Extremely Goofy Movie Հնչյունավորող
2000 Կնամոլ Tadpole Առաջադրվել է Seattle Film Critics Award և Chlotrudis Award մրցանակների՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար
Առաջադրվել է «Ուղեկից» մրցանակի՝ կինոֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար
2003 Ամուսնալուծություն Le Divorce
2004 Մեծ գողություն The Big Bounce
2005 Վճռորոշ խաղ Game 6
2008 Ընդունել նավաստի Adopt a Sailor
2009 Փառք Fame
2019 Ջումանջի։ Նոր մակարդակ Jumanji: The Next Level

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրաի Անվանում Բնօրինակ անվանում Նշումներ
1986 Սիմոն և Սիմոն Simon & Simon Էպիզոդ «Family Forecast»
1986 Փառք Fame Էիզոդ «Stagefright»
1990 Հայտնի Թեդի Z The Famous Teddy Z Էպիզոդ «Teddy Gets a Guru»
1991 Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդը Star Trek: The Next Generation Էպիզոդ «First Contact»
1992 Թևեր Wings Էպիզոդ «Planes, Trains and Visiting Cranes»
1986-1993 Կենսուրախ ընկերություն Cheers Կանոնավոր դեր, Էպիզոդ 80
1990-1991 թվականներ - առաջադրվել է «Էմմի» և Viewers for Quality Television Award մրցանակների՝ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար
1993 Վայրի արմավենիներ Wild Palms Էպիզոդ 5
1994 Փիթի և Փիթի արկածները The Adventures of Pete & Pete Էպիզոդ 2
1994-2003 Ֆրեյզեր Frasier Էպիզոդ 12
1995 թվական - «Էմմի» մրցանակ «Լավագույն հրավիրված դերասան կատակերգական հեռուստասերիալում» կատեգորիայում
1999-2000 թվականներ - American Comedy Award մրցանակ «Լավագույն հրավիրված դերասան կատակերգական հեռուստասերիալում» կատեգորիայում
1997 թվական - OFTA Television Award մրցանակ «Լավագույն հրավիրված դերասան կատակերգական հեռուստասերիալում» կատեգորիայում
1995 Լրատվական ռադիո NewsRadio Էպիզոդ «Friends»
1999 Սաբրինա՝ փոքրիկ կախարդ Sabrina, the Teenage Witch Էպիզոդ «Salem and Juliette»
1999 Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Էպիզոդ «Or Just Look Like One»
2000-2001 Դեդլայն Deadline Կանոնավոր դեր, Էպիզոդ 13
2005 Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Էպիզոդ «Night»
2009-2011 Մահացու ձանձրույթ Bored to Death Էպիզոդ 3
2012-2013 Լավ կին The Good Wife Էպիզոդ 3
2013-2014 Կապույտ արյուն Blue Bloods Էպիզոդ 5

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Television «Cheers»: A Comprehensive Guide, p. 98
  4. «Bebe Neuwirth Biography»։ filmreference։ Վերցված է July 4, 2008 
  5. Lesley Goldberg (6 марта 2014)։ «Bebe Neuwirth to Co-Star CBS' 'Madam Secretary'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-05-14 
  6. Mary Green (May 5, 2009)։ «Frasier's Bebe Neuwirth Ties the Knot»։ People magazine։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-05-ին։ Վերցված է October 1, 2009