Բժշկական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսեր
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Բժշկական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսեր, բուժկանխարգելիչ մասնագիտացված հիմնարկ։ Հիմնվել է 1950-ին, Երևանում։ Հիմնական նպատակը հանրապետության առաջատար մարզիկների դիսպանսերացումն էր՝ մարզական կոլեկտիվներում (կամավոր մարզական ընկերություններ, ուսումնական հաստատություններ, մարզադպրոցներ) բժշկական վերահսկողության կազմակերպչական ու մեթոդական ղեկավարությունը, ֆիզիկական դաստիարակությամբ, սպորտով պարապողների և ՊԱՊ համալիրի նորմերը հանձնողների բժշկա-մանկավարժական հսկողությունը։
Բժշկական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերը փորձում էր նպաստել նաև հիմնարկներում ու ձեռնարկություններում բժշկական ֆիզկուլտուրայի ցանցի ընդարձակման ու բարելավման աշխատանքներին, ապահովում սպորտ-մասսայական միջոցառումների բժշկական սպասարկումը, կազմակերպում բուժական ֆիզկուլտուրայի աշխատանքները հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, առողջարաններում։
Բժշկական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերի բազայի վրա, տարբեր հիվանդություններով (սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, կեցվածքի արատներ, հենաշարժական ապարատի վնասվածքներ, նյութափոխանակության խանգարումներ) տառապողների վերականգնողկան բուժման նպատակով կազմակերպվում էին սպորտային բժշկության մշտական գործող խմբեր։
Բժշկական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերը զբաղվում էր նաև մասնագիտացված կադրերի (բժիշկներ, մեթոդիստներ) որակի բարձրացման հարցերով, կոլեկտիվներում ապահովում բժշկական ֆիզկուլտուրայի կոնսուլտացիոն աշխատանքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 228)։ |