Բժշկասանիտարական մաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բժշկասանիտարական մաս, խոշոր արդյունաբերական ձեռնարկությանը կից գործող բուժկանխարգելիչ հիմնարկ։

Լինում է փակ տիպի, որն սպասարկում է միայն ձեռնարկության բանվորներին ու ծառայողներին, և բաց՝ սպասարկում է նաև նրանց երեխաներին ու հարազատներին։ Բժշկասանիտարական մասի մեջ մտնում են հիվանդանոցը, պոլիկլինիկան, առողջապահական կետերը, հանգստյան տները և այլն։ Բժշկասանիտարական մասը օգնություն է ցույց տալիս ձեռնարկության աշխատողներին, տնտեսական և արհմիության կազմակերպությունների հետ մշակում և իրականացնում է բանվորների աշխատանքի ու հանգստի սանհիգիենային պայմանների բարելավման միասնական պլան, անցկացնում հակահամաճարակային միջոցառումներ, իրագործում հիվանդությունների և արտադրյունաբերական վնասվածքների նվազեցման ու կանխարգելման միջոցառումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 435