Բժշկական տեղամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բժշկական տեղամաս, որոշակի թվով բնակչություն (մեծեր, երեխաներ, կանայք) ունեցող տարածք, որն սպասարկում են տեղամասային բժիշկներն ու բուժքույրերը և ցույց տալիս արտահիվանդանոցային բժշկական օգնություն։

Բժշկական տեղամասում առանձնացվում են տարածքներ, որտեղ գործում են քաղաքային (մեծահասակների և մանկական) պոլիկլինիկաները, բժշկասանիտարական մասերի պոլիկլինիկային բաժանմունքները, կանանց կոնսուլտացիաները և բժշկական օգնություն ցույց տվող, կանխարգելիչ միջոցառումներ անցկացնող որոշ այլ հիմնարկներ։

Բժշկական տեղամասեր կազմակերպվում են քաղաքային և գյուղական բնակավայրերում, արտադրական մեծ ձեռնարկություններում։ Տեղամասային մեթոդով է կազմակերպվում նաև մանկաբարձագինեկոլոգիական և հակատուբերկուլոզային օգնությունը։ Գյուղական բնակչությանը բուժկանխարգելիչ օգնություն են ցույց տալիս գյուղական բժշկական տեղամասում, որն ընդգրկում է տեղամասային հիվանդանոցը կամ ամբուլատորիան, ինչպես նաև բուժակային առողջապահական կետերը։

Բուժկանխարգելիչ հիմնարկների տեղամասային մեթոդը արտահիվանդանոցային օգնության հիմնական ձևն է։

Բժշկական տեղամասում առաջատար դերը թերապևտինն է, ով բնակչությանն սպասարկում է ոչ միայն տանը, պոլիկլինիկայում, այլև իրականացնում է դիսպանսերային հսկողություն, ապահովում տեղամասի բնակչության կանխարգելիչ պատվաստումները, ժամանակին հայտնաբերում սուր վարակիչ հիվանդություններով հիվանդներին, մեկուսացնում նրանց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 434